Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձերբակալվել են սպանության համար մեղադրվող եղբայրները ՊՍԺ-ն հաղթեց Լիվերպուլին և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր Իրանում ռազմական գործողությունները վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը. Թրամփ Ֆրանսիացին դաշտը լքել է պատգարակի վրա Պարգևատրում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակում Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է Կայացավ աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի համերգը Չարլզ III-ը կայցելի ԱՄՆ Շարունակվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած տղամարդուն Արթիկ համայնքում մեկնարկել են թափառող շների ստերջացման աշխատանքները Հունգարիայի նախագահը Մադյարին հանձնարարել է կազմել նոր կառավարություն

Ձերբակալվել են սպանության համար մեղադրվող եղբայրները ՊՍԺ-ն հաղթեց Լիվերպուլին և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիրԻրանում ռազմական գործողությունները վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը. Թրամփ Ֆրանսիացին դաշտը լքել է պատգարակի վրա Պարգևատրում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակումՄուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է Կայացավ աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի համերգըՉարլզ III-ը կայցելի ԱՄՆՇարունակվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունըՇենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած տղամարդունԱրթիկ համայնքում մեկնարկել են թափառող շների ստերջացման աշխատանքներըՀունգարիայի նախագահը Մադյարին հանձնարարել է կազմել նոր կառավարությունԱյսօր Կիրանցի դպրոցի աշակերտներն Ադրբեջանից 50 մ հեռավորության վրա դասի են գնում, 30 մ հեռավորության վրա՝ ֆուտբոլ խաղումԿանաչապատման լայնածավալ աշխատանքներ՝ Երևանի Հերացի և Կորյունի փողոցների խաչմերուկումՀորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակումը դատապարտված է ձախողման. ԻրանՔննարկվել են տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՈղջ հանրապետությունում դիտվել են բացասական ջերմաստիճաններԿրտսեր տարիքի դպրոցականները Վրաստանում համազգեստ կկրենՎարչապետի ելույթը ԱԺ-ում Կառավարության ծրագրի (2021-2016 թթ.) 2025 թ. կատարման զեկույցի քննարկմանըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀայտնաբերված հետախուզվողների նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքըՑանկացած համաձայնագիր պետք է ներառի միջուկային ծրագիրը ստուգելու մանրամասն մեխանիզմներԿիրականացվի «Թարմ օդ» արտ-ռեզիդենսի ծրագիրըՄեկնարկել է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնըՊուտինի և Թրամփի միջև հանդիպման «ծրագրեր» չկանՎաշինգտոնը ձգտում է ապահովել Իրանի բարգավաճումը մեծ գործարքի շրջանակում. ՎենսՓաշինյանը մասնակցել է եզդիական տոնինԼիբանանը կոչ է արել հրադադար հաստատել «Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀԻսրայելն ու Լիբանանի միչև անցկացվել են առաջին ուղիղ բանակցությունները 1993 թվականից ի վերԵՄ-ն առաքելություն կուղարկի Հայաստան հիբրիդային սպառնալիքներին դիմակայելուն աջակցելու համարԻրանը չի ձգտում պատերազմի, սակայն որևէ մեկին թույլ չի տա իր կամքը պարտադրել երկրինՀունգարիան դեռևս չի կարող հրաժարվել Ռուսաստանից նավթի մատակարարումներից. ՄադյարԸնտրական բոլոր ծախսերը պետք է լիարժեք արտացոլվեն քաղաքական ուժերի հայտարարագրերում. ԿԸՀ նախագահԱՄՆ-ն հայտարարել է, որ հարվածել է թմրավաճառների հերթական նավինՀայաստանում դատական և արդարադատության համակարգերը հիմնականում օրգանական կապ չունեն ժողովրդի հետՄեզ պետք է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի շուրջ լինի «0 նյարդ»․ ՓաշինյանԱմերիկյան շրջափակումը սպառնում է կանգնեցնել Իրանի նավթարդյունաբերությունը. FTԵս ինքս էլ չունեմ ՀՀ-ում արդարության և արդարադատության զգացում ինստիտուցիոնալ առումովՀայաստանը կմասնակցի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին՝ փոխնախարարի մակարդակովԻրանը որոշակի առաջընթաց է գրանցել միջուկային հարցերի շուրջ բանակցություններումԱՄՆ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար շրջափակման մասինԱյսօր սկսվել է Սամվել Կարապետյանի դատավարությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՔրեական ոստիկանները բացահայտել են մեթամֆետամինի պատրաստման դեպքԿԸՀ-ի համար շատ կարևոր է, որ ընտրություններն ավարտվեն քվեարկության փուլովՄենք ինչու՞ ենք թույլ տալիս, որ մեր կյանքի ընթացքը որոշեն մարդիկ, որոնք Հայաստանում չեն ապրումՄեկ օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ մահացել էԸնտրություններին հեռարձակումը կապահովվի ընտրողների՝ ավելի քան 99 տոկոսը ներառող շուրջ 1800 տեղամասից. ԿԸՀ նախագահԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպումը
Հայաստան

Կանաչապատման լայնածավալ աշխատանքներ՝ Երևանի Հերացի և Կորյունի փողոցների խաչմերուկում

Երևանի  Հերացի և Կորյուն փողոցների հանգույցում, որտեղ  առկա են կանաչ տարածքներ, իրականացվում են լայնածավալ ձևավորման աշխատանքներ՝ դեկորատիվ ծառերի, թփերի և մշտադալար բույսերի կիրառմամբ, որի շրջանակում նախատեսվում է նաև  այսօր  100 ծառի և թփի տնկում՝ տարածքին հաղորդելով նոր գեղազարդ լանդշաֆտային տեսք։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ Երևանի քաղաքապետարանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն  ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը  ընդգծել է, որ այս տարի Երևանում իրականացվող ծրագրերում հիմնական շեշտադրումը դրվել է նոր այգիների հիմնման և քաղաքային միջավայրի ձևավորման վրա։ Նրա խոսքով՝ քաղաքային անտառների հիմնման աշխատանքները նախատեսվում է իրականացնել աշնանը, իսկ մինչ այդ հիմնական աշխատանքները կենտրոնացած են նոր այգիների ստեղծման և կանաչ գոտիների ընդլայնման վրա։

Արմեն Բեգոյանը նշել է, որ Դավիթ Անհաղթ փողոցում նախատեսվում է նոր այգու բացում, որտեղ շաբաթ օրն անցկացվելու է ծառատունկ՝ Երևանի քաղաքապետի և հյուրերի մասնակցությամբ։ Նմանատիպ աշխատանքներ իրականացվում են նաև Ֆիզգարադոկ կոչվող հատվածում, որը նախկինում ամայի տարածք էր և այժմ վերածվում է նոր կանաչ գոտու։  

Նրա խոսքով՝ քաղաքում շարունակվում են նաև ձևավորման և տնկարկների ավելացման աշխատանքները, այդ թվում՝ այն հատվածներում, որտեղ հնարավոր է լրացուցիչ ծառերի ու թփերի տեղադրում։

Ներկայում աշխատանքներ են իրականացվում Հերացի և Կորյուն փողոցների հանգույցում, որտեղ, ըստ Արմեն Բեգոյանի, ձևավորվում է դեկորատիվ կանաչ տարածք՝ ֆոտինիա տեսակի ծառերով, գնդաձև թփերով և բիսարդի ծառատեսակներով։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով տարածքի առանձնահատկությունները՝ այստեղ չեն տնկվում մեծ չափերի ծառեր, իսկ ձևավորման հիմնական շեշտը դրվում է դեկորատիվ և անվտանգ լուծումների վրա։  

Նրա փոխանցմամբ՝ այս հատվածում իրականացվում են գրեթե ամենօրյա աշխատանքներ, իսկ այսօր նախատեսվում է  100 ծառի և թփի տնկում։Աշխատանքների շրջանակում նաև փոխարինվում է գազոնը, կիրառվում են ծաղկող թփեր և մշտադալար բույսեր՝ այդ թվում գիհու ժայռային և կազակական տեսակներ։  «Ֆոտինիան, որը Երևան է բերվել և փորձարկվել երկու տարի առաջ, արդեն հարմարվել է քաղաքի կլիմայական պայմաններին և հաջողությամբ կիրառվում է կանաչապատման աշխատանքներում»,- նշեց  Բեգոյանը։

Երևանի քաղաքապետարանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի գլխավոր գենդրոլոգ, բուսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արծվիկ Գրիգորյանի  տեղեկացմամբ՝  տնկվում են տարբեր տեսակի ծառեր։

Գրիգորյանի խոսքով՝ ներկայում իրականացվում են նաև ոռոգման համակարգերի անցկացման աշխատանքներ, և նախատեսվում է, որ մայիսին տարածքը լիովին ապահովված կլինի ոռոգման ջրով։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր ծառատեսակ ընտրվում է՝ հաշվի առնելով Երևանի բնակլիմայական պայմանները, և միայն համապատասխան տեսակներն են կիրառվում քաղաքային միջավայրում։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին կիրառվող բուսատեսակները ցույց են տվել լավ հարմարվողականություն, ինչպես նաև նպաստում են օդի որակի բարելավմանը՝ ապահովելով թե՛ թթվածնի արտադրություն, թե՛ գեղազարդ տեսք ամբողջ տարվա ընթացքում։

Երևանի քաղաքապետարանի տնկարանային վարչության պետ Մամիկոն Սահակյանի խոսքով՝ յուրաքանչյուր ծառատունկ իրականացվում է նախնական ուսումնասիրությունների հիման վրա, ուսումնասիրվում են Երևանի պատմական կանաչապատման փորձը և նոր բուսատեսակների հարմարվողականությունը, որոնք նախ փորձարկվում են տնկարաններում, ապա տեղափոխվում քաղաքային տարածքներ։

Սահակյանը նշել է, որ ֆոտինիան արդեն կիրառվել է Մաշտոցի պողոտայում և արդարացրել է սպասելիքները՝ ապահովելով ինչպես գեղազարդություն, այնպես էլ դիմացկունություն։

Քաղաքապետարանի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ ծառատունկի ակտիվ փուլը կշարունակվի մինչև մայիսի կեսերը, որից հետո աշխատանքները կանցնեն ծաղկապատման փուլ։