Եթե Հայաստանը չուղղի «սխալը», նրա դեմ որոշ քայլեր կձեռնարկենք. Չավուշօղլուն սպառնում է
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն կրկին սպառնացել է Հայաստանին «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման հետ կապված։
Թուրքական Star–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել է, թե սպասում են, որ Հայաստանն ուղղի «սխալը» Նեմեսիսի հուշարձանի տեղադրման հետ կապված։
«Այդ հուշարձանի տեղադրումն անընդունելի է։ Եթե Հայաստանը «սխալը» չուղղի, ապա մենք Հայաստանի դեմ որոշ քայլեր կձեռնարկենք»,–ասել է Չավուշօղլուն։
Նշենք, որ Երեւանում Նեմեսիսին նվիրված հուշարձանի բացումից հետո Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի օդանավերի համար, այդ թվում վարչապետի օդանավի համար։