Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանում ռազմական գործողությունները վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը. Թրամփ Ֆրանսիացին դաշտը լքել է պատգարակի վրա Պարգևատրում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակում Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է Կայացավ աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի համերգը Չարլզ III-ը կայցելի ԱՄՆ Շարունակվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած տղամարդուն Արթիկ համայնքում մեկնարկել են թափառող շների ստերջացման աշխատանքները Հունգարիայի նախագահը Մադյարին հանձնարարել է կազմել նոր կառավարություն Այսօր Կիրանցի դպրոցի աշակերտներն Ադրբեջանից 50 մ հեռավորության վրա դասի են գնում, 30 մ հեռավորության վրա՝ ֆուտբոլ խաղում Կանաչապատման լայնածավալ աշխատանքներ՝ Երևանի Հերացի և Կորյունի փողոցների խաչմերուկում

Իրանում ռազմական գործողությունները վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը. Թրամփ Ֆրանսիացին դաշտը լքել է պատգարակի վրա Պարգևատրում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակումՄուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է Կայացավ աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի համերգըՉարլզ III-ը կայցելի ԱՄՆՇարունակվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունըՇենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած տղամարդունԱրթիկ համայնքում մեկնարկել են թափառող շների ստերջացման աշխատանքներըՀունգարիայի նախագահը Մադյարին հանձնարարել է կազմել նոր կառավարությունԱյսօր Կիրանցի դպրոցի աշակերտներն Ադրբեջանից 50 մ հեռավորության վրա դասի են գնում, 30 մ հեռավորության վրա՝ ֆուտբոլ խաղումԿանաչապատման լայնածավալ աշխատանքներ՝ Երևանի Հերացի և Կորյունի փողոցների խաչմերուկումՀորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակումը դատապարտված է ձախողման. ԻրանՔննարկվել են տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՈղջ հանրապետությունում դիտվել են բացասական ջերմաստիճաններԿրտսեր տարիքի դպրոցականները Վրաստանում համազգեստ կկրենՎարչապետի ելույթը ԱԺ-ում Կառավարության ծրագրի (2021-2016 թթ.) 2025 թ. կատարման զեկույցի քննարկմանըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀայտնաբերված հետախուզվողների նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքըՑանկացած համաձայնագիր պետք է ներառի միջուկային ծրագիրը ստուգելու մանրամասն մեխանիզմներԿիրականացվի «Թարմ օդ» արտ-ռեզիդենսի ծրագիրըՄեկնարկել է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնըՊուտինի և Թրամփի միջև հանդիպման «ծրագրեր» չկանՎաշինգտոնը ձգտում է ապահովել Իրանի բարգավաճումը մեծ գործարքի շրջանակում. ՎենսՓաշինյանը մասնակցել է եզդիական տոնինԼիբանանը կոչ է արել հրադադար հաստատել «Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀԻսրայելն ու Լիբանանի միչև անցկացվել են առաջին ուղիղ բանակցությունները 1993 թվականից ի վերԵՄ-ն առաքելություն կուղարկի Հայաստան հիբրիդային սպառնալիքներին դիմակայելուն աջակցելու համարԻրանը չի ձգտում պատերազմի, սակայն որևէ մեկին թույլ չի տա իր կամքը պարտադրել երկրինՀունգարիան դեռևս չի կարող հրաժարվել Ռուսաստանից նավթի մատակարարումներից. ՄադյարԸնտրական բոլոր ծախսերը պետք է լիարժեք արտացոլվեն քաղաքական ուժերի հայտարարագրերում. ԿԸՀ նախագահԱՄՆ-ն հայտարարել է, որ հարվածել է թմրավաճառների հերթական նավինՀայաստանում դատական և արդարադատության համակարգերը հիմնականում օրգանական կապ չունեն ժողովրդի հետՄեզ պետք է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի շուրջ լինի «0 նյարդ»․ ՓաշինյանԱմերիկյան շրջափակումը սպառնում է կանգնեցնել Իրանի նավթարդյունաբերությունը. FTԵս ինքս էլ չունեմ ՀՀ-ում արդարության և արդարադատության զգացում ինստիտուցիոնալ առումովՀայաստանը կմասնակցի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին՝ փոխնախարարի մակարդակովԻրանը որոշակի առաջընթաց է գրանցել միջուկային հարցերի շուրջ բանակցություններումԱՄՆ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար շրջափակման մասինԱյսօր սկսվել է Սամվել Կարապետյանի դատավարությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՔրեական ոստիկանները բացահայտել են մեթամֆետամինի պատրաստման դեպքԿԸՀ-ի համար շատ կարևոր է, որ ընտրություններն ավարտվեն քվեարկության փուլովՄենք ինչու՞ ենք թույլ տալիս, որ մեր կյանքի ընթացքը որոշեն մարդիկ, որոնք Հայաստանում չեն ապրումՄեկ օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ մահացել էԸնտրություններին հեռարձակումը կապահովվի ընտրողների՝ ավելի քան 99 տոկոսը ներառող շուրջ 1800 տեղամասից. ԿԸՀ նախագահԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպումըԳոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվելՀազարամյակների պատմություն և ավանդույթներ ունեցող հայկական արվեստը մեր ինքնության հիմնասյուներից է
Քաղաքականություն

Վահե Հովհաննիսյան. Փաշինյանի նոր «զրոյական կետը»

Քանի դեռ Ն. Փաշինյանը իշխանության է, երբեք չի կարելի նրա ձևակերպումներին մատների արանքով նայել։ Մենք չգիտենք՝ ում առաջ և ինչ պարտավորությունների տակ է։ Կյանքը ցույց տվեց, որ նրա անհամոզիչ և վիճելի ձևակերպումների տակ սովորաբար հրեշավոր ծրագրեր են թաքնվում։

Փաշինյանի վերջին հեղափոխությունը. «Մերժիր պետությունը»

Օրեր առաջ հնչեցրեց Էլիտաների բունտ ձևակերպումը։ Բոլոր բաժանումները սպառված էին, նրա զինանոցում մնացել էր այդ մեկը։ Նպատակը մարդկանց ընդհարումների տանելն է։ Իսկապես, երկրի էլիտան իր դեմ է, բայց իր դեմ է նաև լայն հասարակությունը, գուցե՝ ոչ փողոցում։ Հենց այդ հանգամանքով Փաշինյանը այսօր, այս պահին ձեռնարկում է նոր, իր վերջին հեղափոխության փորձը՝ «մերժիր պետությունը» կարգախոսով։

Նա պետք է իր սակավ ռեսուրսին տար «լեգիտիմ» ձևակերպում, որպեսզի լեգիտիմացներ իր կողմից կազմակերպվելիք հնարավոր բախումները։ Այդ իսկ պատճառով պետք է շատ ուշադիր լինել։ Նրա բոլոր գործողությունները հուշում են, որ վատ սցենարների է պատրաստվում՝ Եռաբլուր, Սյունիք և այլն։ Ուշադրություն դարձրեք. նա վաղուց այլևս չի օգտագործում «քաղաքացի» ձևակերպումը, որովհետև քաղաքացին այսօր կա´մ փողոցում է, կա´մ ստորագրել է իր հրաժարականի տակ։

Նա հետնահանջի տեղ չունեցողների և բնազդային պատկերացումներով մոտիվացվող ինչ-որ քանակների միջոցով ձևավորել է մի ռեսուրս, որին դեռևս սպասարկում է ուժային համակարգը։ Փաշինյանն իր շուրջը ձևավորել է «կիսամարդկանց» մի զանգված, որոնց միջոցով էլ ինքը պատրաստվում է իր վերջին հեղափոխությանը։
Ուրեմն օր օրի պետք է մեծացնել էլիտայի շարքերը, ու բաց կերպով հայտարարել էլիտային պատկանելության մասին։ Սա դասական էլիտա չէ, սա այն ճամբարն է, որը հասկանում է, թե ինչ է կատարվում։ Սա այն ճամբարն է, որը կանգնեցնելու է «մերժիր պետությունը» արշավը։

Առաջիկա օրերի խնդիրն է՝ էլիտային պետք է միանա պետական համակարգը, ԱԱԾ-ն, բանակը, ոստիկանությունը։

Կրկին նոր, զրոյական կետ կամ նոր աղետի անոնսը

Իր վերջին ուղերձում Փաշինյանը հայտարարեց, «որ ամեն մի փլուզում զրոյական կետ է, նորը սկսելու հնարավորություն»։ Դարձյալ կոչ եմ անում շատ ուշադիր լինել։ Նրա նախորդ զրոյական կետի գաղափարը (բանակցությունները նոր՝ զրոյական կետից սկսելու) մեզ բերեց ողբերգական պատերազմի։ Չկա ոչ մի երաշխիք, որ սա նոր աղետի անոնսը չէ։ Մենք չգիտենք՝ ի՞նչ է կատարվում նրա գլխում, ի՞նչ պարտավորություններ կան, ի՞նչ են պլանավորում ոչ բարեկամ պետությունների հատուկ ծառայությունները։

Ուժեղ ձեռքի պահանջը

Եռաբլուրի երթից հետո զանգվածաբար տարածվում էր մի ձևակերպում. հիմա հասկացա՞նք, թե ինչպես եղավ մարտի 1-ը։

Մարտի 1-ին այս նույնը մարդը, անտեսելով որևէ արգելակ, հազարավոր մարդկանց տարավ ընդհարման՝ նույն հոգեբանությամբ՝ անտարբեր և սառնասիրտ։ Նրա ծրագրերը հավանաբար ամենևին 10 զոհով չէին սահմանափակվում։ Բայց 2008-ին նրան կանգնեցրեց մի ուժեղ ձեռք։

2.5 տարի շարունակ նա պետությունը տանում էր պատերազմի՝ անթաքույց ու ցինիկ։ Մենք դա տեսնում էինք, մենք դա հասկանում էինք։ Բայց չկար այն ուժեղ ձեռքը, որը նրան կկանգնեցներ։ Ու եղավ աղետը։

Պատերազմի ողջ ընթացքում, ունենալով այն ավելի վաղ կանգնեցնելու հնարավորություն, նա չէր անում. նրա ծրագիրը խոշոր աղետն էր։ Նա հավանաբար կգնար մինչև վերջ՝ մինչև Արցախի լրիվ հանձնումը։ Պարզապես նոյեմբերի 9-ին հայտնվեց ՌԴ նախագահի ուժեղ ձեռքը և կանգնեցրեց նրա ծրագրի լիակատար իրականացումը։

Հիմա Փաշինյանն ակնհայտորեն ուզում է ստեղծել անիշխանության վիճակ, որպեսզի պետության փլուզման ծրագիրը ստանա վերջնական տեսք։ Նա անում է դա մոլագարի սառնասրտությամբ։ Հեռավոր Ջեբրայիլի հանձնումից մինչև հարազատ Շուշիի անկումը մի կարճ փուլ էր, որը նա «պատվով» կատարեց։ Հիմա Սյունիքի հերթն է, որի ճանապարհներին արդեն ադրբեջանական զինվորներ են։ Նրա ծրագրերի հակաթույնը ուժեղ իշխանությունն է, երկրում կայուն վիճակը, որը կկանգնեցնի պետության ազատ անկումը։
Նրան կկանգնեցնի միայն ուժեղ ձեռքը, ուրիշ ոչինչ։ Իսկ այդ ուժեղ ձեռքը մենք են, ինչպես կուզեք կոչեք՝ էլիտա, հասարակություն, ժողովուրդ, պետական ինստիտուտներ, նախկին թե գալիք... մեզնից ամեն մեկը։ Նրան պետք է կանգնեցնել։

Միտինգային հարթակի հանդեպ վերաբերմունքը

Իհարկե, սա մեր երազանքների հարթակը չէ, և սա Հայաստանի նոր էջի կամ վերելքի հարթակը չէ։ Ամենևին։
Բայց սա տանը մնալու ու դիտորդ մնալու համար արդարացում չէ։ Արդարացում չէ նախկինների վերադարձով խաբելը կամ խաբվելը, երբ նույնիսկ նախկին Հայաստանն արդեն չկա, նախկին Արցախը չկա... ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ նախկին իշխանություն։
Հարթակն ինքն է հայտարարում, որ իր խնդիրները խիստ սահմանափակ են՝ կայունացնել վիճակը, բացառել նոր պատերազմը, խուսափել տնտեսական փլուզումներից, դաշնակիցների միջոցով լուծել ծագող սուր հարցերը, նախապատրաստել հանդարտ, ազատ ընտրություններ։

Հենց այդ ընտրության ժամանակ պետք է լինի Հայաստանի հեռանկարի գաղափարական ընտրությունը ու բաց բանավեճը։ Իսկ հիմա, այսօր, ընտրությունը տեխնիկական է՝ գնալ Փաշինյանի հետևից մինչև պետության փլուզո՞ւմ, թե՞ կայունացնել վիճակը, փրկել պետությունը, որ հետո նրա զարգացման հեռանկարի մասին բանավեճի հնարավորություն լինի։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ