Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. Զելենսկի Ջոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդ Սլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերը Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան 3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասին Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան Հայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովին Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարին

Պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ
Հայաստան

Երբ ձեւակերպենք գործողությունների պլանը, չի դիմանա ոչ մի ապիկար իշխանություն. Կոմանդոսը ուղերձ է հղել

«Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ հավաքի ժամանակ ընթերցվեց Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, «Արցախի հերոս», գեներալ մայոր լեգենդար Կոմանդոսի ուղերձը:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ես տեսնում եմ այստեղ ժողովրդի այնպիսի ներկայացուցիչների, ովքեր մտահոգ են իրենց երկրի վիճակով, տեսնում ենք, որ վտանգված է հայրենիքը, պետականությունը։

Գիտենք, որ բոլոր ժամանակներում հայի ինքնությունը պահել եւ պահպանել է մեր մշակույթը, լեզուն եւ կրոնը։ Սրանք այն հիմքային քաղաքակրթական արժեքներն էին, որոնց հետ համադրվելով մեր մյուս հատկություններն ու արժանիքները պայմանավորվել են մեր գոյությունը հազարամյակներ ի վեր։

Առանց այդ արժեքների այսօր մենք չենք ունենա մեր տեղը աշխարհի եւ քաղաքական քարտեզի վրա, ուրեմն առավել քան կարեւորվում է մշակույթի, գիտության, կրթության, եւ եկեղեցու մեր գործիչների այսպիսի միասնությունը համատեղ հանդես գալու այս նախաձեռնությունը։ Սակայն, ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար, մենք պարտավոր ենք համախմբվել ազգովի, եւ օգտագործել մեր հասարակության առողջ ուժերի բոլոր ոլորտների պրոֆեսիոնալ եւ հեղինակավոր ներկայացուցիչների ամբողջական ներուժը։

Մենք պետք է կարողանանք պահպանել Հայաստանից եւ Արցախից այն՝ ինչ մնացել է, ապահով պետության եւ նրա կառավարման համակարգի կայունությունը զարգանա այդ տեմպերով եւ հիմքեր ստեղծենք կորցրածը վերականգնելու համար։

Սիրելի ներկաներ, վստահ եմ՝ գիտեք, թե որն է իմ նպատակը, երազանքը, ես իմ հայրենիքին տվել եմ ու շարունակում եմ տալ իմ պարտքը որպես Հայկական բանակի սպա։

Ես չեմ հետապնդում որեւէ անձնական նպատակ, այսօր հասունացել է մի իրավիճակ, որ պետք է բոլորս վեր կանգնենք մեր նեղ անձնական, քաղաքական եւ այլ շահերից, եթե այդպիսիք կան, եւ բռունցք դարձած մեկ մարդու պես մտածենք եւ գործենք։

Ես վստահ եմ՝ եթե մի ազգի ճանաչված եւ հեղինակավոր ներկայացուցիչներ միասնաբար ոտքի կանգնեն, այսօրվա խնդիրների լուծման վերաբերյալ ձեւակերպեն իրենց միասնական դիրքորոշումը, գործողությունների հաջորդականությունն ու պլանը, եւ համատեղ կոչով հանդես գան ժողովրդի առաջ, ապա այդ նույն ժողովրդի առողջ հատվածը մեծ ձգողությամբ կհամախմբվի նրանց շուրջ, կձեւավորվի հսկայական մի ուժ, որի առջեւ չդիմանա եւ ոչ մի ապիկար իշխանություն։

Դրանից հետո միայն կստեղծվի հնարավորություն, որպեսզի մենք անցնենք մեր բուն գործին։ Ուրեմն եկեք գիտակցենք, որ հենց մեզնից է կախված մեր պետության եւ ժողովրդի ճակատագիրը, հիշենք, որ այսօրվա մեր թշնամին ինչպես միշտ նենգ է եւ վախկոտ։

Նա հենց այդպիսի միասնությունից է վախենում, եթե ապավենք կամ թերանանք մեր անելիքում, ապա հետեւանքը կլինի լիակատար կործանում»: