Րոպե առաջ պետք է դադարեցնել «գրիչի» թեմայի քննարկումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ հայտարարությունները, ապա նրա արձագանքից հետո ֆեյսբուքյան երեք գրառումները, այդ թվում հայտնի գրիչի վերաբերյալ, անկասկած, ցնցել, զարմացրել, զայրացրել են շատերին:
Ոմանք անգամ չեն կարող հավատալ, որ սա իրականություն է։ Բնական է, որ արձագանքներն էլ շատ են։ Ընդ որում գրեթե բոլոր մակարդակներով: Այսուհանդերձ, բոլորին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել «գրիչի» թեմայի բոլոր քննարկումները եւ փակել այն։
Սա հարված է մեր պետությանը, սա մեր պետության խայտառակությունն ու ամոթն է: Համաձայնեք, այս թեմայի հետագա շոշափումը, քննարկումը հարվածում, վնասում է մեր պետությանը, գցում միջազգային հեղինակությունը։
Այս իրավիճակում առաջարկում եմ կենտրոնանալ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի առաջարկի վրա:
Իսկապես, Նիկոլ Փաշինյանի ասուլիսից եւ հատկապես դրան հաջորդած «գրիչի» պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը:
Գեղամ Նազարյան
Top-News.am

















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը
ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Իրանական ուժերը «սպասում են» ԱՄՆ-ի ցամաքային ներխուժմանը․ Իրանի խորհրդարանի խոսնակ