Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին Իսրայելի դեմ Իրանի գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-3» անվանումը. ԻՀՊԿ Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ Իրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարի Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ Թրամփ Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը Սարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ Գենսեր «Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին Ռուսաստանը կպատասխանի Բեռլինի ագրեսիվ գործողություններին․ Զախարովա

Հորդանանը բացել է իր օդային տարածքըԻրանը և Իսրայելը շարունակում են փոխադարձ hարվածներըՀովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքըԻսրայելի պաշտպանության բանակը գիշերը տասնյակ թիրախների է հարվածել Թեհրանի շրջանումԹեհրանն անիմաստ է համարում շարունակել բանակցությունները Վաշինգտոնի հետ Իրանի միջnւկային ծրագրի շուրջ. Իրանի ԱԳՆ խոսնակՄԱԿ-ում Իրանի դեսպանը դատապարտել է Իսրայելի հարձակումներըԵթե պալատում անասուն ես պահում, պալատը վերածվում է ախոռիՀայ քաղաքական էլիտան «Դվին»-ում նշել է Ռուսաստանի օրըԻրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներինԹեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես ՔեշիշյանՄիացյալ նահանգներում ձերբակալվածների մեջ շուրջ մեկ տասնյալ հայեր կան. իրավաբանԻրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուինԻսրայելի դեմ Իրանի գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-3» անվանումը. ԻՀՊԿ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի ավիահարվածն ԻրանինԱԺ նստաշրջանը թեժ կլինիՆեթանյահուն զգուշացրել է իսրայելցիներին, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել ռմբապաստարաններումՕրենքը խախտելու համար Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվել էԻսրայելի հարվածները վնասել են Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտըԹրամփը հայտարարել է, որ նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածների մասինԻրանի Սպահանի միջուկային օբյեկտը չի տուժել Իսրայելի հարձակումիցԻրանի առաջնորդը նոր հրամանատարական նշանակումներ է կատարելԻրանական ավելի քան 150 ԱԹՍ հատել Է Իրաքի օդային սահմանըՓոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգըՊՊԾ աշխատակիցներն, nւժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից (տեսանյութ)Հայտարարություն. Սաուդյան Արաբիան դատապարտում է Իսրայելի բացահայտ ագրեսիան եղբայրական Իրանի դեմ«Համաձայն չեմ», «Կարող եմ նիստը բացել և փակել, Ձեր համաձայնությունն առաջնային չէ». ԱԺ-ում «Բանակից գումարով ազատվելու» նախագծի քննարկումները թեժ ենԹեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջումԱՄՆ սենատոր Պադիլլային ձեռնաշղթաներ են հագցրել մամուլի ասուլիսում հարց տալու փորձի համար (լուսանկարներ, տեսանյութ)Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզԻրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարիԵԽ գլխավոր քարտուղարը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնումԻրանի կառավարությունը մեկնաբանում է Իսրայելի հարվածներըԻրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ ԹրամփՉկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ․ Ջարեդ Գենսեր31 երթուղու վարորդին ծեծելու դեպքով հարուցվել է քրեական վարույթ. կա ձերբակալված 2 անձԻ՞նչ է սպասվում Մեղրիում. առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը«Արթուն ենք» նախաձեռնող խումբը թիրախն ուղղում է «Հայաստան» դաշինքի վրա․ Արմեն ԲադալյանՃամբարակում փլուզումից 6–րդ զոհը աշխատանքից վերադառնալիս շքամուտքում է մահացել՝ մնալով պանելի տակՓաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով«Վիզ էյրի» էժան չվերթների տոմսերի համար փոխհատուցում է հպարտ հարկատունՌազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալումԻսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ ԲաղերինԻսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարըՍարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Մեռելածին իմպիչմենտացման հետքերով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ ԳենսերԱնի Մանուչարյան - Հայ«Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասինԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համարVolkswagen -ը դիտարկում է էլեկտրական բազմաֆունկցիոնալ ավտոմեքենայի ստեղծման հնարավորությունը
Տեսանյութեր

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը չի կարող բխել ո՛չ Անկախության հռչակագրից, ո՛չ էլ՝ Սահամանադրությունից

Անկախության հռչակագրի դրույթների համապարփակ բովանդակությունը ներկայիս իշխանության ներկայացուցիչների կողմից չի ընկալվել: Հռչակագիրը ոչ թե անկախության՝ իբրև ավարտված գործընթացի արձանագրումն էր, այլ այդ գործընթացի մեկնարկը:

Alpha News-ի հետ զրույցում իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանն անդրադառնալով 33 տարի առաջ՝ օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի ընդունման փաստին, արձանագրում է՝ հռչակագիրը ոչ միայն սիմվոլիկ, այլև իրավաքաղաքական լուրջ նշանակություն ունեցող փաստաթուղթ էր և շարունակում է այդպիսին մնալ:

Գևորգ Դանիելյանի խոսքով՝ անգամ ԽՍՀՄ՝ այն ժամանակվա օրենսդրությունն էր լիարժեքորեն թույլ տալիս ընդունել նման փաստաթղթեր: «Հռչակագրով պետությունը հայտ էր ներկայացրել, որ սկսում է անկախության գործընթաց»,- բացատրում է Դանիելյանը եւ նշում, որ Անկախության մասին հռչակագիրը անկախության գործընթացի առաջին փաստաթուղթը չէր:

Հիշեցնում է՝ դեռ 1990 թվականի հունվարի 11-ին ընդունվեց օրենք, որով նախատեսվում էր, որ Հայաստանի տարածքում ԽՍՀՄ բոլոր օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը կարող են գործել միայն ՀԽՍՀ Գերագույն խորհրդի վավերացումից հետո:

Դանիելյանն անդրադառնում է նաև այդ տարիներին ընդունված եւ մոռացված իրավական որոշումներին. «1990 թվականի մայիսի 3-ին ընդունվել էր որոշում, և ձևավորվել էր հանձնաժողով: Այդ որոշմամբ նախատեսվել էր , որ երկու ամիս անց պետք է կայանան «պռեզիդենտի» (խմբ. այդպես է գրված փաստաթղթում) ընտրություններ»:

Նրա խոսքով՝ այդ տարիների քաղաքական որոշ ուժեր դեմ գնացին նախագահական կառավարման մոդելին՝ նշելով, որ կողմ են միայն խորհրդարանականին: Շուտով ընդունվեց հռչակագիրը, որը բացառեց նախագահի ինստիտուտը, սակայն դեռ մեկ տարի չանցած՝ ամեն ինչ գլխիվայր փոխվեց:

«Սեպտեմբերի 1-ին ընդունվեց օրենք Պռեզիդենտի մասին: 1991-ի օգոստոսի 2-ին ընդունվեց արդեն Պռեզիդենտի ընտրության մասին օրենք: Հռչակագիրն արդեն իսկ դա արգելում էր, այնտեղ ամրագրված էր, թե ով կարող է ժողովրդի անունից հանդես գալ»,- պատմում է Գևորգ Դանիելյանը:

Շարունակելով ներկայացնել Երրորդ Հանրապետության իրավական կազմավորման էտապները՝ Դանիելյանը նշում է, որ Անկախության հռչակագրի ընդունումից մի քանի ամիս անց՝ 1990 թվականի դեկտեմբերի 10-ին, ընդունվեց օրենք, որով հայտարարվեց, որ ԽՍՀՄ բոլոր օրենքները և ենթաօրենսդրական ակտերը, պարզապես, չեն գործում: Մինչդեռ, մինչ այդ գործում էր օրենք, ըստ որի, դրանք գործում են, եթե Գերագույն խորհուրդը վավերացնում է:

«Ստացվում է, որ մենք ԽՍՀՄ օրենքները, որոնք հակասում էին Անկախության հռչակագրին, համարում էինք չգործող, բայց դրան զուգահեռ, ընդունեցինք օրենքներ, որոնք հակասում էին հռչակագրին, բայց գործում էին»,- բացատրում է Դանիելյանը:

Նրա համոզմամբ, եթե չընդունվեր նախագահի ինստիտուտի ներդրման գաղափարը, դրանով ճանապարհ կբացվեր Անկախության հռչակագիրն անբեկանելի դարձնելու համար:

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսորը հիշեցնում է նաև ԼՂ-ի և Խորհրդային Հայաստանի վերամիավորման մասին օրենքը:

«Դեկտեմբերի 1-ին հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂ Ազգային խորհուրդը, դեռ ճանաչված չլինելով՝ որպես սահմանադրական մարմին, համատեղ որոշում կայացրեցին վերամիավորման մասին: Ցավալի է, երբ լսում ես իշխանության առաջին դեմքերից, որ ասում են, եթե արդեն վերամիավորվել էին, ապա ինչու՞ անկախացան»,-ասում է Գևորգ Դանիելյանը:
Բացատրում է՝ 1989-ին Արցախը ստացավ դե ֆակտո անկախություն, իսկ 1991-ին անկախացավ դե յուրե:

«Դեռ մինչև դեկտեմբերի 25-ի տխրահռչակ Ալմաթիի հռչակագիրը, դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, և Արցախը անկախացավ: Ընդ որում, արդեն ընդունվել էր ԽՍՀՄ օրենքը, որը թույլ էր տալիս ինքնավար մարզերին անկախանալ»,-ընդգծում է Դանիելյանը:

Նա նշում է Հայաստանի կողմից Արցախի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն, ճանաչելու մի քանի փաստ: «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք պայմանագիր կնքվեց, և Հայաստանի զինուժի տեղակայումը Արցախում և հարակից տարածքում՝ անվտանգությունը ապահովելու նկատառումով, հենց այդ պայմանագրի հիման վրա էր»,- ասում է նա:

Ըստ Գևորգ Դանիելյանի՝ բազմաթիվ օրենսդրական ակտերով և միջազգային պայմանագրերով Հայաստանը հաշվի է նստել Արցախի անկախության հետ: «Ինչու չէի՞նք անում դա առանձին որոշմամբ, որովհետև տեղի էին ունենում բանակցային գործընթացներ»,- հիշեցնում է Գևորգ Դանիելյանը:

Նա ընդգծում է՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը չի կարող բխել ոչ Անկախության հռչակագրից ոչ էլ՝ Սահամանադրությունից, որի նախաբանի հիմքում հենց Անկախության հռչակագիրն է: Հռչակարգրում գրված որևէ դրույթի անտեսում նշանակում է՝ Սահմանադրության անտեսում:

Սահմանադրությունը երկու անգամ էական փոփոխությունների է ենթարկվել, բայց նախաբանը մնացել է նույնը:

«Եթե ընդունվել են իրավական ակտեր, ուրեմն պետք է այդ ակտերը փոխել, եթե ժողովուրդը իսկապես դա է ուզում, իսկ եթե չեք վերանայել, ղեկավարվեք այդ ակտերով: Դուք դա պարտավոր եք և իրավունք չունեք շրջանցելու Սահմանադրությունը: Պահանջում եք բոլորից օրինականություն, բայց ինքներդ վաղուց արդեն Սահմանադրությունը փակել եք և դրել մի կողմ»,- ներկա իշխանությունների գործելաոճի վերաբերյալ վրդովմունք է հայտնում Գևորգ Դանիելյանը: