Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին Իսրայելի դեմ Իրանի գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-3» անվանումը. ԻՀՊԿ Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ Իրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարի Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ Թրամփ Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը Սարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ Գենսեր «Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին Ռուսաստանը կպատասխանի Բեռլինի ագրեսիվ գործողություններին․ Զախարովա

Հորդանանը բացել է իր օդային տարածքըԻրանը և Իսրայելը շարունակում են փոխադարձ hարվածներըՀովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքըԻսրայելի պաշտպանության բանակը գիշերը տասնյակ թիրախների է հարվածել Թեհրանի շրջանումԹեհրանն անիմաստ է համարում շարունակել բանակցությունները Վաշինգտոնի հետ Իրանի միջnւկային ծրագրի շուրջ. Իրանի ԱԳՆ խոսնակՄԱԿ-ում Իրանի դեսպանը դատապարտել է Իսրայելի հարձակումներըԵթե պալատում անասուն ես պահում, պալատը վերածվում է ախոռիՀայ քաղաքական էլիտան «Դվին»-ում նշել է Ռուսաստանի օրըԻրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներինԹեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես ՔեշիշյանՄիացյալ նահանգներում ձերբակալվածների մեջ շուրջ մեկ տասնյալ հայեր կան. իրավաբանԻրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուինԻսրայելի դեմ Իրանի գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-3» անվանումը. ԻՀՊԿ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի ավիահարվածն ԻրանինԱԺ նստաշրջանը թեժ կլինիՆեթանյահուն զգուշացրել է իսրայելցիներին, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել ռմբապաստարաններումՕրենքը խախտելու համար Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվել էԻսրայելի հարվածները վնասել են Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտըԹրամփը հայտարարել է, որ նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածների մասինԻրանի Սպահանի միջուկային օբյեկտը չի տուժել Իսրայելի հարձակումիցԻրանի առաջնորդը նոր հրամանատարական նշանակումներ է կատարելԻրանական ավելի քան 150 ԱԹՍ հատել Է Իրաքի օդային սահմանըՓոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգըՊՊԾ աշխատակիցներն, nւժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից (տեսանյութ)Հայտարարություն. Սաուդյան Արաբիան դատապարտում է Իսրայելի բացահայտ ագրեսիան եղբայրական Իրանի դեմ«Համաձայն չեմ», «Կարող եմ նիստը բացել և փակել, Ձեր համաձայնությունն առաջնային չէ». ԱԺ-ում «Բանակից գումարով ազատվելու» նախագծի քննարկումները թեժ ենԹեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջումԱՄՆ սենատոր Պադիլլային ձեռնաշղթաներ են հագցրել մամուլի ասուլիսում հարց տալու փորձի համար (լուսանկարներ, տեսանյութ)Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզԻրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարիԵԽ գլխավոր քարտուղարը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնումԻրանի կառավարությունը մեկնաբանում է Իսրայելի հարվածներըԻրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ ԹրամփՉկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ․ Ջարեդ Գենսեր31 երթուղու վարորդին ծեծելու դեպքով հարուցվել է քրեական վարույթ. կա ձերբակալված 2 անձԻ՞նչ է սպասվում Մեղրիում. առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը«Արթուն ենք» նախաձեռնող խումբը թիրախն ուղղում է «Հայաստան» դաշինքի վրա․ Արմեն ԲադալյանՃամբարակում փլուզումից 6–րդ զոհը աշխատանքից վերադառնալիս շքամուտքում է մահացել՝ մնալով պանելի տակՓաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով«Վիզ էյրի» էժան չվերթների տոմսերի համար փոխհատուցում է հպարտ հարկատունՌազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալումԻսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ ԲաղերինԻսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարըՍարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Մեռելածին իմպիչմենտացման հետքերով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ ԳենսերԱնի Մանուչարյան - Հայ«Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասինԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համարVolkswagen -ը դիտարկում է էլեկտրական բազմաֆունկցիոնալ ավտոմեքենայի ստեղծման հնարավորությունը
Հարեվաններ

ԱԽ քարտուղարը սխալվում է․ Հայաստանի ու Ադրբեջանի նախկին էքսկլավների տարածքները «գրեթե հավասար» չեն․

«Հետք»-ը գրում է․

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, մայիսի 5-ին անդրադառնալով ընդդիմության կողմից բարձրաձայնված անկլավների հնարավոր փոխանակման թեմային, նշել էր․ «Ընդդիմությունն ընդհանրապես շարունակական, կարելի է ասել, անհիմն հայտարարություններ է անում, որն իրականության հետ մեծ աղերս չունի։ Մինչեւ այս պահն անկլավների հարց չի բարձրացվել, քանի որ երկու կողմից էլ անկլավ կա։ Գիտեք որ եւ՛ Ադրբեջանի տարածքում անկլավ կա՝ Արծվաշենը, եւ՛ Հայաստանի տարածքում կան անկլավներ, եւ նրանց տարածքները գրեթե հավասար են։ Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այն դեռեւս չի քննարկվել։ Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն է՝ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»։

Գրիգորյանի այս խոսքերի վերաբերյալ 4 կետ ենք առանձնացրել, որոնք, մեր կարծիքով, արժանի են ուշադրության։

Առաջին․ Ընդհանրապես, փորձը ցույց է տվել, որ ՀՀ հանրային ու քաղաքական գործիչներից շատերն այս կամ այն միջազգային տերմինը, թերեւս, չիմացության պատճառով օգտագործում են սխալ տեղում կամ ձեւով։ Օրինակ՝ նույն Գրիգորյանը 2020 թ․ դեկտեմբերին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարում էր, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ դեմարկացիա է կատարվում։ Նման բան իրականում մինչ օրս տեղի չի ունեցել․ Հայաստանն ու Ադրբեջանը ո՛չ դելիմիտացիա են սկսել (ընդհանուր սահմանի որոշում քարտեզի վրա, որն առաջին փուլն է), ո՛չ էլ, առավել եւս, դեմարկացիա (ընդհանուր սահմանի անցկացում իրական պայմաններում՝ «հողի վրա», որը երկրորդ փուլն է)։

Երկիրը որբի գլուխ չէ, որ վրան վարսավիրություն սովորես

Այս անգամ անկլավների մասին Գրիգորյանն ասում է․ «Հնարավոր լուծման տարբերակն է՝ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»։ Իրականում այս միտքը սխալ է այնքանով, որ Արծվաշենը, որը ԱԽ քարտուղարը անվանում է «Հայաստանի անկլավ», իրականում Հայաստանի էքսկլավն է։ Նույնը վերաբերում է նախկին ադրբեջանական էքսկալվներին, որոնք ՀՀ պաշտոնյան անվանում է «Ադրբեջանի անկլավներ»։

Անկլավը օտար պետության սահմանների մեջ գտնվող եւ այդ պետությանը չպատկանող տարածք է։ Անկլավը կարող է լինել առանձին պետություն (օրինակ՝ Իտալիայի սահմաններով շրջափակված Սան Մարինոն) կամ մեկ այլ պետությանը պատկանող տարածք (նույն Արծվաշենը, որը շրջափակված է Ադրբեջանի սահմաններով, բայց անկախ չէ, այլ պատկանում է ՀՀ-ին)։ Եթե անկլավը ելք ունի դեպի ծով, ապա կոչվում է կիսաանկլավ։ Օրինակ՝ Մոնակոն կիսաանկլավ է, որովհետեւ շրջափակված է Ֆրանսիայի սահմաններով, սակայն ելք ունի դեպի Միջերկրական ծով։

Եթե անկլավն անկախ չէ եւ պատկանում է մեկ այլ պետության, ապա համարվում է վերջինիս էքսկլավը։ Արծվաշենը ՀՀ-ի էքսկլավն է։ Ռուսաստանի էքսկլավ է Կալինինգրադի մարզը, ավելի ճիշտ՝ այն կիսաէքսկլավ է, որովհետեւ ելք ունի դեպի Բալթիկ ծով։ Կալինինգրադի մարզը, ինչպես հայտնի է, ցամաքից շրջափակված է Լեհաստանի եւ Լիտվայի սահմաններով, սակայն վերջիններիս համար այն անկլավ չէ, քանի որ անկլավ ասելով՝ հասկանում ենք բացառապես մեկ պետության սահմաններով շրջափակված տարածք։ Նմանապես Նախիջեւանն Ադրբեջանի էքսկլավն է, սակայն անկլավ չէ որեւէ մեկի համար, քանի որ սահմանակցում է ոչ թե 1, այլ 3 պետության՝ Հայաստանին, Իրանին, Թուրքիային։

Այսպիսով՝ ՀՀ-ի մաս կազմող Արծվաշենն անկլավ է Ադրբեջանի համար, բայց ոչ Հայաստանի։ Մեզ համար այն էքսկլավ է։ Նմանապես Վերին Ոսկեպարը, Բարխուդարլու-Սոֆուլուն եւ Տիգրանաշենը, ըստ խորհրդային վարչատարածքային բաժանման, համարվել են Ադրբեջանի էքսկլավներ։

Արցախյան առաջին պատերազմի տարիներին Արծվաշենն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ վերջինիս վերոնշյալ 3 էքսկլավներն անցել են ՀՀ-ին։

Երկրորդ․ Արմեն Գրիգորյանն ասում է, թե հայկական ու ադրբեջանական էքսկալվների տարածքները գրեթե հավասար են։ «Գրեթե» բառն այստեղ չի փրկում իրավիճակը, քանի որ Արծվաշենի տարածքը, ինչպես ցույց է տալիս «Google»-ի քարտեզի միջոցով արված չափումը (սա պաշտոնական եւ ստույգ տվյալ չէ, բայց, ամեն դեպքում, կողմնորոշող թիվ է), 38,1 քառ․ կմ է, իսկ ադրբեջանական էքսկլավների ընդհանուր մակերեսը 44,2 քառ․ կմ է՝ Արծվաշենի տարածքից 6,1 քառ․ կմ-ով կամ 16 %-ով ավելի մեծ։ Նման պարագայում տրամաբանական չէ, նույնիսկ սխալ է երկու թվերը «գրեթե հավասար» համարելը։Քարտեզում գունավոր նշված են անկլավները․ Արծվաշենը՝ վարդագույն, մյուս երեքը՝ դեղին․ մանրամասների համար սեղմեք դրանց վրա

Կարեւոր է նաեւ նշել, որ խորհրդային տարիներին Ադրբեջանի 3 էքսկլավներն արհեստականորեն ձեւավորվել են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհների վրա կամ հարեւանությամբ։ Այսպես՝ Տիգրանաշենը (Քյարքի), որն, ըստ քարտեզի, ընդգրկում է 8,4 քառ․ կամ տարածք, գտնվում է միջպետական Մ-2 (Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) ճանապարհի վրա։ Ճիշտ է Մ-2-ի Երասխ-Տիգրանաշեն հատվածին այլընտրանք է հանրապետական Հ-10 ճանապարհը (Ոսկետափ-Վեդի-Լանջառ), բայց դրանից Տիգրանաշենի նշանակությունն ամենեւին չի նվազում։Տիգրանաշեն
2. Մ-2 ճանապարհը
3. Հ-10 ճանապարհը
Իր հերթին Բարխուդարլու-Սոֆուլու անկլավը (տարածքը՝ 10,2 քառ․ կմ, այստեղ են եղել նախկին Բարխուդարլու եւ Սոֆուլու գյուղերը) ձեւավորվել է միջպետական Մ-4 (Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման) մայրուղու վրա, որը հասկանալի պատճառներով այսօր դեպի Ադրբեջան միջպետական երթեւեկին չի ծառայում, սակայն նախկին անկլավի տարածքով Մ-4 մայրուղին դուրս է գալիս դեպի Հ-37 ճանապարհ (Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար)։ Վերջինս Տավուշի մարզկենտրոն Իջեւանին է կապում ոչ միայն համայնքների խոշորացման արդյունքում դրան միացված Այգեհովիտ ու Վազաշեն գյուղերը, այլեւ ամբողջ Բերդի տարածաշրջանը (նախկին Շամշադինի շրջանը), որը հիմա մեկ խոշորացված համայնք է Բերդ անունով։ Ճիշտ է, Իջեւանը Բերդին միացնում է նաեւ Հ-36 ճանապարհը (Իջեւան-Նավուր-Բերդ-Այգեպար), բայց սահմանապահ Կայան գյուղի մոտ Մ-4-ից ճյուղավորվող եւ ապա մյուս սահմանային բնակավայրերն իրար կապող Հ-37-ի ռազմավարական նշանակությունը միանգամայն այլ է։Բարխուդարլու-Սոֆուլու
2. Մ-4 ճանապարհը
3. Հ-37 ճանապարհը
4. Հ-36 ճանապարհը
5. Մ-16 ճանապարհը
Բարխուդարլու-Սոֆուլու անկլավը գտնվում է նաեւ Իջեւան-Ղազախ այլեւս չգործող երկաթուղու վրա, որը կարեւոր դեր ուներ խորհրդային տարիներին։ Բացի դրանից՝ անկլավի հարեւանությամբ Մ-4 մայրուղուց սկսվում է Մ-16 միջպետական ճանապարհը (Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6), որը Նոյեմբերյանի Հաղթանակ գյուղի մոտ միանում է Վանաձորից դեպի Վրաստան գնացող Մ-6 մայրուղուն (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման)։

Ոսկեպար գյուղի մոտ՝ Մ-16 մայրուղու հարեւանությամբ, խորհրդային տարիներին ձեւավորվել է Վերին Ոսկեպար անկլավը, որը երեքից ամենամեծն է՝ 25,6 քառ․ կմ։Վերին Ոսկեպար
2. Ոսկեպար
3. Մ-16 ճանապարհը
4. Մ-6 ճանապարհը
Երրորդ․ Չնայած թե՛ Հայաստանում կային ադրբեջանաբնակ գյուղեր, թե՛ Ադրբեջանում հայաբնակներ, ինչպես տեսնում ենք, անկլավները ձեւավորվել էին անհամարժեք սկզբունքներով։ Ադրբեջանական միավորները սեպի պես խրված էին Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհների վրա, ինչը չենք կարող ասել Արծվաշենի մասին, որը Ադրբեջանի համար ոչ մի տեղ էլ չէր տանում, «փակուղի» էր, բայց խնդիրն այն է, որ Արծվաշենը նախկինում անկլավ չի եղել, այլ Հայաստանի անբաժան տարածքի մի մասը։

Շեշտենք՝ բոլոր անկլավներն էլ եղել են հայկական հողեր։ Այսինքն՝ դրանց ձեւավորումից Հայաստանը տարածքային առումով միայն տուժել է։1928 թ․ այս քարտեզն ապացուցում է, որ Արծվաշենը (այն ժամանակ՝ Բաշգյուղ, ներկայում՝ Բաշքենդ) եղել է ոչ թե անկլավ, այլ Խորհրդային Հայաստանի Դիլիջանի գավառի մի մասը (1937-ին գյուղը մտցվել է Հայաստանի Կրասնոսելսկի (Ճամբարակ) շրջանի մեջ)։ 19-րդ դարում հիմնադրված Արծվաշենը մինչեւ 1992-ի օգոստոս, երբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, ունեցել է հայկական բնակչություն։ Սակայն հայկական հետքը Արծվաշենում սկսվել է ոչ թե ներկա բնակավայրի հիմնադրումից՝ 19-րդ դարից, այլ շատ ավելի վաղ, ինչի մասին խոսում են 9-10-րդ դարերի հայկական պատմամշակութային հուշարձանները։

Քարտեզում երեւում է նաեւ, որ ներկայիս Տավուշի մարզի տարածքում Խորհրդային Ադրբեջանը 1928-ին չուներ էքսկլավներ, դրանք ձեւավորվել են հետո։ Դրանցից Վերին Ոսկեպարը, որն Ադրբեջանի ամենամեծ էքսկլավն էր ՀՀ սահմաններից ներս, իր ադրբեջանական անունը՝ Յուխարը Ասկիպարա, ստացել էր հայկական տարբերակի աղավաղումից։ Ստացվել էր այնպես, որ Նոյեմբերյանի նախկին շրջանի Ոսկեպար հայկական գյուղի արեւմուտքում այս անկլավն էր՝ ադրբեջանական բնակչությամբ, իսկ արեւելքում՝ Ադրբեջանի տարածքում՝ Ներքին Ոսկեպար (Աշաղը Ասկիպարա) գյուղը, որը եւս ադրբեջանաբնակ էր, իսկ այժմ ավերակ է եւ չեզոք գոտու մի մաս հակամարտ զորքերի միջեւ։ Մինչեւ 19-րդ դարը Վերին Ոսկեպարում հայեր են ապրել, իսկ հետո այստեղ ադրբեջանցիներ են հաստատվել (այն ժամանակ ադրբեջանցի հասկացություն գոյություն չուներ․ այդ մարդիկ հայտնի էին որպես կովկասցի թուրքեր կամ թաթարներ)։ Վերին Ոսկեպարում եւս պահպանվել են միջնադարյան հայկական հուշարձաններ։

Հայկական տարածք է եղել նաեւ ներկայիս Տիգրանաշենը, որը հայտնի է Քյարքի անունով եւս։ Իրականում սա բնակավայրի հայկական Քարքե անվան ադրբեջանական աղավաղված տարբերակն է, ինչը տեսանք նաեւ Վերին ու Ներքին Ոսկեպարների պարագայում։

Քարքեի հայկական լինելուն նախորդ տարվա հունիսին անդրադարձ կատարեց ՀՀ մարդու իրավունքների այն ժամանակվա պաշտպան Արման Թաթոյանը։ 1926 թ․ Խորհրդային Հայաստանի քարտեզի ներկայացմամբ՝ պաշտպանն ապացուցել էր, որ ոչ միայն Քարքեն, այլեւ դրա հարեւան Գենուտը (անվանումն առաջացել է գեհենի մշտադալար ծառից), որը գտնվում էր Նախիջեւանի սահմանին ավելի մոտ, եղել են Հայաստանի տարածքում։Թյուրքական ջաֆարլու ցեղի բնակեցման հետեւանքով Գենուտը կիսվել էր երկու մասի՝ Ջաֆարլու եւ Գյունութ (Գենուտի աղավաղված ձեւն է) անուններով։ Օտարահունչ անվանափոխության ենթարկված Քյարքին, Գյունութն ու Ջաֆարլուն, այդուհանդերձ, 1926-ին Հայաստանի կազմում էին։ Նույնը հուշում է նաեւ 1928-ի քարտեզը։ Այսինքն՝ այս գյուղերը դրանից հետո են զիջվել Ադրբեջանին, իսկ ավելի կոնկրետ՝ դրա կազմ մտցված Նախիջեւանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը։

Չորրորդ․ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր խոսքում ասել է․ «Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն է՝ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»։

Իսկ Հայաստանի որոշ տարածքներ իբր ադրբեջանական լինելու թշնամական թեզերին անդրադառնալիս Գրիգորյանը նկատել է, որ նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձեւավորմանն ու հանգիստ մթնոլորտում աշխատելուն։ «Հույս ունենք, որ նման հայտարարություններ հնարավորինս քիչ կլինեն»,- նշել է նա։

Քանի որ Արմեն Գրիգորյանի ասածները հասնում են նաեւ դիմացի կողմին, տարօրինակ է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ոչ թե ՀՀ պաշտոնական դիրքորոշման, ինչ-որ հարցի շուրջ համոզմունքի կամ գոնե կարծիքի մասին խոսելը, այլ հույսի։ Նման կրավորական վարքագիծը միայն հավելյալ ոգեւորում է պատերազմում հաջողության հասած ագրեսորին, որը դրանից հետո էլ շարունակում է հայատյաց, ծավալապաշտական, ռազմաշունչ հռետորաբանությունն ու վարքագիծը։