Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվել Պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. Զելենսկի Ջոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդ Սլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերը Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան 3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասին Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան

Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում է

Երբ «Մարտի մեկի» գործը պարզապես գործիք է

Նիկոլ Փաշինյանի համար «Մարտի մեկի» գործը գործիք է քաղաքական ինչ-ինչ հարցեր լուծելու եւ քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու համար: Այսօր հանրության շրջանում, քաղաքագիտական շրջանակներում նման տեսակետի կարելի է հաճախ հանդիպել:

Մի պահ ենթադրենք, թե դա այդպես է եւ մի հռետորական հարց տանք. արդյոք նա կարող էր իրականացնել իր մտադրությունն առանց նրանց, ովքեր հանուն կարիերայի, հանուն պաշտոնական առաջխաղացման, հանուն ավելի լավ դիրքի պատրաստ չլինեին կատարել վերեւից եկող ցանկացած հանձնարարական:

Մի՞թե Ռոբերտ Քոչարյանին կարող էին ամիսներ շարունակ զրկել ազատությունից, եթե չլինեին անսկզբունքային կամակատարներ, որոնք հանուն նեղ անձնական շահերի պատրաստ են ոտնատակ տալ ամեն ինչ:

Արթուր Դավթյանը, որը ոչ վաղ անցյալում ցանկանում էր պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել եւ կալանավորել պատգամավոր Փաշինյանին, իսկ հիմա վարչապետ Փաշինյանին հաճոյանալու համար տենչում է կրկին ազատությունից զրկել Ռոբերտ Քոչարյանին:

Հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյանը չի՞ պատկերացնում, որ նույն Արթուր Դավթյանը մի օր, եթե նրան այդ հանձնարարականը եւ հնարավորությունը տրվի, կրկին ամեն ինչ անելու է իրեն կալանավորելու համար: 

Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հաշվեհարդարին ակտիվորեն լծվել է նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, որը Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու համար, անգամ վտանգեց Հայաստանի անվտանգությունը, հայ-ռուսաստանյան հարաբերությունները եւ փորձեց կալանավորել Յուրի Խաչատուրովին:

Հայտնի գաղտնալսված հեռախոսազրույցից պարզ է դառնում, թե ինչ նվիրումով է Փաշինյանին արժի ծառայություն մատուցում Սասուն Խաչատրյանը: Ի վերջո, եթե նա չհամաձայներ այս դերակատարմանը, ապա անգամ ամենախորը երազում իրեն ՀՔԾ պետի պաշտոնում չէր տեսնի:

Այնպես, ինչպես հեռավոր 1937-ին գտնվում էին քննիչներ, իրավապահներ, դատավորներ, որոնք հանուն առաջխաղացման, հանուն ղեկավարության աչքին բարձրանալու պատրաստ էին մարդկանց աքսորել, անգամ գնդակահարման վճիռներ արձակել:

Ցավոք, այսօր եւս այդ տեսակի պակաս չի զգացվում: Օրինակ, վերցնենք քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանին, որի մասին, ի դեպ, նույնպես խոսվում էր հայտնի հեռախոսազրույցում: Պարզվում է, որ այս իրավապահը վերջին մեկ տարվա ընթացքում հարստացել է: Ոչ, նա արտերկրում ապրող քեռի չունի: Պարզվում է նա այգիներ ունի, որոնց բերքատվությունը, չգիտես ինչու, հենց այս տարի աճեց, այն էլ այնքան, որ թույլ տվեց կտրուկ ավելացնել Մուշեղյանի եկամուտները:

Հրաչյա Մուշեղյանն, իր այս տաղանդով, ոչ թե պետք է քննչական խումբ, այլ գյուղատնտեսության զարգացման հարցերով զբաղվի: 

Այս ամենը ոչ միայն տխուր է եւ ծիծաղելի, այլ վտանգավոր: Չի կարելի ջրի երես բերել նրանց, կարեւոր դիրքերում տեղաբաշխել նրանց, ովքեր ոտնատակ տալով պետական, մասնագիտական, գերատեսչական շահը, հանուն անձնական շահի պատրաստ են ցանկացած քայլի:

Ռոբերտ Քոչարյանը եւ նրա փաստաբանական թիմը այս կեղտոտ խաղից դուրս կգա հաղթանակած: Այս մասին պնդում են իրենց գործից հասկացող իրավաբանները: Մնալու են ծանր հիշողությունները եւ պետությանը եւ իրավապահի մասնագիտությանը հասցված ծանր վնասվածքները, որոնց ապաքինումը երկար, շատ երկար ժամանակ է պահանջելու:

Վարդան Մխիթարյան

Top-News.am