«Դժոխային ցավ». Ռեգինա Տոդորենկոյին Բալիում շտապ հոսպիտալացրել են
Ռեգինա Տոդորենկոյին Բալիում շտապ հոսպիտալացրել են. հեռուսատահաղորդավարուհին ոտքի վնասվածքով հայտնվել է հիվանդանոցում։ Նրան կլինիկա տեղափոխել է ամուսինը՝ երգիչ Վլադ Տոպալովը։ «Орёл и решка»-ի հաղորդավարուհին վնասվածք է ստացել՝ սերֆինգով զբաղվելով։ Տոդորենկոն վնասել է ոտքը, սակայն անմիջապես չի զգացել ցավը։ Մի քանի ժամ անց այն այնքան է ցավել, որ նա ստիպված է եղել հիվանդանոց գնալ։
Հեռուստահաղորդավարուհին սերֆինգով զբաղվել է փորձառու մարզչի հսկողության ներքո։ Ամեն դեպքում, ընկնելով՝ նա հարվածել է մարջանի խութին։ Մի քանի ժամ անց նա հայտնել է, որ իրեն հոսպիտալացրել են։ «Ոտքս սարսափելի ցավում է։ Տարօրինակ է, որ ես ցավ զգացի հարվածից միայն երկու ժամ անց»,- Instagram-յան էջում հայտնել է նա։
Տեսանյութում հայտնվել է նաեւ Վլադ Տոպալովը։ Հեռուստաաստղի ամուսինը գանգատվում էր նրա անզգուշության պատճառով եւ նախազգուշացնում, որ Ռեգինան սերֆինգով զբաղվում է կյանքում վերջին անգամ։
Հեռուստահաղորդավարուհին Բալի մեկնել է ամուսնու եւ երկուամյա որդու հետ երկու շաբաթ առաջ։ Ամուսինների հանգիստը եւս անհաջող է սկսվել. նրանց որդին եւս վնասվածք է ստացել։ Փոքրիկ Միշան ընկել էր ու վնասել դեմքը։ Տոդորենկոն նրան շտապ հիվանդանոց էր տեղափոխել։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում