Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին Իսրայելի դեմ Իրանի գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-3» անվանումը. ԻՀՊԿ Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ Իրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարի Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ Թրամփ Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը Սարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ Գենսեր «Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին Ռուսաստանը կպատասխանի Բեռլինի ագրեսիվ գործողություններին․ Զախարովա

Հորդանանը բացել է իր օդային տարածքըԻրանը և Իսրայելը շարունակում են փոխադարձ hարվածներըՀովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքըԻսրայելի պաշտպանության բանակը գիշերը տասնյակ թիրախների է հարվածել Թեհրանի շրջանումԹեհրանն անիմաստ է համարում շարունակել բանակցությունները Վաշինգտոնի հետ Իրանի միջnւկային ծրագրի շուրջ. Իրանի ԱԳՆ խոսնակՄԱԿ-ում Իրանի դեսպանը դատապարտել է Իսրայելի հարձակումներըԵթե պալատում անասուն ես պահում, պալատը վերածվում է ախոռիՀայ քաղաքական էլիտան «Դվին»-ում նշել է Ռուսաստանի օրըԻրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներինԹեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես ՔեշիշյանՄիացյալ նահանգներում ձերբակալվածների մեջ շուրջ մեկ տասնյալ հայեր կան. իրավաբանԻրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուինԻսրայելի դեմ Իրանի գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-3» անվանումը. ԻՀՊԿ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի ավիահարվածն ԻրանինԱԺ նստաշրջանը թեժ կլինիՆեթանյահուն զգուշացրել է իսրայելցիներին, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել ռմբապաստարաններումՕրենքը խախտելու համար Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվել էԻսրայելի հարվածները վնասել են Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտըԹրամփը հայտարարել է, որ նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածների մասինԻրանի Սպահանի միջուկային օբյեկտը չի տուժել Իսրայելի հարձակումիցԻրանի առաջնորդը նոր հրամանատարական նշանակումներ է կատարելԻրանական ավելի քան 150 ԱԹՍ հատել Է Իրաքի օդային սահմանըՓոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգըՊՊԾ աշխատակիցներն, nւժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից (տեսանյութ)Հայտարարություն. Սաուդյան Արաբիան դատապարտում է Իսրայելի բացահայտ ագրեսիան եղբայրական Իրանի դեմ«Համաձայն չեմ», «Կարող եմ նիստը բացել և փակել, Ձեր համաձայնությունն առաջնային չէ». ԱԺ-ում «Բանակից գումարով ազատվելու» նախագծի քննարկումները թեժ ենԹեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջումԱՄՆ սենատոր Պադիլլային ձեռնաշղթաներ են հագցրել մամուլի ասուլիսում հարց տալու փորձի համար (լուսանկարներ, տեսանյութ)Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզԻրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարիԵԽ գլխավոր քարտուղարը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնումԻրանի կառավարությունը մեկնաբանում է Իսրայելի հարվածներըԻրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ ԹրամփՉկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ․ Ջարեդ Գենսեր31 երթուղու վարորդին ծեծելու դեպքով հարուցվել է քրեական վարույթ. կա ձերբակալված 2 անձԻ՞նչ է սպասվում Մեղրիում. առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը«Արթուն ենք» նախաձեռնող խումբը թիրախն ուղղում է «Հայաստան» դաշինքի վրա․ Արմեն ԲադալյանՃամբարակում փլուզումից 6–րդ զոհը աշխատանքից վերադառնալիս շքամուտքում է մահացել՝ մնալով պանելի տակՓաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով«Վիզ էյրի» էժան չվերթների տոմսերի համար փոխհատուցում է հպարտ հարկատունՌազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալումԻսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ ԲաղերինԻսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարըՍարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Մեռելածին իմպիչմենտացման հետքերով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ ԳենսերԱնի Մանուչարյան - Հայ«Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասինԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համարVolkswagen -ը դիտարկում է էլեկտրական բազմաֆունկցիոնալ ավտոմեքենայի ստեղծման հնարավորությունը
Հայաստան

«Շուռնուխի մի մասը վերցրել են GPS-ով. Տները դեռ պատրաստ չեն՝ ժամկետները կրկին երկարացվել են». Շուռնուխի գյուղապետ

2020 թվականի դեկտեմբերից Նիկոլ Փաշինյանի հրամանով և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ձեռամբ հայկական զորքերը հետ քաշվեցին Սյունիքի մարզի բարենպաստ դիրքերից, և այդ դիրքերում տեղավորվեցին Ադրբեջանի Զու ներկայացուցիչները։ Այս ամենի հետևանքով Շուռնուխն այսօր բաժանված է երկու հատվածի, գյուղի մի հատվածը թշնամու հսկողության տակ է։ Արդյունքում՝ շուռնուխցիներից շատերը կորցրեցին իրենց սեփական տունը՝ հայտնվելով դրսում։

Չնայած այս ամենից հետո Կառավարությունը հրապարակավ հայտարարեց, որ իրենց տները կորցրած բնակիչների համար տներ կկառուցվեն, բայց արդեն երրորդ տարին է՝ այդ տները պատրաստ չեն։

168.am-ի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն ասաց, որ ըստ պատկան մարմինների՝ հունիսին այդ տները պետք է պատրաստ լինեին, սակայն չհասցրեցին՝ ժամկետը կրկին երկարացվել է, քանի որ չեն հասցնի։

«Կարծում եմ՝ պատճառն աշխատուժ տեղափոխելն է, Շուռնուխում այդքան աշխատուժ չկա, Գորիսից են գալիս։ Դե, հասկանալի է, ճանապարհը շատ երկար է, եթե Տաթևով են գալիս՝ 75 կմ է, մինչև գալիս հասնում են Շուռնուխ, բանվորն արդեն կես մարդ է լինում։ Այնպես չէ, որ աշխատավարձ չեն տալիս, կամ այլ խնդիր կա, ուղղակի ամբողջ պրոբլեմը ճանապարհն է, թե չէ նույնիսկ ձմռանն են աշխատել, որ հասցնեն։ Մի երեք օր առաջ Քաղաքաշինության կոմիտեի նախագահն էր եկել Շուռնուխ՝ Ղուլարյան Արմենը, ինքս այնտեղ չեմ եղել, բայց ժողովրդին ասել է, որ շինարարը չի հասցնում, թեպետ մի երեք անգամ խոստացել են ժողովրդին ժամկետների մեջ հանձնել»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, Հակոբ Արշակյանն ասաց, որ որևէ փոփոխություն չկա՝ ստաբիլ նույն վիճակն է։ Ադրբեջանցիներն իրենց զբաղեցրած դիրքերում են, հայկական սահմանապահ զորքն էլ՝ իր տեղում։

«Ինքս հավատացնում եմ, որ այս վիճակին մենք չենք հարմարվել, ու ոչ էլ շուռնուխցին կհարմարվի ու կհամակերպվի այն մտքի հետ, որ ադրբեջանցիների հետ համատեղ ապրի։

Չգիտեմ՝ ադրբեջանցիները գյուղի օկուպացրած իրենց հատվածում ինչ կանեն, բայց ես հույս ունեմ, որ սահմանազատումն ու սահմանագծումը կանեն այն քարտեզներով, որտեղ Շուռնուխն ամբողջությամբ հայկական հսկողության տակ է։ Այդ մասին ռուս գեներալներից մեկն ասել էր, որ քարտեզները ՌԴ գենշտաբում են, և այդ քարտեզներով Շուռնուխն ամբողջական հայկական է։ Ես սրան հավատում եմ, որովհետև ադրբեջանցիները Շուռնուխի մի մասը վերցրել են GPS-ով»,- շեշտեց Հակոբ Արշակյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի Հանրապետությունը, Հակոբ Արշակյանը նկատեց.

«Ինքս դրան խիստ դեմ եմ, անկախ այն հանգամանքից՝ սովորական քաղաքացի՞ է ասում, թե՞ պաշտոնյա։ Չեմ էլ ուզում մի քիչ ավելի խորը մտածել, որ նման բան կարող է տեղի ունենալ։ Արցախն Ադրբեջանի կազմում՝ դա արդեն նշանակում է Արցախի հայաթափում ու վերջնական կորուստ»։

Հիշեցնենք, որ 2020 թվականին Շուռնուխում 13 տուն է անցել Ադրբեջանի հսկողության տակ։