Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն է Ես մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում է
Հայաստան

Ադրբեջանը հաստատեց երեք հանքավայրերի շահագործման իրավունքը․ Սարգիս Գրիգորյան

Սույն թվականի հունվարի վերջին, Ադրբեջանի կառավարության և Անգլո Աժիան Մայնինգ (Anglo Asian Mining plc) ընկերության միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ այդ բրիտանական ընկերությունը սկսելու է շահագործել երեք հետևյալ հանքավայրերը` (1) Սոթք, (2) Կաշեն և (3) Վեջնալի (Զանգելան)։ Պետք է նշել, որ մինչև Արցախյան երկրորդ պատերազմը, այդ հանքվայրերը շահագործվել են հայկական ընկերությունների կողմից` Գեոպրոմայնինգ Գոլդ (Սոթք) և Վալլեքս Գրուպ (Կաշեն), որոնք այդ տարածքներում կատարել էին մեծ ներդրումներ (մոտ 250 միլիոն ԱՄՆ դոլար)։

Այսպես, պատերազմից փաստացի երեք ամիս անց, Ադրբեջանը բրիտանական ընկերությանը ստորաբար վերահաստատել է ընդերքօգտագործման համար անհրաժեշտ թույլտվությունները, որը, իհարկե, Հայաստանի կառավարության պահանջատեր չլինելու արդյունք է։ Ադրբեջանը այդ հանքավայրերը տրամադրել է շահագործման ընդհանուր երեսուն տարի ժամկետով։ Սկսած հունվար ամսից, Անգլո Աժիան Մայնինգը սկսել է տեղեկություններ տրամադրել ներդրողներին, թե' հանքավայրերի շահագործման իր իրավունքի, և թե' հանքերի ծավալների և տեսակների վերաբերյալ։ Օրինակ` առ 2019 թվականի հունվարի դրությամբ Սոթք հանքավայրի ծավալները, ըստ Ադրբեջանի, հասնում էին մինչև 74,7 տոննա, որը գումարային կազմում է մոտ 4,4 միլիարդ ԱՄՆ դոլար։

Ավելին, բրիտանական ընկերության պնդմամբ, Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությունը Սոթքում չի իրականացնում որևէ աշխատանքներ, և հանքավայրի ավելի քան 75%-ը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Հարց է առաջանում, թե ինչու է Հայաստանի կառավարությունը անգործության մատնել Կովկասի ամենամեծ հանքավայրը, որտեղ գործում էր օտարերկրյա կապիտալով Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը։

Անգլո Աժիան Մայնինգը իր ներդրողներին հայտարարել է, որ սկսած 1994 թվականից Հայաստանը փաստացի այդ երեք հանքավայրերը օգտագործել է անօրինական, որով վնաս է հասցվել թե' բրիտանական ընկերությանը (ի միջի այլոց տեղեկություններ կան, որ Ալիևի ընտանիքը ունի անուղղակի մասնակցություն այս ընկերությունում) և թե' Ադրբեջանին։

Այսինքն, այս ընկերությունը իրավական հող է նախապատրաստում փոխհատուցման հայց ներկայացնել ընդդեմ Հայաստանի, որի մասին բազմիցս հրապարակայնորեն բարձրաձայնվել է, սակայն մնացել է անարձագանք Փաշինյանի կառավարության կողմից։ Ավելին, ներկայումս, Անգլո Աժիան Մայնինգը սպասում է, որ Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությունը տրամադրի հաստատում, որ տարածքներն ազատագրված են և ապահով են ընկերության գործունեության համար։ Այստեղ պետք է նորից բարձրացնել այն հարցը, թե ինչու է Հայաստանի գործող իշխանությունը շարունակում անտեսել այս խնդիրը` չներկայացնելով որևէ պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Գործող իշխանությունները անհապաղ պետք է հանրաթյանը ներկայացնեն քաղաքական (դիվանագիտական) օրակարգերը։

Հատկանշական է, որ բրիտանական ընկերությունը հայտարարել է իր ներդրողներին, որ Սյունիքով կառուցվող տրանսպորտային կորիդորը լայն հնարավորություն կտա ընկերությանը շահագործելու Օրդուբադի հանքավայրը, որը գտնվում է Նախիջևանում։ Ըստ Անգլո Աժիան Մայնինգ ընկերության պաշտոնական փաստաթղթի, տրանսպորտային կորիդորը բաղկացած է լինելու նոր ուղիղ երկաթուղուց և ավտոմոբիլային ճանապարհից։ Հայաստանի կառավարությունը անհապաղ պետք է բացահայտի բոլոր պայմանավորվածությունները, որոնք առնչվում են Սյունիքով կառուցվող տրանսպորտային կորիդորին։

Սարգիս Գրիգորյան, GPartners իրավաբանական ընկերություն