Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին «Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն է Ես մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում են
Հայաստան

Միջպետական խնդիրներ՝ մաքսանենգ ճանապարհով բերված ամենագնացների պատճառով

Արսեն Թորոսյանն Առողջապահության նախարարությունից հեռանալու օրերին լուրջ խնդիրներ է ստեղծել Նիկոլ Փաշինյան-ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստին միջկառավարական հարաբերություններում: Yerevan.Today-ին հասած տվյալներով, սկանդալի առաջին ազդակները ռուսական կառավարությունից հայկական իշխանություններին փոխանցվել են հունվարի կեսերին՝ Կրեմլյան հանդիպումներից վերադարձած փոխվարչապետ Մեր Գրիգորյանի միջոցով:

Ռուս գործընկերոջ մոտ դժգոհություն է հարուցել այն, որ 2020 թվականի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը Դուբայից գնել ու առողջապահական ոլորտի կարիքների համար Հայաստան է ներմուծել շտապօգնության թանկարժեք՝ TOYOTA Land Cruiser HZJ78 մոդելի ամենագնացներ:

Խնդիրը ծագել է տեխբնութագրերի պատճառով. մեքենաների եվրոստանդարտները՝ լրիվ հակասում են ԵԱՏՄ տեխկանոնակարգի պահանջներին: Խոսքը, մասնավորապես, տրանսպորտային միջոցների համար մաքուր օդային գոտու ստուգիչ եվրոստանդարտների մասին է:

Բանն այն է, որ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, պարտավոր է ներմուծել և շահագործել բացառապես ԵԱՏՄ արտանետումների ստանդարտներով հաստատված «եվրո 5» մեքենաներ, մինչդեռ Արսեն Թորոսյանի՝ Դուբայից ձեռքբերած և Հայաստան ներմուծած շտապ օգնության շքեղ ամենագնացներն իրականում «եվրո 0» ստանդարտով TOYOTA Land Cruiser HZJ78 մոդելի մեքենաներ են:

Ռուսական կառավարությունից մասնավորապես դժգոհել են, որ ՀՀ կառավարությունը պետգնումներով շրջանցում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով որպես անդամ պետություն ստանձնած իր պարտավորությունները, ու սա չի կարող անհետևանք մնալ այդ մեքենաները շահագործելու պարագայում:

Ի դեպ, հենց այդ պատճառով, նշված մեքենաները համարվում են շահագործման համար ոչ պիտանի և անորոշ ժամկետներով առայժմ կայանված են բաց երկնքի տակ՝ Այրվածքաբանական կենտրոնի շենքի բակում:

 ՀՀ ոստիկանությունը, մեր տեղեկությամբ, ձեռքերը լվացել է խնդիրներից և հրաժարվում է ճանապարհային ոստիկանությունում գրանցել դրանք, այդպիսով խնդիրներ է հարուցել Պետգույքի կառավարման կոմիտեի համար, որը պարտավոր էր մեքենաները նստեցնել Առողջապահության նախարարության հաշվեկշռին:

Ավելին, ՃՈ պետ Եգոր Կարապետյանը Yerevan.Today-ի հետ զրույցում թեև չցանկացավ մանրամասներ հայտնել, սակայն մեզ հայտնի տվյաներով՝ նրա և Արսեն Թորոսյանի միջև օրերս լուրջ բանավեճ է տեղի ունեցել այս թեմայի շրջանակներում:

Վերջերս կառավարության աշխատակազմի ղեկավար դարձած Արսեն Թորոսյանը, ասում են, իր խնդիրներին համառորեն փորձում է լոկալ լուծումներ տալ՝ գլխավոր ոստիկանապետի և Ճանապարհային ոստիկանության ծառայության վրա ազդեցության գործիքներով, մինչդեռ այս գորշ գործարքն իր ետևում, պարզվում է, շատ ավելի մասշտաբային խնդիրներ է հարուցել կառավարության համար:

Այս ամբողջ շղթայից հետո ռուս գործընկերոջ մոտ, բնական է, որ հարցեր են առաջ գալիս ՀՀ կառավարության մարտավարության առնչությամբ։ Չի բացառվում, որ իսկապես Հայաստանի կառավարության անդամները՝ Առողջապահության նախարարի նաձախաձեռնությամբ, փորձել են այս մեքենաների գնումներով փողեր լվանալ ու անգրագիտաբար մտել են փակուղի:

Փաստն այն է, որ ՀՀ բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ մաքսանենգ ճանապարհով 30 ավտոմեքենա են ձեռք բերել և ներմուծել Հայաստան կամ առնվազն մի շարք պաշտոնյաների կողմից հանցավոր համաձայնությամբ միջպետական պայմանագիրը շրջանցելու գնով իրականացվել է ՀԱՐՄԱՐ ԱՌԵՎՏՈւՐ՝ պետգնումների ընթացակարգով և բոլորիս հաշվին:

Ընդգծենք մեկ այլ հարցի առնչությամբ ՀՀ Էկոնոմիկայի պաշտոնական պատասխանը, որ առնչվում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի խախտմամբ գույք ներմուծելուն:

 Ստացվում է՝ մաքսակետով հանցավոր ճանապարհով անցել է գույք, և սրա պատասխանատուն առնվազն կառավարական պաշտոնյա Արսեն Թորոսյանն է, ՊԵԿ նախագահ Էդգար Հովհաննիսյանը, Գլխավոր մաքասպետ Շուշան Ներսիսյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, փոխվարչապետ Մհեր Գրրիգորյանը և սա, թերևս, շարունակելի ցանկ է:

Այսքանից հետո հարց է առաջանում․

Ինչո՞ւ է Առողջապահության նախկին նախարար Արսեն Թոորսյանը շտապօգնության ավտոպարկը թարմացնելու համար ընտրել հենց այդ խիստ թանկարժեք ամենագնաց մեքենաները...

Այդ ինչպե՞ս է կառավարության բարձրաստիճան պաշտոնյա Թորոսյանը կարողացել արգելված մեքենաներ փաստաթղթավորել նախ և առաջ, իսկ հետո պետգնումների ընթացակարգով գնում իրականացնել՝ կառավարության վերահսկողական ծառայության աչքից հեռու:

Ինչպե՞ս է հաջողացրել միլիարդավոր գումարներ դուրս բերել պետական գանձարանից մի բանի համար, որն օրենքի կոպտագույն խախտումներով է պետգնումների մրցույթում շահել, և դա իբր չի նկատել ՀՀ գնումների քաղաքականությունն իրականացնող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Հաջորդ ու թերևս ամենից պատկերավոր բարդակը... Այդ ու՞մ անձնական երաշխավորությամբ է Արսեն Թորոսյանը ԵԱՏՄ կանոնների խախտումով կարողացել սահմանային անցակետով անցկացնել ԵԱՏՄ կանոնակարգով արգելված 30 շքեղ Տոյոտա ջիփերը՝ փաստացի մաքսանենգ ճանապարհով, ինչու՞ դա չի ֆիքսել Պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ գլխավոր մաքսապետ, Փաշինյանի կնոջ ընկերուհին համարվող Շուշան Նեսիսյանը (Նակոլկա Շուշո):

Ի վերջո, ամենակարևոր օղակը, որը չի ֆիքսել այս խախտումը, ԵԱՏՄ գծով Հայստանի համակարգող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գործոնն է: Փաստացի, 30 ջիփերը Դուբայից Հայստան են բերվել՝ այս գործոնն ու նրա վերահսկողության տակ լծակները արհամարհելով և միջպետական պայմանագրերի խախտումներով:

Մեր հարցումներին հիմնավոր պատասխաններ, հուսով ենք՝ կստանանք Առողջապահության նախարությունից:

Հ.Գ. Պատերազմից հետո Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը և նրա փոխարեն մանսագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանի նշանակումը՝ Առողջապահության նախարարի պաշտոնում, բավականին լուրջ աղմուկ բարձրացրեց մամուլում և լուրջ հարցեր առաջացրեց հատկապես ոլորտի մանսագետների շրջանում:

Նրանց մեծ մասը համակարծիք էին, որ իրականում Արսեն Թորոսյանի տեղափոխությունը լրիվ ֆորմալ բնույթ է կրում, շատերը վստահ են, որ նա Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնին բազմած հեռավար կառավարելու է առողջապահական ոլորտը, ընդ որում՝ առաջվա պես՝ միայն յուրայինների համար:

Թերևս այդ է պատճառը, որ Թորոսյանն իրենից հետո ջանաց իր փոխարեն նախարար նշանակել տալ իր ընկերոջ կնոջը, ով որոշումների կայացման ժամանակ կաշկանդված կլինի ոչ միայն իր մասնագիտական գիտելիքների զրո պաշարի պատճառով, այլև Թորոսյանի հետ իր պայմանական կապերի թելերով և ստիպված կլինի դաշտը զիջել Արսեն Թորոսյանին: