ԱՄՆ-ից հայտնել են, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը շարունակում է աշխատանքը՝ Իրանի կողմից հարվածի ենթարկվելու լուրերի ֆոնին
Իրանի կողմից ամերիկյան ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակրին հարվածներ հասցնելու մասին հաղորդագրությունների ֆոնին ԱՄՆ զինված ուժերից հայտնել են, որ ավիակիրն առաջվա պես շարունակում է գործողություններ կատարել, իրականացնում է տախտակամածային ավիացիայի թռիչքներ, հաղորդում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
Ավելի վաղ հրամանատարությունը հայտնել էր, որ ավիակիրը ներկայում մարտական առաջադրանքներ է իրականացնում Արաբական ծովի շրջանում։ CENTCOM-ի հաղորդագրությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել «Աբրահամ Լինքոլն» ավիակրին։ Ըստ իրանական Press TV հեռուստաալիքի՝ ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ ավիակրի ուղղությամբ արձակվել է չորս «Քադր» բալիստիկ հրթիռ, որոնք ունեն գործողության մինչև 2000 կմ հեռահարություն։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»