Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ Իրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարի Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ Թրամփ Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը Սարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ Գենսեր «Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին Ռուսաստանը կպատասխանի Բեռլինի ագրեսիվ գործողություններին․ Զախարովա Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիսը Գահավիժող վարկանիշից իրար խառնված վարչախումբն անցել է բռնաճնշումների նոր փուլի․ Գառնիկ Դանիելյան ԱԺ հանձնաժողովները շարունակում են քննարկել 2024 թվականի պետական ​​բյուջեի տարեկան հաշվետվության վերաբերյալ (տեսանյութ)

Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզԻրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարիԵԽ գլխավոր քարտուղարը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնումԻրանի կառավարությունը մեկնաբանում է Իսրայելի հարվածներըԻրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ ԹրամփՉկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ․ Ջարեդ Գենսեր31 երթուղու վարորդին ծեծելու դեպքով հարուցվել է քրեական վարույթ. կա ձերբակալված 2 անձԻ՞նչ է սպասվում Մեղրիում. առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը«Արթուն ենք» նախաձեռնող խումբը թիրախն ուղղում է «Հայաստան» դաշինքի վրա․ Արմեն ԲադալյանՃամբարակում փլուզումից 6–րդ զոհը աշխատանքից վերադառնալիս շքամուտքում է մահացել՝ մնալով պանելի տակՓաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով«Վիզ էյրի» էժան չվերթների տոմսերի համար փոխհատուցում է հպարտ հարկատունՌազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալումԻսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ ԲաղերինԻսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարըՍարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Մեռելածին իմպիչմենտացման հետքերով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ ԳենսերԱնի Մանուչարյան - Հայ«Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասինԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համարVolkswagen -ը դիտարկում է էլեկտրական բազմաֆունկցիոնալ ավտոմեքենայի ստեղծման հնարավորությունըՆիկոլ Շերզինգերը հուզվել է «Թոնի» մրցանակաբաշխության ժամանակՊլաստիկը սպառնում է Միջերկրական ծովի կենսաբազմազանությանըՀետախուզվող օտարերկրացին ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում«World Pride 2025»-ում Ջենիֆեր Լոպեսի անկրկնելի բաց հագուստը դարձավ ամենաքննարկվածըԵս զղջում եմ Թրամփի մասին որոշ գրառումներիս համար. ՄասկՌուսաստանը կպատասխանի Բեռլինի ագրեսիվ գործողություններին․ ԶախարովաՄակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համարՄալթայի դատարանն Ալիևի դստեր սկանդալի մասին գրած լրագրողի սպանության գործով երկու հոգու ցմահ ազատազրկման է դատապարտելԻնչ է քննարկվելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Ուկրաինայի հարցովՀրապարակվել է Լոս Անջելեսում մեկ օրում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվըԲրյուսովի անվան համալսարանի դասախոս Էռնեստ Ավանեսովին ազատել են աշխատանքիցԱՄՆ-ն ողջունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ որոշումըԱսիայում և դրանից դուրս տարածվում է COVID-19-ի հարուցչի նոր տարբերակըԳազագողությունը վերագործարկվել է. իրավապահները անգործություն են ցուցաբերում10 հազար 300 հարյուր ծաղիկ մուտք է գործել վրացական շուկա, Հայաստան է վերադարձվել միայն 700-ը. ՍԱՏՄՆժդեհ Իսկանդարյանը նշանակվել է Արցախի պետնախարարՀանրայինի ղեկավարությունը ԱԺ–ում լրագրողական աշխատանքն անիմաստ է համարումՀայկակական կոնյակ տեղափոխող մի քանի տասնյակ բեռնատարներ շարունակում են մնալ Վրաստանի անցակետումՓլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները. հոսպիտալացվել է 9 մարդ. մանրամասներ՝ Ճամբարակի պայթյունիցԱրցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիսըԹրամփը հայտնել է, թե երբ է Ազգային գվարդիան դուրս բերելու ԿալիֆոռնիայիցԳահավիժող վարկանիշից իրար խառնված վարչախումբն անցել է բռնաճնշումների նոր փուլի․ Գառնիկ ԴանիելյանՃամբարակում հրշեջ-փրկարարները փլատակներում հայտնաբերել են ևս մեկ մարմինՔՊ նիստին քննարկվե՞լ է Կաթողիկոսին հեռացնելու ծրագիրը. պարզաբանում է Արայիկ ՀարությունյանըՓոխքաղաքապետ Փամբուխչյանի մեքենայի «առեղծվածը» և ունեցվածքըՃամբարակում շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ և մեկ զոհԱԺ հանձնաժողովները շարունակում են քննարկել 2024 թվականի պետական ​​բյուջեի տարեկան հաշվետվության վերաբերյալ (տեսանյութ)Լոս Անջելեսում պարետային ժամ է սահմանվել
Մամուլ

Ով պետք է իրականում մեղադրվի Հաց բերողի մահվան համար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդության հիմքում ներկայացրել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Սասնա ծռերին» հաց հասցրած, հանրությանը հայտնի դարձած Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան գործը, որը քննվում է 2017թ.-ից ի վեր։ Ուշագրավն այն է, որ գլխավոր դատախազը «Հաց բերողին» կալանքի տակ պահելու հարցում առանձնացրել է միայն Չարչյանին, մինչդեռ բազմիցս բարձրացվեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, ներկայումս նույն ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի անունը:

Ըստ հրապարակումների՝ Հովսեփյանը պատասխանատու էր հիվանդության՝ կալանքի հետ համատեղելի կամ անհամատեղելի լինելու հարցը պարզելու համար: Հիշեցնենք՝ դեռ 2019-ի մայիսի 14-ին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակավ ԱԺ ամբիոնից հայտարարել էր. ««ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում երբ իրականացվեց 2-րդ փորձաքննությունը, եւ ասվեց, որ կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն չունի «Հաց բերողը», կարճ ժամանակ անց եզրակացություն տվող բաժնի պետը նշանակվեց ՊՈԱԿ-ի տնօրեն»:

Հիմա, պարզվում է, փորձագետները սխալվել են, մեղավորն էլ ԱԺ պատգամավոր Չարչյանն է:

Արդա՞ր է արդյոք, որ այսօր իրավապահների տեսադաշտում հայտնվել է միայն ընդդիմադիր պատգամավոր Արմեն Չարչյանը, իսկ Արգամ Հովսեփյանի մասով որեւէ գործընթաց չկա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արգամ Հովսեփյանը արդարացավ. «Ընդհանրապես, փորձաքննությունները իրականացվում են քրեական վարույթի շրջանակներում՝ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան: Այդ պահանջներին համապատասխան կատարվել է փորձաքննություն: Ես փորձագետ հանդես չեմ եկել այդ փորձագիտական հանձնաժողովի կազմում, այդ փորձաքննության կատարումը ինձ՝ որպես փորձագետի հանձնարարված չի եղել 2017 թվականին»:

Մեր դիտարկմանը, թե ինչպես ստացվեց, որ այդ փորձաքննությունից հետո հետագայում նույն կառույցի ղեկավար նշանակվեց, վերջինս նշեց. «Ես 2017-ին այդ կառույցի ղեկավար չեմ եղել»:
Ամեն դեպքում, Արգամ Հովսեփյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց. «Կրկնում եմ ՝ տվյալ փորձաքննությունը կատարվել է օրենսդրական բոլոր նորմերի տառի եւ ստորակետի պահպանմամբ:

Իրավական գործընթացներ են գնում ու պետք է գնան, որպեսզի պարզ լինի՝ որը որից հետո է»:

Ի՞նչ է ստացվում. ՊՈԱԿ-ի տնօրենը պնդում է, որ փորձաքննությունը օրենքի տառին համապատասխան է իրականացվել, սակայն Արմեն Չարչյանին մեղադրում են՝ նույն եզրակացության հիմքով: Այս դեպքում կա՛մ պետք է Չարչյանը արդարացվի, կա՛մ պետք է նրա հետ մեղադրյալի աթոռին հայտնվի նաեւ Արգամ Հովսեփյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում