Ընտրական բոլոր ծախսերը պետք է լիարժեք արտացոլվեն քաղաքական ուժերի հայտարարագրերում. ԿԸՀ նախագահ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը վստահեցրեց, որ առաջիկա ընտրական գործընթացներում քաղաքական ուժերի ֆինանսական հոսքերի վերահսկողությունը կուժեղացվի, իսկ հայտարարագրման պահանջները՝ խստորեն կիրականացվեն։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին ի պատասխան՝ Հովակիմյանը հիշեցրել է, որ 2024 թվականին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո էապես փոխվել է նախընտրական ֆինանսավորման տրամաբանությունը։
Նրա խոսքով՝ նախկինում կուսակցությունները կարող էին ունենալ զրոյական միջոցներ իրենց հաշվեհամարին, սակայն քարոզարշավի ընթացքում ներգրավել ֆինանսավորում՝ այդ թվում թեկնածուների և անհատների կողմից կատարված մուծումների միջոցով։ Ներկայում, սակայն, այդ հնարավորությունը սահմանափակվել է։ «Ներկայում նախընտրական հիմնադրամ վճարում կարող են կատարել միայն կուսակցությունները։ Իսկ որպեսզի այդ միջոցները գոյություն ունենան, կուսակցությունները պետք է դրանք ունենան իրենց հաշվեհամարներին, որտեղ կարող են նվիրատվություններ ստանալ քաղաքացիներից՝ տարեկան մինչև 10 միլիոն դրամ սահմանաչափով»,- նշեց Հովակիմյանը։ ԿԸՀ նախագահը ընդգծեց, որ այս փոփոխությամբ ապահովվում է ֆինանսական հոսքերի առավել հստակ և վերահսկելի շրջանառություն․ քաղաքական ուժերը նախ պետք է միջոցներ ներգրավեն և միայն հետո դրանք ուղղեն քարոզարշավին։
Անդրադառնալով վերահսկողության մեխանիզմներին՝ Հովակիմյանը վստահեցրեց, որ ԿԸՀ-ն հետևելու է, որպեսզի ընտրական գործընթացում կատարվող բոլոր ծախսերը լիարժեք արտացոլվեն հայտարարագրերում։ «Այն, ինչ ենթակա է հայտարարագրման Ընտրական օրենսգրքի համաձայն, մենք հետևելու ենք, որ ամբողջությամբ հայտարարագրվի։ Շտաբների վարձակալության ծախսերը, քարոզարշավի ընթացքում կատարվող բոլոր վճարումները պարտադիր պետք է ներառվեն հաշվետվություններում»,- ասել է նա։
Հովակիմյանի խոսքով՝ վերահսկողության շրջանակում կիրառվելու են նաև տարածքային ռեսուրսներ․ «Մեր 38 ընտրատարածքների ռեսուրսը ևս կիրառվելու է, որպեսզի տեղերում կարողանանք ստանալ ամբողջական տեղեկատվություն և վերահսկել գործընթացը»,- ասաց Հովակիմյանը։ Նա նաև նշեց, որ արտաքին գովազդի տեղադրման գործընթացը ևս գտնվում է խիստ կարգավորման ներքո։ Մասնավորապես, 5 քմ-ից մեծ վահանակները կարող են տեղադրվել միայն ԿԸՀ-ի կողմից իրականացվող բաշխման հիման վրա, իսկ վճարովի գովազդային այլ հարթակները նույնպես պետք է արտացոլվեն ֆինանսական հաշվետվություններում։ Հովակիմյանն ընդգծեց, որ ընտրություններից դուրս քաղաքական ուժերի ֆինանսական գործունեության վերահսկողությունը ԿԸՀ լիազորությունների շրջանակում չէ։
«Քարոզարշավից դուրս քաղաքական ուժերի ծախսերը գտնվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տիրույթում, սակայն այդ գործընթացները փոխկապակցված են Ընտրական օրենսգրքի կարգավորումների հետ»,- նշեց նա։ ԿԸՀ նախագահը հավելեց, որ կուսակցությունների ֆինանսավորման և թափանցիկության ոլորտում առկա են նոր մարտահրավերներ, և այս ուղղությամբ հնարավոր են հետագա օրենսդրական լրամշակումներ։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...