Իսկ քանի անօդաչու թռչող սարք է Հայաստանը գնել Իրանից կամ գնե՞լ է գոնե մեկ հատ
2020թ. նոյեմբերի 9-ից հետո հանրությունն ակնկալում էր, որ հայաստանյան իշխանությունները համապատասխան հետեւոյուններ արած կլինեն արյունոտ պատերազմից եւ անհրաժեշտ քայլեր կիրականացնեն: Մասնավորապես, ռազմական ոլորտի մասնագետները համոզված են, որ առաջին քայլերից մեկը պետք է լիներ թռչող անօդաչու սարքերի ձեռքբերումը:
Երեկ լրատվամիջոցները հայտնեցին, որ Ռուսաստանը իրանից հազար անօդաչու է գնել: Եւ միանգամից հարց առաջացավ, իսկ քանի անօդաչո՞ւ է Իրանից գնել Հայաստանը: Այս հարցի պատասխանը շատ հարցերի մասին պատկերացում կազմելու համար շատ օգտակար կլինի: Իսկապես, գոնե մեկ անօդաչու սարք Իրանից գնե՞լ ենք, թե՝ ոչ:
Top-News.am