Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարար Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ընթացքում զոհվել է 224 մարդ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին Իսրայելի դեմ Իրանի գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-3» անվանումը. ԻՀՊԿ Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ Իրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարի Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ Թրամփ Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը Սարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ Գենսեր

Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարարԻսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ընթացքում զոհվել է 224 մարդԻսրայելի բանակը հայտնել է Իրանի ուղղությամբ լայնածավալ ավիահարվածների ալիքն ավարտելու մասինԹեհրանի ռմբակոծությունից վնասվել է նաեւ հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքըՀորդանանը բացել է իր օդային տարածքըԻրանը և Իսրայելը շարունակում են փոխադարձ hարվածներըՀովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքըԻսրայելի պաշտպանության բանակը գիշերը տասնյակ թիրախների է հարվածել Թեհրանի շրջանումԹեհրանն անիմաստ է համարում շարունակել բանակցությունները Վաշինգտոնի հետ Իրանի միջnւկային ծրագրի շուրջ. Իրանի ԱԳՆ խոսնակՄԱԿ-ում Իրանի դեսպանը դատապարտել է Իսրայելի հարձակումներըԵթե պալատում անասուն ես պահում, պալատը վերածվում է ախոռիՀայ քաղաքական էլիտան «Դվին»-ում նշել է Ռուսաստանի օրըԻրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներինԹեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես ՔեշիշյանՄիացյալ նահանգներում ձերբակալվածների մեջ շուրջ մեկ տասնյալ հայեր կան. իրավաբանԻրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուինԻսրայելի դեմ Իրանի գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-3» անվանումը. ԻՀՊԿ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի ավիահարվածն ԻրանինԱԺ նստաշրջանը թեժ կլինիՆեթանյահուն զգուշացրել է իսրայելցիներին, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել ռմբապաստարաններումՕրենքը խախտելու համար Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվել էԻսրայելի հարվածները վնասել են Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտըԹրամփը հայտարարել է, որ նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածների մասինԻրանի Սպահանի միջուկային օբյեկտը չի տուժել Իսրայելի հարձակումիցԻրանի առաջնորդը նոր հրամանատարական նշանակումներ է կատարելԻրանական ավելի քան 150 ԱԹՍ հատել Է Իրաքի օդային սահմանըՓոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգըՊՊԾ աշխատակիցներն, nւժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից (տեսանյութ)Հայտարարություն. Սաուդյան Արաբիան դատապարտում է Իսրայելի բացահայտ ագրեսիան եղբայրական Իրանի դեմ«Համաձայն չեմ», «Կարող եմ նիստը բացել և փակել, Ձեր համաձայնությունն առաջնային չէ». ԱԺ-ում «Բանակից գումարով ազատվելու» նախագծի քննարկումները թեժ ենԹեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջումԱՄՆ սենատոր Պադիլլային ձեռնաշղթաներ են հագցրել մամուլի ասուլիսում հարց տալու փորձի համար (լուսանկարներ, տեսանյութ)Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզԻրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարիԵԽ գլխավոր քարտուղարը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնումԻրանի կառավարությունը մեկնաբանում է Իսրայելի հարվածներըԻրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ ԹրամփՉկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ․ Ջարեդ Գենսեր31 երթուղու վարորդին ծեծելու դեպքով հարուցվել է քրեական վարույթ. կա ձերբակալված 2 անձԻ՞նչ է սպասվում Մեղրիում. առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը«Արթուն ենք» նախաձեռնող խումբը թիրախն ուղղում է «Հայաստան» դաշինքի վրա․ Արմեն ԲադալյանՃամբարակում փլուզումից 6–րդ զոհը աշխատանքից վերադառնալիս շքամուտքում է մահացել՝ մնալով պանելի տակՓաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով«Վիզ էյրի» էժան չվերթների տոմսերի համար փոխհատուցում է հպարտ հարկատունՌազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալումԻսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ ԲաղերինԻսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարըՍարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Մեռելածին իմպիչմենտացման հետքերով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ Գենսեր
Թոփ-լուրեր

Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օր

Աբգար հայոց արքան աստվածասեր և մեծահավատ էր` ըստ մարմնի թագավորակից Քրիստոսին, որովհետև Քրիստոս ծնվեց Ս. Կույս Մարիամից Աբգարի թագավորության առաջին տարում և 30 տարի հետո մկրտվեց Հորդանան գետում Հովհաննեսից:

Աբգարը, լսելով նրա մասին, անմիջապես հավատաց Նրան` թողնելով կռապաշտությունը: Եվ քանզի թագավորը հիվանդ էր բորոտությամբ, և չկար բժշկության հնար, Աբգարն ուղարկեց Անանեին` իր փառավոր նախարարին` ապահունիների իշխանին, նրա հետ 10 պատվավոր մարդկանց` մեծագին ընծաներով և նվերներով: Նաև գրեց Հիսուսին իր հավատի խոստովանության նամակը և աղաչեց գալ` բժշկել նրան չարաչար ցավից և լինել իր հետ: Անանեի հետ ուղարկեց Հովհաննես անունով մի նկարչի, որ եթե չկամենա Հիսուսը գալ արքայի մոտ, նկարեն Նրա պատկերը և բերեն իրեն:

Անանեն եկավ, հասավ Երուսաղեմ Ծաղկազարդի օրը, երբ Հիսուս իջավ Ձիթենյաց լեռի զառիվայրերով Գեթսեմանի, այնտեղից ելավ ավանակով Երուսաղեմ քաղաքը և գնաց մտավ Սողոմոնի տաճարը: Ելնելով տաճարից` Հիսուս գնաց Գամաղիէլ օրենուսույց վարդապետի տունը, ով Նիկոդեմոսի` Հիսուսի գաղտնի աշակերտի, եղբայրն էր, որովհետև Գամաղիէլը մեծարեց Հիսուսին և տարավ Նրան տաճարից իր տունը: Անանեն ուղարկեց պատվավոր յուրայիններին Հիսուսի աշակերտների մոտ` հարցնելու նրանցից, թե «ինչպե՞ս տեսնենք Քրիստոսին»: Ըստ Հովհաննես (Ավետարանչի), որ ասում է. «Կային այնտեղ ոմանք հեթանոսներից, որ եկան Երուսաղեմ և մոտեցան Փիլիպոսին ու ասացին. «Տե´ր, կամենում ենք Հիսուսին տեսնել»: Փիլիպոս ասաց Անդրեասին: Անդրեասն ու Փիլիպոսը ասացին Հիսուսին և տարան նրանց Հիսուսի մոտ: Անանեն և յուրայինները տեսան Հիսուսին առաքյալների հետ Գամաղիէլի տանը: Հիսուս ընդունեց նրանց ուրախությամբ և ասաց. «Հասավ ժամը, որ փառավորվի մարդու Որդին»: Անանեն ոտքի կանգնեց, տվեց նամակը, երկրպագեց և Հիսուսին փոխանցեց արքայի ողջույնը: Հիսուս օրհնեց Աբգարին և նրա թագավորությունը, հրամայեց Թովմային նրան պատասխան գրել, երանի տվեց Աբգարին նրա հավատի համար և ասաց. «Փոքր-ինչ ժամանակ եմ աշխարհում, ապա կվերանամ երկինք՝ Իմ Հոր մոտ: Այնժամ կուղարկեմ քեզ մոտ Իմ աշակերտներից մեկին` կյանք տալու համար քեզ և ովքեր քեզ մոտ են»: Հիսուս օրհնեց նաև այն պատկերը, որ նկարել էր Աբգարի սուրհանդակը: Այն բերեցին և տվեցին Աբգարին` փոխանակ Տիրոջ: Տեսնելով այն` բարեպաշտ արքան ուժգին բերկրեց և համբուրեց ջերմեռանդ սիրով ու հաստատուն հավատով, որով այնժամ առողջացավ կես մարմնով: Աբգարը համարեց, թե տեսավ Քրիստոսին մարմնով:

Քրիստոսի համբարձումից և Հոգեգալուստից հետո, զինված գեղարդով և Ս. Հոգով` Թադեոս առաքյալը եկավ Տուբա հրեայի տունը և բժշկեց նրան (որովհետև մահճին գամված էր իր հիվանդությամբ): Աբգարը, լսելով դրա մասին, ասաց, թե. «Սա նա է, որին խոստացավ ուղարկել ինձ Քրիստոս» և, ուղարկելով նրա ետևից, կանչեց իր մոտ Ս. առաքյալին: Երբ Թադեոսը մտավ Աբգարի մոտ, արքան, վեր կենալով իր գահից, երկրպագեց Թադեոսին և օրհնություն խնդրեց առաքյալից, քանզի սքանչելի նշան տեսավ նրա երեսին և ոսկե թագ Թադեոսի գլխին, ինչպես թագավորի մոտ: Թադեոսը, ձեռքը դնելով թագավորի գլխին, Քրիստոսի անվամբ փարատեց նրանից բորոտության ցավը: Ապա մկրտելով թագավորին` բոլորովին բժշկեց նրան չար հիվանդությունից: Նույնպես և բոլոր քաղաքացիները հավատացին Քրիստոսին և մկրտվեցին:

Առաքյալը կառուցեց եկեղեցիներ, ձեռնադրեց քահանաներ և պաշտոնյաներ: Ձեռնադրեց եպիսկոպոս Ադդե կերպասագործին` Քրիստոսի 70 աշակերտներից, և թողեց նրան իր փոխարեն քաղաքի առաջնորդ: Իսկ ինքը՝ առաքյալը, վերցնելով Աբգար արքայից հրովարտակներ, որպեսզի ամեն ոք հնազանդվի Քրիստոսի ավետարանին Թադեոսի քարոզությամբ, շարժվեց դեպի Վերին Հայք, Սանատրուկ արքայի մոտ, ով Աբգարի քրոջ որդին էր:

Աստվածասեր Աբգար թագավորը եղավ առաքելաբար Ավետարանի պատմողը. նշաններ և բժշկության հրաշքներ էր գործում: Գրեց նամակ Հռոմի կայսեր Տիբերիոսին, որպեսզի նա հրաման տա իր տերության բոլոր գավառներում պաշտել Աստծուն` Հիսուս Քրիստոսին` ծնված Բեթղեհեմում Ս. Կույս Մարիամից, ով անարգվեց Պիղատոսից և խաչվեց հրեաների կողմից: Նույն նամակը Աբգար թագավորը գրեց պարսից Արշավիր արքային` իր ազգականին և հանձնարարեց նրան ընդունել Սիմոն Կանանացուն, նույն ինքը Շմավոն նախանձահույզին` Հովսեփի որդուն և Հակոբոս Տեառնեղբոր եղբորը: Թագավորը նրան հանձնեց Արշավիր արքային, որպեսզի լսեն առաքյալի քարոզը: Բաբելացիների Ներսեհ մանուկ արքային նույնպես գրեց Աբգարը` հնազանդ լինել Ավետարանի քարոզին և պաշտել Քրիստոս Աստծուն: Եվ այնպես հոժարությամբ հոգ էր տանում բարեպաշտ Աբգարը` ամենուր Քրիստոսի արքայությունը քարոզելու համար, որպեսզի Քրիստոսի Ավետարանի քարոզը ընդդիմության չհանդիպի:

Քրիստոսին հավատացող հեթանոս թագավորներից առաջինը և բոլոր քրիստոնյա թագավորների անդրանիկը` բարեպաշտ Աբգար թագավորը, իր կյանքը և թագավորությունը այսպես կարգավորելուց հետո, առաքինի կյանքով ապրած և ալևորության հասած, հանգեց ի Քրիստոս և փոխադրվեց անանց թագավորություն դեկտեմբերի 31-ին: