Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը Սարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ Գենսեր «Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին Ռուսաստանը կպատասխանի Բեռլինի ագրեսիվ գործողություններին․ Զախարովա Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիսը Գահավիժող վարկանիշից իրար խառնված վարչախումբն անցել է բռնաճնշումների նոր փուլի․ Գառնիկ Դանիելյան ԱԺ հանձնաժողովները շարունակում են քննարկել 2024 թվականի պետական ​​բյուջեի տարեկան հաշվետվության վերաբերյալ (տեսանյութ) Լոս Անջելեսում պարետային ժամ է սահմանվել Սեյրան Օհանյանը դատախազին մեղադրում է Փաշինյանի պատվերը կատարելու մեջ Հավատում ենք, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը. Վեհափառ

Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ․ Ջարեդ Գենսեր31 երթուղու վարորդին ծեծելու դեպքով հարուցվել է քրեական վարույթ. կա ձերբակալված 2 անձԻ՞նչ է սպասվում Մեղրիում. առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը«Արթուն ենք» նախաձեռնող խումբը թիրախն ուղղում է «Հայաստան» դաշինքի վրա․ Արմեն ԲադալյանՃամբարակում փլուզումից 6–րդ զոհը աշխատանքից վերադառնալիս շքամուտքում է մահացել՝ մնալով պանելի տակՓաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով«Վիզ էյրի» էժան չվերթների տոմսերի համար փոխհատուցում է հպարտ հարկատունՌազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալումԻսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ ԲաղերինԻսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարըՍարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Մեռելածին իմպիչմենտացման հետքերով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ ԳենսերԱնի Մանուչարյան - Հայ«Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասինԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համարVolkswagen -ը դիտարկում է էլեկտրական բազմաֆունկցիոնալ ավտոմեքենայի ստեղծման հնարավորությունըՆիկոլ Շերզինգերը հուզվել է «Թոնի» մրցանակաբաշխության ժամանակՊլաստիկը սպառնում է Միջերկրական ծովի կենսաբազմազանությանըՀետախուզվող օտարերկրացին ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում«World Pride 2025»-ում Ջենիֆեր Լոպեսի անկրկնելի բաց հագուստը դարձավ ամենաքննարկվածըԵս զղջում եմ Թրամփի մասին որոշ գրառումներիս համար. ՄասկՌուսաստանը կպատասխանի Բեռլինի ագրեսիվ գործողություններին․ ԶախարովաՄակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համարՄալթայի դատարանն Ալիևի դստեր սկանդալի մասին գրած լրագրողի սպանության գործով երկու հոգու ցմահ ազատազրկման է դատապարտելԻնչ է քննարկվելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Ուկրաինայի հարցովՀրապարակվել է Լոս Անջելեսում մեկ օրում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվըԲրյուսովի անվան համալսարանի դասախոս Էռնեստ Ավանեսովին ազատել են աշխատանքիցԱՄՆ-ն ողջունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ որոշումըԱսիայում և դրանից դուրս տարածվում է COVID-19-ի հարուցչի նոր տարբերակըԳազագողությունը վերագործարկվել է. իրավապահները անգործություն են ցուցաբերում10 հազար 300 հարյուր ծաղիկ մուտք է գործել վրացական շուկա, Հայաստան է վերադարձվել միայն 700-ը. ՍԱՏՄՆժդեհ Իսկանդարյանը նշանակվել է Արցախի պետնախարարՀանրայինի ղեկավարությունը ԱԺ–ում լրագրողական աշխատանքն անիմաստ է համարումՀայկակական կոնյակ տեղափոխող մի քանի տասնյակ բեռնատարներ շարունակում են մնալ Վրաստանի անցակետումՓլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները. հոսպիտալացվել է 9 մարդ. մանրամասներ՝ Ճամբարակի պայթյունիցԱրցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիսըԹրամփը հայտնել է, թե երբ է Ազգային գվարդիան դուրս բերելու ԿալիֆոռնիայիցԳահավիժող վարկանիշից իրար խառնված վարչախումբն անցել է բռնաճնշումների նոր փուլի․ Գառնիկ ԴանիելյանՃամբարակում հրշեջ-փրկարարները փլատակներում հայտնաբերել են ևս մեկ մարմինՔՊ նիստին քննարկվե՞լ է Կաթողիկոսին հեռացնելու ծրագիրը. պարզաբանում է Արայիկ ՀարությունյանըՓոխքաղաքապետ Փամբուխչյանի մեքենայի «առեղծվածը» և ունեցվածքըՃամբարակում շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ և մեկ զոհԱԺ հանձնաժողովները շարունակում են քննարկել 2024 թվականի պետական ​​բյուջեի տարեկան հաշվետվության վերաբերյալ (տեսանյութ)Լոս Անջելեսում պարետային ժամ է սահմանվելՍեյրան Օհանյանը դատախազին մեղադրում է Փաշինյանի պատվերը կատարելու մեջՇահրամանյանին ուղիղ տեքստով իշխանական համակարգից զգուշացվել էԻշխանական վերնախավը վստահ է` Վեհափառը ելք չունի. հրաժարական կտաՈ՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավարԱնշարժ գույքի շուկայում դիտարկվել են գների աճի տեմպերի դանդաղման միտումներ. ԿԲ
Մամուլ

50 դավաճան զինվորականների մասին Փաշինյանի հայտարարության տակ ծիծաղելի քրեական գործեր են

«Հրապարակ»-ը գրում է․ «2018 թվականից 2020 թվականն ավելի շատ զենք է բերվել, քան դրանից առաջ ամբողջ ժամանակահատվածում»,- հայտարարում է ՀՀ վարչապետը։ Իսկ ո՞րն է պատճառը, որ, ունենալով այդքան զենք, Հայաստանը պարտվեց՝ ինքն իրեն հարցնում է Փաշինյանն ու պատասխանում մամուլի վերջին ասուլիսում․ «Որովհետեւ մեր բանակում գործել է հինգերորդ շարասյուն»։ Մարդը, ում մի ամբողջ ժողովուրդ մեղադրում է դավաճանության համար, համոզված է, որ բանակում դավաճաններ են վխտում։ «50-ից ավելի զինծառայողներ մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ։ Եթե մտածողներ կան, որ այդ մարդկանց գլխին գործ են սարքում, շատ վատ ա»,- ասում է վարչապետը։ Գիտի երեւի եւ գիտակցաբար էր ուղղորդում նախաքննությունը։ Իսկ այդ ուղղորդումների կարիքը, հավանաբար, կա, քանի որ դավաճանության մեջ մեղադրվողները մեկը մյուսի հետեւից ազատվում են, իսկ գործերը՝ դատարանում կարճվում։

Անցյալ տարի, օրինակ, ԱԱԾ-ն աղմկեց, թե դավաճանության գործով 20 մեղադրյալ կա, 14-ը՝ կալանավորված։ Նրանց թվում էր գումարտակի հրամանատար Գարիկ Էլոյանը, որին 5 ամիս անիմաստ պահեցին կալանքի տակ։ Հետագայում նա պատմեց, թե ինչն է ԱԱԾ-ն լրտեսություն համարել։ Պարզվում է՝ մի կին է զանգահարել հրամանատարին, խնդրել՝ իր ծառայող որդուն փոխանցել, որ կապվի մոր հետ։ Էլոյանն էլ ճշտել է, որ այդպիսի զինվոր իր գումարտակում չի ծառայում։ ԱԱԾ-ն որոշել է, որ այդ կինը թշնամու հատուկ ծառայություններից է, ու 5 ամիս գործ էր քննում։ Էլոյանին ազատ արձակելուց կարճ ժամանակ անց կալանքից ազատվել էր նաեւ երկրորդ «պետական դավաճանը»՝ 42-ամյա պայմանագրային զինծառայող Դ․ Թովմասովը։ Նա ծառայում էր Արարատում, փորձառու զինվորական էր, փետրվարից մինչեւ հունիս կալանավորված է եղել, որից հետո ազատ է արձակվել՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Սրանից հետո զինծառայողը վիրավորվել է եւ թողել բանակային ծառայությունը։

ԱԱԾ-ի հայտնաբերած սխեմաներից մեկը ֆեյք կանանց հետ սոցցանցերում ծանոթանալու ու նրանց միջոցով ռազմական գաղտնիքներ պարունակող տեղեկություններ հաղորդելու դրվագն է։ Այսպիսի մի «լրտես» էր նաեւ անցյալ տարի բացահայտված կապիտան Տարոն Ամիրխանյանը։ Նրան էլ մի քանի ամիս պահեցին մեկուսարանում, հետո բաց թողեցին, ապա՝ կարճ ժամանակ անց, կարճեցին գործը։ 44-օրյա պատերազմի մասնակից է Ամիրխանյանը, Ջեբրայիլում մարտերի ժամանակ 30 հոգանոց խումբ է հանել շրջափակումից, ինքը վիրավորվել է, բուժվել է հոսպիտալում, ապա կրկին մեկնել ռազմաճակատ։ Նրան մի սիրուն աղջիկ էր նամակ գրել՝ ներկայանալով որպես Վրաստանի բնակիչ, եւ այնպես էր գերել, որ վերջինս մոր հետ նույնիսկ ոսկե մատանի էր գնել ու պատրաստվում էր գնալ աղջկան ուզելու, սակայն այն բանից հետո, երբ ապագա սկեսուրը հարսի նկարը տեսել էր՝ նարգիլե ծխելիս, ու որդուն ասել էր՝ դրան տուն չբերես, կապիտանը հրաժարվել էր ամուսնանալու մտքից։ Տարոն Ամիրխանյանն ընդամենը սիրային նամակագրություն է ունեցել այդ անհայտ աղջկա հետ, որին տեսել է «վայբեր» կապով: Նամակները նա, զորամասի ղեկավարության պահանջով, ցույց է տվել վերադասին: Ըստ վերջինիս, այդ նամակներում պատերազմի մասին ոչ մի բառ չկա, ո՛չ քարտեզ, ո՛չ այլ գաղտնի տվյալ, սակայն կար մի երկու լուսանկար՝ աշխատասենյակից եւ ինչ-որ բենզալցակայանի առաջ նկարված: Հենց սա էլ ԱԱԾ-ն համարել է ռազմական գաղտնիք, տվյալներ «հայկական զորամասերի տեղակայման, զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, անձնակազմի եւ այլնի վերաբերյալ»։

«Եթե իմ որդին մեղավոր է, բերեք-դրեք դեմս, ես՝ ինքս, նրան փրթիկ-փրթիկ անեմ»,- ասել էր կապիտան Տարոն Ամիրխանյանի մայրը՝ Ալվարդ Մանուկյանը, իրեն հարցաքննող ԱԱԾ-ականներին։ Նա իր փաստաբանի օգնությամբ միջնորդություն էր ներկայացրել՝ պարզելու, թե որտեղից են եկել ֆեյք-աղջկա նամակները որդուն, միջնորդել էր վեր հանել Տարոն Ամիրխանյանի եւ այդ աղջկա խոսակցությունը, հեռախոսազրույցները։ Ոչ մի միջնորդություն ԱԱԾ քննիչները չէին բավարարել։

Ահա՝ այսպիսի ծիծաղելի գործերի վրա է հիմնվում Փաշինյանը՝ հայտարարելով, թե հայոց բանակում մի քանի տասնյակ դավաճան սպաներ ու զինվորականներ կային, որոնց ինքը «հինգերորդ շարասյուն» է անվանում եւ որոնց էլ մեղադրում է 2020-ի պատերազմում պարտության մեջ։

Վարչապետի այս հայտարարությունն անթույլատրելի է համարում ռազմական փորձագետ, մասնագիտությամբ իրավաբան Մհեր Հակոբյանը։ «Սա քաղաքական հայտարարություն է՝ հասկանալի քաղաքական շահերով։ Լինելով մասնագիտությամբ իրավաբան՝ ես չեմ կարող մարդկանց մեղադրել, եթե նրանց մեղքը հաստատված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Վատ եմ վերաբերվում այս հայտարարություններին նաեւ այն պատճառով, որ այսկերպ անուղղակի վարկաբեկվում է հայկական բանակը, ինչն անթույլատրելի է, քանի որ մենք ունենք չավարտված պատերազմ»,- ասում է նա։