ՊՍԺ-ն հաղթեց Լիվերպուլին և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումում ՊՍԺ-ն արտագնա խաղում առավելության հասավ անգլիական «Լիվերպուլի» նկատմամբ: «Էնֆիլդում» կայացած դիմակայությունն ավարտվեց փարիզյան ակումբի՝ 2:0 հաշվով հաղթանակով:
Հյուրերի կազմում հիանալի հանդիպում անցկացրեց և դուբլի հեղինակ դարձավ Ուսման Դեմբելեն։ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը հանդիպման հաշիվը բացեց 72-րդ րոպեին, իսկ խաղավերջում կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ վերջակետ դնելով այս դիմակայությանը։ Այսպիսով, երկու խաղերի ընդհանուր արդյունքով ՊՍԺ-ն հաղթանակ տարավ և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
Այս փուլում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը կմրցի Մադրիդի «Ռեալ» - Մյունխենի «Բավարիա» զույգի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ այդ թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է գերմանական ակումբի հաղթանակով՝ 2:1 հաշվով:

















































Կանգնած ենք վարորդների կողքին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Կնոջ մահվան պատճառը բժշկական միջամտությունն է, ոչ թե ոստիկանների բռնությունը
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն