Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն է Ես մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում է
Հայաստան

Դա պարզաբանում չէր, այլ հերթական ոչ պրոֆեսիոնալ տխմարությունը․ Հակոբ Ճաղարյանը՝ ՔԱԿ-ի հաղորդագրության մասին

Դա պարզաբանում չէր, այլ հերթական ոչ պրոֆեսիոնալ տխմարությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն՝ անդրադառնալով ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի տարածած հաղորդագրությանը, թե Boeing 737 տիպի օդանավի առեւանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել, եւ ՔԱԿ-ը տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին եւ ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:

«Նախ՝ իրենք գրել են, թե տեղեկությունները, որ առեւանգել են․․․․ ես չեմ տեղեկացրել, որ առեւանգել են, դա փաստերի խեղաթյուրում է, ես հարցրել եմ՝ սա հայկական օդանավի առեւանգու՞մ , խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարություն է։ Կրկնում եմ՝ չեմ ասել, որ առեւանգել են, օդանավը գողացել են կամ ապօրինի գործարք են կատարել ու վաճառել Իրանին, ես ընդամենը հարց եմ տվել։ Օդանավ շահագործողը պետք է բացատրի՝ սա ի՞նչ է, իսկ ավիացիոն իշխանությունները պետք է բացատրեն, թե օդանավն ինչպե՞ս է այնտեղ հասել։ Օդանավ շահագործողն առանց ավիացիոն իշխանությունների տեղյակ պահելո՞ւ է գնացել այնտեղ հասել, թե՞ ավիացիոն իշխանությունները գիտեին, որ պետք է գնար այնտեղ ու թույլ է տվել»,- ասաց Ճաղարյանը։

Այն, որ ՀՀ ՔԱԿ-ը հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից՝ հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առեւանգման մասին, Հակոբ Ճաղարյանն իմացել է Էմիրություններից։

Հարցին, թե երբ ՔԱԿ-ը պարզաբանում է, որ օդանավի առեւանգման մասին հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից, ի՞նչ է նշանակում, Հակոբ Ճաղարյանն ասաց․

«Նշանակում է, որ ինձ զրպարտիչ են անվանում, դե ուրեմն թող տեղադրեն Էմիրությունների հեռագրի ամբողջ տեքստը, դա պետական գաղտնիք չէ, այլ ընդամենը քաղաքացիական ավիացիան կառավարող երկու երկրների իշխանությունների միջեւ նամակագրություն է, եւ ոչ մի կոնֆիդենցիալ բան չկա։ Նրանք հարցում են արել՝ ձեր օդանավը գողացե՞լ են, եղե՞լ է հայջեք, թե՞ ոչ։ Եթե իմ ստացած տեղեկությունը սխալ է, խնդրեմ, թող իրականությունն ասեն, ես էլ կասեմ՝ ինձ ինֆորմացիա տվողը սխալ է եղել, կներեք, իզուր տեղը ջուրը պղտորելու համար»։

Ինչ վերաբերում է ՔԱԿ-ի ամբողջական պարզաբանմանը, ապա Հակոբ Ճաղարյանի խոսքով՝ դա հերթական ոչ պրոֆեսիոնալ տխմարությունն էր։

«Դա նշանակում է, որ ավիացիոն իշխանություններ Հայաստանում չկան, որոնց պետք էր պատերազմը սկսվելուց մեկ օր հետո ձերբակալել, երբ ամբողջ ավիացիան տրորել էին եւ մեկ օդանավ էին թողել։ Պատերազմը Հայաստանը դիմավորել է գրանցված մեկ օդանավով։ Այդ դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը, հենց նույն օրը պետք է քննություն կատարվեր։ Ես մեկ օր սպասել եմ, տեսնեմ կարձագանքե՞ն, քանի որ ոչ աշխատանքային օր էր, բայց երկուշաբթի առավոտյան այդ հարցը պետք է արդեն լուծված լիներ, առաջնահերթ գործողություններ կատարված լիներ, ու մինչեւ կեսօր դրա բացատրությունը տրված լիներ։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե երկրի համար դա ինչ սարսափելի հետեւանքներ կարող է ունենալ»,- հավելեց Հակոբ Ճաղարյանը։

Նշենք, որ վարչապետի նախկին խորհրդականը ավելի վաղ Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ փետրվարի 21-ին ՀՀ ՔԱԿ-ը հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առեւանգման մասին հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից։ Ըստ նրա ունեցած տեղեկությունների՝ օդանավը պետք է վայրէջք կատարեր Երեւանում, բայց օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ՝ տեխսպասարկման:

«Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում: Մանրամասները հաջորդիվ։ Հայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սեւ ցուցակում»,- գրել էր նա։