Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ջոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդ Սլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերը Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան 3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասին Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան Հայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովին Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարին Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

Ջոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Հայաստան

«Ես սիրով կուղղեմ էս մեր նամակը Ռոբերտ Քոչարյանին, որ մեր 40 երեխեքին ինքը բերի». անհետ կորածի մայր. (տեսանյութ)

Էջմիածնի N զորամասից 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած 40 զինծառայողների հարազատներն էլ այսօր հավաքվել էին Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ: Հարազատները ցանկանում էին հանդիպել ՀՀ-ում ՌԴ դեսպանին և որպես հայտարարությունը ստորագրած երրորդ երկրի ներկայացուցիչ՝ նրան հանձնել իրենց երեխաների անուններով ծրարը:

Դեսպանատան պատասխանատուներից մեկը ծնողներին հորդորեց նամակը թողնել նամակների համար հատկացված արկղում, ինչին ծնողները բացասաբար անդրադարձան ու հայտնեցին, որ ծրարը կհանձնեն միայն դեսպանին:

«Եթե մեր էս նամակը էստեղ էլ չեն վերցնում, ու որպեսզի էս իմ նամակն ինչ-որ մի տեղ հասանելի լինի, ուզում եմ դիմեմ նրանց, ովքեր հիմա ուզում են իշխանության գալ։ Եթե կուզենան, ես շատ սիրով էս նամակը հենց Ռոբերտ Քոչարյանին էլ կուղղեմ: Ես սիրով կուղղեմ էս իմ նամակը Ռոբերտ Քոչարյանին, որ մեր 40 երեխեքին ինքը բերի: Կուզե՞ք, ժողովուրդ: Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք: Մենք էլ ռուսից ոչ մի բան չենք ուզում: Մենք հայտարարում ենք, որ մեր էս նամակը տանում ենք, փոխանցենք Քոչարյանին: Ես ծնող եմ, բոլորին էլ կգնամ, կդիմեմ: Հետո չբռնեն, ասենք՝ քաղաքականացնում եք: Ո՛չ»,- որոշ ժամանակ դեսպանատան մոտ սպասելուց հետո հայտնեց անհետ կորած զինվորի մայր տիկին Անահիտը: Փոխանցում է 168.am-ը:

Անհետ կորած զինվորների մյուս հարազատները ևս համաձայնեցին այս առաջարկին՝ հայտնելով՝ կգնան իրենց երեխեքի համար ցանկացած քայլի:

Որոշ ժամանակ դեսպանատան մոտ սպասելուց հետո հարազատները բացեցին ծրարը, ծրարից հանեցին անհետ կորած տղաների անունները, և որպես բողոք՝ դեսպանատան դրսևորած ոչ մարդասիրական քայլի դեմ, այն է՝ իրենց չմոտենալուն և ծրարը չվերցնելուն, պատռեցին ծրարը և այն նետեցին նամակների համար նախատեսված արկղի մեջ:

«Գնում եմ Քոչարյանին դիմեմ, գնում եմ Քոչարյանի գրասենյակ, ով ուզում ա, թող իմ հետ մասնակից լինի, չէ, ես գնում եմ: Արդեն հերիք ա, զզվել ենք էս պետությունից: Ունե՞նք պետություն, չունե՛նք: Հիմա տեսա՞ր, որ չունենք: Քանի՞ օր ա, 112 օր ա»,- ասաց տիկին Անահիտը:

Անհետ կորած զինծառայողների հարազատներն առաջիկա օրերին կլինեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում՝ նամակը նրան փոխանցելու համար:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում