Զարիֆը կոչ է անում Իրանին հայտարարել հաղթանակի մասին և դադարեցնել պատերազմը. Foreign Affairs
Իրանի նախկին արտգործնախարար և փոխնախագահ Ջավադ Զարիֆը հանդես է եկել ծավալուն հոդվածով, որտեղ կոչ է անում Թեհրանին վերանայել իր մոտեցումները ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունում: Ամերիկյան Foreign Affairs պարբերականում հրապարակված ծավալուն հոդվածում նա կոչ է արել երկրի իշխանություններին հայտարարել հաղթանակի մասին և կնքել այնպիսի գործարք, որը վերջ կդնի ընթացիկ հակամարտությանը ու կկանխի հաջորդը։ Ըստ դիվանագետի՝ Իրանն այժմ գտնվում է մի կետում, որտեղ կարող է «հաղթանակ հայտարարել» և գնալ դիվանագիտական գործարքի, որը կկանխի հետագա էսկալացիան և կապահովի երկրի անվտանգությունը։
Զարիֆի առաջարկած ծրագրի հիմքում ընկած է այն միտքը, որ Իրանը պետք է խուսափի «հավերժական պատերազմի» թակարդից, որն ուժասպառ է անում երկրի ռեսուրսները: Նա առաջարկում է Թեհրանին օգտագործել իր ներկայիս ռազմավարական ձեռքբերումները՝ որպես լծակ՝ Վաշինգտոնի հետ նոր տիպի հարաբերություններ կառուցելու համար: Ըստ նախկին նախարարի՝ դա թույլ կտա ոչ միայն ավարտել ընթացիկ հակամարտությունը, այլև ստեղծել երաշխիքներ, որոնք կկանխեն ապագա հարձակումները Իրանի դեմ:
Դիվանագետը շեշտում է, որ իրական հաղթանակը ոչ թե թշնամու ամբողջական ոչնչացումն է, այլ այնպիսի կայուն տարածաշրջանային կարգի հաստատումը, որտեղ Իրանի շահերը ճանաչված և պաշտպանված կլինեն: Այս հոդվածը դիտվում է որպես կարևոր ազդակ Իրանի ներքին վերնախավին և արտաքին աշխարհին՝ պատրաստակամություն հայտնելով անցնելու առճակատումից դեպի պրագմատիկ դիվանագիտություն։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»