Արարատ Միրզոյանը համաձայն չէ վարչապետի հետ (տեսանյութ)
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Tert.am-ի դիտարկմանը, թե հնչել է մեղադրանք, որ ԱԺ նախագահը գործակալ է, և նա արդյո՞ք կարծում է, որ դրան ֆեյսբուքյան մեկ գրառմամբ պատասխանելը բավարար է, Միրզոյանն արձագանքեց․ «Իմ կարծիքով՝ ես արդեն խոսել եմ»,-ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք ԱԺ նախագահը Շուշին համարում է հայկական, Միրզոյանը պատասխանեց․ «Իհարկե, Շուշին հայկական է»։ Tert.am-ի հարցը, թե Միրզոյանն ամոթ չի՞ զգացել, որ վարչապետը խորհրդարանի ամբիոնից Շուշիի հայկականությունը կասկածի տակ է դրել, մնաց անպատասխան։
Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է, և նշել, որ ՀՀ ԱԱԾ-ում այդ մասին իմանալուց հետո Միրզոյանին առաջարկել են համագործակցել նաև ՀՀ ԱԱԾ-ի հետ։ Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթուղթ, որում Միրզոյանը գրել է, որ տալիս է իր համաձայնությունը՝ աջակցել ՀՀ ԱԱԾ-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը