Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին «Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն է Ես մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում են
Մամուլ

Ինչ ներկայացում են բեմադրում ՊԵԿ-ն ու Փաշինյանը․ պրիմիտիվ ու անլուրջ մո­տեցում

 

«168 ժամ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Պետեկամուտների կոմիտեն հանկարծ որոշեց տեղեկատվություն տարածել փետրվարի առաջին 15 օրերին Հայաստանում դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի և դրանցով արձանագրված շրջանառությունների վերաբերյալ: Նման բան անելը, այն էլ ամսվա կեսի կտրվածքով, այնքան էլ լուրջ չէ:

Լուրջ չէ ոչ միայն այն պատճառով, որ ժամկետը կարճ է, այլև այն պատ­ճառով, որ անկայունության այս ժա­մանակահատվածում ցուցանիշներն ու միտումները շատ արագ են փոխ­վում: Ուստի, եթե նման դիտարկում­ներ են ներկայացվում նպատակա­հարմար է գոնե ամսվա կտրվածքով ներկայացնել: Բայց ՊԵԿ-ը որոշեց առաջ ընկել և չսպասել ամսվա ավարտին:

«ՊԵԿ վերլուծություններով հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (ՀԴՄ կտրոններ, հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր) քանակը և դրանցում արտացոլված իրացման շրջանառությունը 2021 թվականի փետրվարի 1-15-ն ընկած ժամանա­կահատվածում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համե­մատությամբ, աճել են: Մասնավորա­պես՝ 2021թ. փետրվարի 1-15-ը դուրս է գրվել շուրջ 20,2 մլն հատ հաշվար­կային փաստաթուղթ (գումարով՝ շուրջ 259 մլրդ դրամ), ինչը գերա­զանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը շուրջ 604,4 հազար հատով կամ 3 տոկոսով: Այդ փաստաթղթերով ար­տացոլված իրացման շրջանառու­թյունն աճել է շուրջ 31,4 մլրդ դրամով կամ 12 տոկոսով: Նկատենք, որ նա­խորդ տարվա փետրվարին հանրապետությունում դեռևս՝ սկիզբ չէին առել կորոնավիրուսի համավարակն ու տնտեսական ճգնաժամը»,- հայ­տարարեց Պետեկամուտների կոմի­տեն:

Թե ինչո՞ւ հենց հիմա ՊԵԿ-ը որոշեց նման տեղեկատվություն տա­րածել, պարզվեց 1-2 օր անց:

Հիմնվելով Պետեկամուտների կո­միտեի հայտարարության վրա՝ կա­ռավարության հերթական նիստին վարչապետը ազդարարեց, որ Հայաստանի տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից: Սկսել է վերա­կանգնման փուլը:

«ՀՀ տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցույց տալիս: Փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալնե­րով՝ Հայաստանում հսկիչ դրամարկղային կտրոններով ու հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առա­ջին 15 օրերին: Դրամաշրջանառու­թյունը նախորդ տարվա փետրվարի 15 օրերի համեմատ աճել է 12 տոկո­սով կամ շուրջ 31,4 միլիարդ դրամով: Էականորեն աճել են նաև արտա­հանման և ներմուծման ծավալները: Տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ»,- շտապեց լավ լուր հայտնել Նիկոլ Փաշինյանը:

Թե որքանով է տնտեսությունը մտնում վերականգնման փուլ, դեռ շատ առիթներ կլինի անդրադառնա­լու: 15 օրն այն ժամանակահատվա­ծը չէ, որը կարող է թույլ տալ խոսել տնտեսության վերականգնման փուլ մտնելու մասին:

Բայց Նիկոլ Փաշինյանը չի ուզում սպասել: Սովորության համաձայն՝ փորձում է լուն ուղտ սարքել ու ներ­կայացնել հանրությանը: Նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ տնտեսությունը վերականգնվում է, իսկ սպառումը՝ ավելանում:

Այդպես էլ մարդը չհասկացավ, որ տնտեսության նկատմամբ չի կարելի այդքան պրիմիտիվ ու անլուրջ մո­տեցում ցուցաբերել: ժամանակին էլ աննախադեպ տնտեսական աճերից էինք խոսում՝ ինչ-ինչ ցուցանիշներ հրապարակելով: Տեսանք, թե մեր աննախադեպ աճող ու բարգավաճող տնտեսությունն ինչպիսի արագությամբ ու ինչպիսի տեմպերով փլվեց:

Ու այդքանից հետո շարունակում ենք առաջնորդվել նույն սկզբունքնե­րով: Խաբել ու խաբում ենք հասա­րակությանը՝ կեղծ ազդակներ հա­ղորդելով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում