Հրազդանի 5-րդ էներգաբլոկի աշխատակիցները դժգոհ են, որ տնօրենը փոխվել է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախկին փոխնախագահ, գեներալ-մայոր Սամվել Ավետիքյանը նշանակվել է Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տնօրեն: Նա իշխանափոխությունից հետո ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ դուրս էր եկել համակարգից, հետո՝ որոշ ժամանակ անց, նշանակվեց «Տրանսգազի» փոխտնօրեն:
Հրազդանի 5-րդ էներգաբլոկն էլ, հիշեցնենք, պատկանում է «Գազպրոմ Արմենիային»: Ավետիքյանը մեզ ասաց, որ նախկին տնօրենը գնացել է թոշակի, նրա փոխարեն իրեն են հարմար գտել, նշանակել տնօրեն: Նա այսօրվանից աշխատանքի է։ Սակայն, մեր տեղեկություններով, էներգաբլոկի աշխատակիցները դժգոհ են, որ տնօրենին փոխել են, անգամ ի պաշտպանություն նախկին տնօրենի՝ Կարեն Սարգսյանի, պատրաստվում էին բողոքի ակցիաներ անել։ Մենք տեղեկացանք նաեւ, որ կենսաթոշակի հիմքով այսօր ազատվելու է նաեւ 5-րդ բլոկի ինժեներ Սամվել Երիցյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)