Վախեցնո՞ւմ են, թե՞ սեփական վախերն են ի ցույց դնում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին «իմքայլական» Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով «Հայրենիքի փրկության» շարժման գործողություններին, ասել է. «Եվ եթե մտածում են, որ պետք է շենքեր գրավեն, ապա պետք է մտածեն, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը շենքերը չի պահում, այլ՝ պետականությունն է պահում, եւ նա մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։
Երեկ ողջ օրվա ընթացքում մեդիատիրույթում եւ սոցցանցերում բուռն քննարկման եւ քննադատության առարկա դարձավ այս հայտարարությունը։ Մասնավորաբար, թե փորձագիտական շրջանակները, թե այլ քաղաքացիներ ուշադրություն էին հրավիրում այն հանգամանքին, որ պետության՝ կրակելու իրավունք ունենալու մասին բարձրաձայնում է 2018-ի ապրիլի 13ին Ռադիոտան շենքն օրը ցերեկով գրաված ուժի ներկայացուցիչը, ՊՊԾ գունդը զենքով գրավածներին կառավարությունում պաշտոնապես ընդունած, դատարանների շրջափակում կազմակերպած անձի թիմակիցը:
Ինչ վերաբերում է «ժողովրդի իշխանության» ներկայացուցչի՝ ժողովրդի դեմ զենք կիրառելու հնարավորության մասին բարձրաձայնման պատճառներին, ապա կան կարծիքներ, որ Անդրանիկ Քոչարյանի բերանով իշխանությունը սպառնում է, սակայն քիչ չեն կարծիքները, որ սրանով իշխանությունը ի ցույց է դնում սեփական վախերը...
Ի դեպ, «Փաստի» տեղեկություններով, նույնիսկ «քայլողների» մեջ քիչ չեն եղել այնպիսիք, որոնք ապշել են Ա. Քոչարյանի հերթական անհավասարակշիռ հայտարարությունից. ոմանք երեկ նեղ շրջապատում նաեւ կոշտ գնահատականներ են հնչեցրել վերջինիս հասցեին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը