Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին դպրոց մտավ ոստիկանների ուղեկցությամբ. ուսուցիչները լքեցին դպրոցը (տեսանյութ)
Աբովյան քաղաքի N1 դպրոցի նորանշանակ տնօրենը՝ Քարմելա Առաքելյանը, ոը Կոտայքի մարզի նախկին մարզպետ, Շրջակա միջավայրի ներկայիս նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է, քիչ առաջ դպրոց մտավ ոստիկանների ուղեկցությամբ։
Նշենք, որ այսօր առավոտից դպրոցում սկսվել է գործադուլ-դասադուլ՝ ընդդեմ Քարմելա Առաքելյանի նշանակման, որին միացել են բոլոր ուսուցիչները և աշակերտները։ Նրանք այսօր ծնողների հետ միասին առավոտյան հավաքվել են դպրոցի շենքում՝ իրենց բողոքը հայտնելով ԿԳՄՍ նախարարության որոշման դեմ։
Կեսօրին նորանշանակ տնօրենը եկել է դպրոց, սակայն հավաքվածները թույլ չեն տվել, որ նա ներս մտնի։ Քիչ առաջ դպրոց են եկել Աբովյանի ոստիկանապետն ու մարզային վարչության պետը, որոնք հավաքվածներին նախազգուշացրել են, որ եթե դպրոցի տնօրենին ներս չթողնեն, ոստիկանները ուժ կկիրառեն։
«Դպրոցը ոնց որ գաղութ լինի։ Անընդհատ ոստիկանական նոր խմբեր են գալիս»,– ուղիղ եթերում ասաց Հայկ Փայտյանը։ Նրա խոսքով՝ իրենք առայժմ չեն հեռանա դպրոցի բակից, չի բացառվում, որ նստացույց սկսեն։
Ոստիկանների ուղեկցությամբ դպրոց մտնող նորանշանակ տնօրենին տեսնելով՝ հավաքվածների շրջանում դժգոհության ալիք բարձրացավ, նրանք «անինքնասեր» էին անվանում տնօրենին, ապա ի նշան դժգոհության բոլորը դուրս եկան դպրոցից։
Նշենք, որ ուսուցչական ամբողջ կազմը հայտարարել է, որ պատրաստ է ազատման դիմումներ ներկայացնել, եթե նախարարությունն իրենց կարծիքը հաշվի չառնի և դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանի չվերանշանակի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ