Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին Իսրայելի դեմ Իրանի գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-3» անվանումը. ԻՀՊԿ Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ Իրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարի Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ Թրամփ Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը Սարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ Գենսեր «Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին Ռուսաստանը կպատասխանի Բեռլինի ագրեսիվ գործողություններին․ Զախարովա

Հորդանանը բացել է իր օդային տարածքըԻրանը և Իսրայելը շարունակում են փոխադարձ hարվածներըՀովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքըԻսրայելի պաշտպանության բանակը գիշերը տասնյակ թիրախների է հարվածել Թեհրանի շրջանումԹեհրանն անիմաստ է համարում շարունակել բանակցությունները Վաշինգտոնի հետ Իրանի միջnւկային ծրագրի շուրջ. Իրանի ԱԳՆ խոսնակՄԱԿ-ում Իրանի դեսպանը դատապարտել է Իսրայելի հարձակումներըԵթե պալատում անասուն ես պահում, պալատը վերածվում է ախոռիՀայ քաղաքական էլիտան «Դվին»-ում նշել է Ռուսաստանի օրըԻրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներինԹեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես ՔեշիշյանՄիացյալ նահանգներում ձերբակալվածների մեջ շուրջ մեկ տասնյալ հայեր կան. իրավաբանԻրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուինԻսրայելի դեմ Իրանի գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-3» անվանումը. ԻՀՊԿ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի ավիահարվածն ԻրանինԱԺ նստաշրջանը թեժ կլինիՆեթանյահուն զգուշացրել է իսրայելցիներին, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել ռմբապաստարաններումՕրենքը խախտելու համար Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվել էԻսրայելի հարվածները վնասել են Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտըԹրամփը հայտարարել է, որ նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածների մասինԻրանի Սպահանի միջուկային օբյեկտը չի տուժել Իսրայելի հարձակումիցԻրանի առաջնորդը նոր հրամանատարական նշանակումներ է կատարելԻրանական ավելի քան 150 ԱԹՍ հատել Է Իրաքի օդային սահմանըՓոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգըՊՊԾ աշխատակիցներն, nւժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից (տեսանյութ)Հայտարարություն. Սաուդյան Արաբիան դատապարտում է Իսրայելի բացահայտ ագրեսիան եղբայրական Իրանի դեմ«Համաձայն չեմ», «Կարող եմ նիստը բացել և փակել, Ձեր համաձայնությունն առաջնային չէ». ԱԺ-ում «Բանակից գումարով ազատվելու» նախագծի քննարկումները թեժ ենԹեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջումԱՄՆ սենատոր Պադիլլային ձեռնաշղթաներ են հագցրել մամուլի ասուլիսում հարց տալու փորձի համար (լուսանկարներ, տեսանյութ)Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզԻրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարիԵԽ գլխավոր քարտուղարը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնումԻրանի կառավարությունը մեկնաբանում է Իսրայելի հարվածներըԻրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ ԹրամփՉկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ․ Ջարեդ Գենսեր31 երթուղու վարորդին ծեծելու դեպքով հարուցվել է քրեական վարույթ. կա ձերբակալված 2 անձԻ՞նչ է սպասվում Մեղրիում. առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը«Արթուն ենք» նախաձեռնող խումբը թիրախն ուղղում է «Հայաստան» դաշինքի վրա․ Արմեն ԲադալյանՃամբարակում փլուզումից 6–րդ զոհը աշխատանքից վերադառնալիս շքամուտքում է մահացել՝ մնալով պանելի տակՓաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով«Վիզ էյրի» էժան չվերթների տոմսերի համար փոխհատուցում է հպարտ հարկատունՌազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալումԻսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ ԲաղերինԻսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարըՍարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Մեռելածին իմպիչմենտացման հետքերով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ ԳենսերԱնի Մանուչարյան - Հայ«Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասինԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համարVolkswagen -ը դիտարկում է էլեկտրական բազմաֆունկցիոնալ ավտոմեքենայի ստեղծման հնարավորությունը
Քաղաքականություն

Արևմուտքը Երևանի ընտրությունների ժամանակ փոխարինող պրոյեկտ է նախագծում. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շատ կարևոր

Ինչ ասեց և ինչու հայտնի անձնավորությունը հռչակագրի տեքստի մասին

Հիմա կարող են հանգիստ խոսել, թե ինչ ասեց հայտնի անձնավորությունը Անկախության Հռչակագրի մասին: Իր ասածը բացահայտում է 2018-ի Դավադրության բուն նպատակը, այսինքն այն քաղաքական գիծն, ինչի համար նրան բերել են իշխանության ու ինչն ունի աշխարհաքաղաքական մեծ նշանակություն, որի հետևանքով կարող է վերանալ Հայաստանի պետականությունը: Սա հասկանալու համար, պետք է վիճակը սթափ գնահատել, առանց էմոցիաների:

Ինչպես վերականգնվեց Հայաստանի պետականությունը

Ներկայիս Հայաստանը ստեղծվել է 1828-ին այս տարածքների Ռուսաստանի կողմից գրավվելու հետևանքով: Ինչ խնդիր էր լուծում այն ժամանակվա Ռուսաստանը: Ռուսաստանին պետք էր դուրս գալ Սև ծով, ինչը չէր ստացվի, եթե չգրավեր Հյուսիսային ու Հարավային Կովկասը, դրանով ապահովելով սևծովյան տարածքների անվտանգությունը: Սև ծովի տարածքները Ռուսաստանը գրավել է օսմանցիներից՝ Ղրիմը, Ազովի ծովը, Հյուսիսային Կովկասը, Հարավային Կովկասն արդեն օսմանցիներից ու Պարսկաստանից: Դա լիարժեք դարձրեց Սև ծովի վերահսկողությունն, այսինքն տաք ջրեր դուրս գալու խնդիրը: Այս գործընթացը տևել է տասնյակ տարիներ, հարյուր հազարավոր զոհերի ուղեկցությամբ, միլիոնավոր մարդկանց տեղահանությամբ, և որին խոչընդոտում էին օսմանցիներն ու բրիտանացիները:

Ռուսաստանի վարած էթնոքաղաքականությունն նպատակն այն էր, որ Օսմանցիներին ու Կովկասի թաթարներին միջև, որպես սեպ, պետք է հանդես գային հայերն ու վրացիները: Կազմակերպում էին էթնոսների տեղահանություն, իրենց համար անհրաժեշը էթնո խճանկար ստեղծելու համար: Մասնավորապես, այսօրվա Թուրքիայում բնակվում է մոտ 5 միլիոն Հյուսիսային Կովկասի ժողովուրդների ժառանգորդներ, հարյուր հազարավորները զոհվել են տեղահանության ու պատերազմների ժամանակ:

Դա նշանակում էր այդ ժողովուրդների միջև հարատև կոնֆլիկտներ, ինչ թույլ կտար վերահսկել իրավիճակն ու Ռուսաստանը հանդես գար դատավորի, երբեմն միջնորդի դեր: Դա վատ է, սակայն դրա շնորհիվ, հետագայում, վերակգնվեց Հայաստանի պետական սուբյեկտայնությունն ու փրկվեց Վրաստանի պետականությունը, ինչ չէր լինի:

Առհասարակ, փոքր պետությունները ստեղծվում են համապատասխան աշխարհաքաղաքական դերակատարություն վարելու համար՝ որպես բուֆեր, որպես կոմպրոմիս և այլն: Այդ դերի կորուստ կարող է բերել նաև այդ երկրների պետականության կորստին:

Սա է իրականությունը, ինչը պետք է հասկանալ:

Հիմա մի մեջբերում հայտնի անձնավորությունից ու հասկանանք, թե ինչ է նա ասել:

՛՛Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ:

Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է, թե 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի՛՛:

ԱՍածի իմաստն է այն է, Հռչակագրի տեքստում կան մտքեր, որոնք մեզ հակամարտության մեջ են պահում ադրբեջանցիների ու թուրքերի հետ, ինչից օգտվում է Ռուսաստանը (ԽՍՀՄ-ը) և մենք ի վիճակի չենք ապրել խաղաղության մեջ: Այսինքն, մենք միշտ Ռուսաստանի աջակցության կարիքն ենք ունենալու, որպեոզի պաշտպանվենք Թուրքիայից ու Ադրբեջանից: Այսինքն, մեր ընտրությունից է կախված, թե մենք ինչպես կապրենք:

Սակայն խնդիրն այն է, որ Ադրբեջանին ու Թուրքիային, առնվազն, պետք է Սյունիքը թյուրքական աշխարհ ստեղծելու համար, ինչում նրանք առաջ են գնացել, կնքելով ռազմական համագործակցության պայմանագրեր, ստեղծել համադաշնության կառույցներ և այլն: Սյունիքի հարցում նրանց զիջելու, անկախ մեր դիրքորոշումից:

-----------

Ու էին ուղղված այդ անձնավորության խոսքերը

--------

Այդ անձնավորության խոսքերի հասցեյատերը Միացյալ Նահանգներն էին: Նա դիմում էր ԱՄՆ-ին, տողատակերում ասելով, որ ես Ձեր պրոյեկտն եմ և կատարել եմ ձեր առաջադրանքները, սակայն դուք, աջակցելով թյուրքական աշխարհի ստեղծմանը, ի հակակշիռ Ռուսաստանի, Իրանի, իսկ հետագայում Չինաստանի, Հայաստանը ամբողջովին եք զոհաբերում և դրանով իրեն խաբել են, կամ քցել են ու եթե չկարողանան այս փուլում զսպել Ադրբեջանի ու Թուրքիայի ախորժակները, Հայաստանում կգան հակառակ ուժեր, որոնք արդեն չեն լինի Արևմուտքի կամակատարներն ու ՛՛ԽՍՀՄ՛՛-ը կվերականգնվի: Դրանով փորձում է համքզել, որ Հայաստանն ու իրեն վերջնականապես չվերացնեն, այլապես, նորից եմ ասում, կպան ուժեր, որոնք դեմ կլինեն այդ ծրագրերին ու աշխարհաքաղաքական այլ ընտրություն կկատարեն:

Այդ անձնավորության տեքստի վերջին հատվածը մեջբերենք. ՛՛Եվ հիմա, անկախության Հռչակագրի 33-րդ տարեդարձի օրն ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում՛՛:

Սա փրկության ու ողորմածության կոչ է, որը մեծ քաղաքականության մեջ որևէ նշանակություն ու ազդեցություն չունի:

Հ.Գ. Արևմուտքը Երևանի ընտրությունների ժամանակ այդ անձնավորությանը փոխարինող պրոյեկը է նախագծում, որը նրան կփոխարինի ու ավարտին կհասցնի Արևմուտքի ծրագիրը՝ ստեղծել թյուրքական աշխարհ: Դա ուկրանական Զելենսկու նմանությամբ նոր պրոյեկտ է՝ Հայկ Մարությանի տեսքով: Երևանի ընտրությունները նոր քաղաքական դաշտ ստեղծելու նախերգանքն է: Ուր հասցրեց Զելենսկին Ուկրաինան, բոլորդ գիտեք, Հայաստանում դա ունենալու է ավելի ողբերգական արդյունք:

Կոչ եմ անում Երևանի ընտրությունների ժամանակ լինել ակտիվ, ընտրություն կատարել ոչ թե ինչ-որ ներկայացումների հիման վրա, ինչպես Ուկրաինայում ՛՛Ժողովրդի Ծառան՛ սեր՛իալի նման, այլ հասկանալ, որ մոտ ապագայում սպասվելիք պրոցեսները ձեր ձայնից են կախված:

Պետք չէ կրկնել 2018-ի սցենարը»: