Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին «Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն է Ես մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում են
Հայաստան

«նիկոլը կյանքեր փրկեց» ասողներ, նայեք այս տղաների լուսանկարներին ու պապանձվե՛ք

Ինչո՞ւ եմ պարբերաբար գործածում «ապիրատ» բնորոշումը՝ նիկոլի ու իր կառավարա-մանկլավիկների հասցեին: Ապիրատ, նույնն է, թե՝ անիրավ, չար, անողոք: Իսկ էլ ինչպե՞ս բնորոշես մեկին՝ ի դեմս նիկոլի, և մյուսներին, ի դեմս նրա թափթփուկային «քայլաթիմի»: Ի՞նչ անուն տաս դրանց, որ հազարավոր մարդկանց գլուխ կերան, ամբողջ մի սերունդ կործանեցին, քիչ չէ, դեռ մի բան էլ «փիարվում» են, թե՝ «կյանքեր փրկեցինք», ֆլան-ֆստան:

Կոպիտ բնորոշումներ հայերենում շատ կան, այնպես որ, սրանց կարելի էր երկար բնութագրել՝ հերձվածողից մինչև ամբարիշտ, երեսպաշտից մինչև անագորույն: Բայց բուն հարցն այլ է:

Երբ տեղի ունենա Գեղամ Նազարյանի ակնարկած «հայկական Նյուրնբերգը», պարզ ասած, երբ նիկոլն ու իր մանկլավիկային «քայլաթիմը» կանգնեն անողոք ատյանի առաջ, մի առանձին մեղադրական կետ է լինելու նորակոչիկ (2 ամսվա ծառայած) Սասուն Պետրոսյանի, Կարեն Ներսիսյանի, Հայկ Հարությունյանի, Ալբերտ Ստեփանյանի, Սամվել Սամբատովի և Գրիշա Գրիգորյանի զոհվելու, սպանվելու, խոշտանգվելու դաժան եղելությունը:

Տղաներ, որ զոհվել են նիկոլի ստորագրած կապիտուլյացիայից, պատերազմի փաստաթղթավորված ավարտից 50 (հիսուն !!!) օր անց, Հադրութի մերձակայքում, ադրբեջանական ուժերի դեմ անհավասար մարտի բռնվելով, դեկտեմբերի 27-ին:

Տղաները ինչ-որ կերպ պատսպարվել էին, ինչ-որ կերպ կարողացել էին փրկվել, փաստորեն, թողնված լինելով թշնամու թիկունքում և... բախտի քմահաճույքին:

Պատերազմի ավարտից 50 օր անց նրանք թշնամու կողմից հայտնաբերվել են և ընկել՝ Հադրութի շրջանի Հակակու գյուղի մոտ տեղի ունեցած անհավասար մարտում:

Հարցերի հարցն այն է, որ բանակային հրամանատարությունը, Արցախի «նիկոլն» ու հենց նիկոլ փաշինը չէին կարող չիմանալ, ավելին՝ ուղղակիորեն պարտավո՛ր էին իմանալ, որ թշնամու առաջխաղացման, նաև՝ հենց իր կողմից վազեվազ ստորագրած կապիտուլյացիոն տարածքային ահռելի զիջումների հետևանքով կան թշնամու թիկունքում մնացած զինվորներ, ջոկեր, փոքր ստորաբաժանումներ:

Ավելին, իմանալով դրա մասին, թեկուզ նույն կապիտուլյացիոն «ղազագրում» նիկոլը պարտավոր էր ամրագրել նման ջոկատների, խմբերի անվնաս դուրսբերման պարտադիր պայման:

Մինչդեռ ոչ մի նման բան չի արել, ոչ մի նման պայման չի դրել, ո՛չ գերի ընկածների, ո՛չ անհայտ կորածների կամ մարտական գործողությունների ու թշնամու վերահսկողությանն անցած վայրերից մեր զոհված զինվորների մարմինների դուրսբերման, և ոչ էլ՝ թշնամական շրջափակման մեջ կամ թշնամու վերահսկած տարածքում մնացած մեր տղաների դուրսբերման համար:

Ո՛չ մի բան նիկոլը չի արել:

Չի արել անգամ այն բանից հետո, երբ նման վիճակում գտնվող զինվորների ծնողներից մեկը նրան ուղղակիորեն նման հարց կամ պահանջ է ուղղել: Բազում այլ հրապարակումներից արդեն հայտնի է, որ նիկոլ փաշինն ընդամենը շրջվել է դեպի իր օգնականն ու նրանից հետաքրքրվել, թե հնարավո՞ր է, որ անտառներում ողջ մնացած մարդ լինի...

Ու այդքանից հետո, սրան դեռ ինչ-որ մեկը հանդգնում է ասել՝ «կյանքեր է փրկե՞լ»:

Ամեն անգամ, երբ որևէ մեկը, լինի թեկուզ նիկոլ-ալիևական զոմբիաֆեյք, սրան ասի «կյանքեր փրկող», թող նայի նաև այս մեր տղաների լուսանկարներին, նայի աչքերի մեջ ու պապանձվի:

Չի կարող նիկոլ փաշինի նման նեռը, հակամարդը կոչվել «կյանքեր փրկող»:

Ավելի՛ն: Սրանք՝ նիկոլը, աննան, իրենց մեծումանր մանկլավիկներն ու «քայլոները» տարիներով ճոռո-ճոռո խոսում էին այն մասին, որ մարդը գերագույն արժեք է, որ մեկ մարդու կյանքն էլ կարևոր է, որ մարդիկ, քաղաքացիները ամենից թանկն են իրենց համար, բլա-բլա-բլա...

Բայց սրանք խորապես թքա՛ծ ունեն մարդկանց, մարդկային կյանքերի ու ճակատագրերի վրա, հասկանո՞ւմ եք: Բացարձակապես թքա՛ծ ունեն:

Սրանք, հատկապես նիկոլն ու դիվական նայվածքով իր կողակիցը միմիայն իրենց լավ են զգում՝ իմանալով, որ էլի հայ մարդիկ են սպանվել կամ զոհվել, մահացել: Սրանք, դիվապաշտների նման խրախճանում են մեր տղաների, մեր զինվորների, մեր քաղաքացիների մահերից ու սպանություններից:

Չէ, իսկապես դիվային են: Խոսում էին ժողովրդավարությունից ու ազատություններից, այսօր ամենից դեսպոտիկ, ոստիկանապետական, հակաժողովրդավարական ռեժիմն է Հայաստանում, որ եղել է վերջին 50 տարում:

Խոսում էին ազնվությունից ու թալանից, այսօր իրենք մինչև կոկորդը թաղված են կեղտոտ գործարքների, գանձակերության, կոռուպցիոն ու մութ գործարքների աղտի մեջ:

Խոսում էին ինքնիշխանությունից, կործանեցին Արցախը, կործանեցին ու շարունակում են կործանել Հայաստանի ինքնիշխանությունը:

Խոսում էին մարդկանց, յուրաքանչյուր մարդու, քաղաքացու կարծիքն ու ձայնը հաշվի առնելու մասին, բայց թքա՛ծ ունեն ցանկացած մարդու իրավունքների, կարծիքի ու կյանքի վրա:

Նման պայմաններում միակ ելքը հենց այդ հերձվածողների՝ նիկոլի և իր մարդակեր, հակահայ, մարտատյաց ռեժիմի վրա ոչ թե սոսկ փոխադարձաբար թքած ունենալն է, այլ դրանց վրա ուղղակիորեն խաչ քաշելն ու Հայաստանը սրանցից ազատագրելը:

Արմեն Հակոբյան