Նման մարդիկ քիչ են հանդիպում կյանքում, բայց, եթե կան, ուրեմն պինդ բռնեք. Նազենի Հովհաննիսյան
Տարիքի հետ սովորում ես հաշտվել՝ անգամ քո ցավերի հետ, կորուստներիդ ու հիասթափություններիդ հետ: Հաշտվել, բայց չմոռանալ երբեք: Ես հիշում եմ ամեն բան, իմ կյանքում ու սրտիս մեջ կնճիռներ ու ակոսներ թողած բոլոր մարդկանց, երևույթներն ու կորուստները: Մոռանալ էդ ամենը՝ նշանակում է կորցնել ինքդ քեզ: Իսկ ես հազիվ սկսել եմ ճանաչել...Բազմաշերտությունը երբեք էլ հեշտ ու մարսելի չէ արտաքին աշխարհի կամ մեծամասնության համար: Ոչ էլ անկեղծությունը: Միևնույն է խութեր են փնտրելու, անհարթություններ ու նման բաներ: Բայց ախր փնտրել պետք չի)) Բազմաշերտությունն ինքնին խորդուբորդ է ու անհարթ, և մարսելի է դառնում միայն շատ նեղ շրջանակի համար: Մեզնից յուրաքանչյուրն ինքն է իր աշխարհը կերտում: Էդքան բան: Իսկ բոլորի համար «սիրելի լինելու» բարդույթն էլ տարիներիդ հետ սահում անցնում է՝ ձեռքի մատների արանքով սահող ավազների պես: Ու մնում է իրականը: Քո ԱՓԸ:
Իրականությունը քո «ձեռքի ափն» է, ու միայն քեզնից է կախված ինչով կլցնես այն. սիրո՞վ, ցավերով, թե ատելությամբ: Իսկական սերը չի չափվում մասսաներով... այլ քո, միայն քո հոգուն հարազատ ու թանկ, ազնվորեն կողքիդ կանգնած ու քեզ՝ՔՈ իսկ սխալից պաշտպանող մարդու ներկայությամբ և քո Կոնկրետ վերաբերմունքով՝ աշխարհին:
...Նման մարդիկ քիչ են հանդիպում կյանքում, բայց, եթե կան, ուրեմն պինդ բռնեք, ու հենց նրանց հետ անցեք ձեր կյանքի ճանապարհը... «Հեշտերից» վախեցեք ու խուսափեք...)
View this post on Instagram


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են