«Անամոթ արքայադստեր օրագիրը». Մեգան Մարքլի խորթ քույրը նոր գիրք է հեղինակել դքսուհու մասին
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի խորթ քույր Սամանտա Գրանտը դքսուհու մասին գիրք է գրել է ու այն վերնագրել «Անամոթ արքայադստեր օրագիրը»: Այս մասին հայտնում է Express.co.uk-ը, նշելով՝ գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 17-ին:
Ըստ դքսուհու խորթ քրոջ՝ գրքում տեղ են կգտնել այնպիսի փաստեր, որոնք և՛ լավն են, և՛ վատն են, և՛ տգեղ:
«Ես չգիտեմ` դուր կգա՞ նրան կարդացածը: Ինչ-որ բանի հետ նա հավանաբար կհամաձայնի, բայց ինչ-որ բանի հետ`ոչ: Սա ազնիվ է, սրա մեջ է հավասարակշռությունը: Ակնհայտ է, որ որոշ մանրամասներ նրան դուր չեն գա: Ճշմարտությունը երբեմն ավելի զարմանալի է, քան հորինվածքը, և ես նախընտրում եմ ճշմարտությունն ասել», - ասել է Գրանտը:
Այնուամենայնիվ, 56-ամյա Գրանտը պարզաբանում է, որ իր հուշագրությունը Մարքլին հեղինակազրկելու նպատակ չունի: Ուղղակի հեղինակը գիրքը գրելիս փորձել է չափազանց անկեղծ լինել:
Բացի այդ, Գրանտը հավելել է՝ գիրքն ամբողջությամբ չի կենտրոնանալու Մեգանի վրա, բայց կանդրադառնա այն ազդեցությանը, որը թողել է թագավորական հարսանիքն իր ընտանիքի վրա:
«Այն վերաբերում է իմ կյանքին և իմ տեսակետին մի քանի խնդիրների շուրջ, որոնք հատվում են այս պատմական արքայական իրադարձության հետ», - նշել է հեղինակը:
Նշենք՝ Գրանտը հրավիրված չի եղել Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և Մեգան Մարքլի թագավորական հարսանիքին:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են