Չինաստանը դիտարկել է Իրանին ՀՕՊ համակարգերի մատակարարումը. CBS
ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզությունը եզրակացրել է, որ Չինաստանը դիտարկել է Իրանին ժամանակակից ռադիոլոկացիոն համակարգեր հանձնելու հնարավորությունը, հաղորդում է CBS News-ը։
Խոսքը X-դիապազոնի ռադարների մասին է, որոնք կարող էին զգալիորեն ուժեղացնել իրանական ՀՕՊ-ի հնարավորությունները՝ այդ թվում ցածր թռչող անօդաչու սարքեր եւ թեւավոր հրթիռներ հայտնաբերելու համար։
Աղբյուրների տվյալներով՝ հայտնի չէ, թե արդյոք դրանք հանձնվել են, սակայն նման ծրագրերը մեծացնում են Վաշինգտոնի անհանգստությունը։
Երկու օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր չինացի պաշտոնակից Սի Ծինպինը նամակով հերքել է Իրանին զենքի մատակարարումների մասին տեղեկությունները։ «Ես նրան գրեցի եւ խնդրեցի դա չանել։ Նա պատասխանեց, որ նման բան չի անում»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ Թրամփն զգուշացրել էր, որ Չինաստանը կունենա «մեծ խնդիրներ», եթե Թեհրանին ռազմական օգնության մասին տեղեկությունները հաստատվեն։

















































Կանգնած ենք վարորդների կողքին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Կնոջ մահվան պատճառը բժշկական միջամտությունն է, ոչ թե ոստիկանների բռնությունը
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն