Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջ Գյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգը Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին Ղրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Լիբանանին Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է ԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետ Խցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներ Հայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անել Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Սփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվում

Մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվումՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքովԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըԴրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասինՔննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցըԷրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետՀրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվիՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինՀրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել ՄակրոնTeam-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներովԻրանից ներմուծվող որոշ ապրանքների համար կկիրառվի սակագնային քվոտաԿառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստըՀՀ շրջանների զգալի մասում ձյուն է տեղումԻրանի պատվիրակությունն ապրիլի 9-ին կմեկնի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համարԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական հարցերով ընդունելության վերաբերյալ հայտարարություն է տարածել«TUMO»-ն Ուրուգվայում բացում է իր առաջին ուսումնառության կենտրոնըԱբովյան համայնքում ապօրինի օտարվել են առանձնապես խոշոր չափերի հողատարածքներՖրանսիայի դերն այս փուլում կարևորագույն նշանակություն ունի․ Փեզեշքիանը՝ ՄակրոնինԳիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ ՍուրենյանՀիշեք Գրենլանդիան՝ այդ մեծ, վատ կառավարվող, սառույցով պատված կտորըՍպասվում է քամու ուժգնացում, լեռնային գոտիներում՝ բուքՀին խրամուղիների փլուզման վտանգ կաՄԻՊ Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե ՍարգսյանինՀայաստանի «Խաղաղության խաչմերուկը». ենթակառուցվածքները որպես խաղաղության հիմքԷստոնիայի ԱԳ նախարարը ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով կլինի ՀայաստանումԼիբանանը չի ներառվել Իրանի հետ համաձայնագրումԻրանին հասցվող հարվածները կվերսկսվեն, եթե համաձայնագրի պայմանները խախտվեն․ ԹրամփԻսրայելի զանգվածային հարվածներից հետո Լիբանանում տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կանԱՄՆ-Իրան բանակցությունների ֆոնին Իսլամաբադում ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանն անկարող է հրթիռներ արտադրելԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի պայմանները «հստակ և միանշանակ» են. Աբբաս ԱրաղչիԵս լավատես եմ, որ իրանցիները խելամիտ կլինենՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են«Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի մոտակայքում մեքենաներ են բախվելԲԴԽ նախագահը հանդիպել է շվեդ պատգամավորների հետՄիրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարին
Ավտո

Խցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներ

ՆԳՆ դիտարկում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունը։ Խցանումները բոլոր խոշոր քաղաքների համար լոկալ ճգնաժամեր են, որոնք խաթարում են քաղաքային կյանքի ռիթմը։ Երևանում, ի թիվս այլ գործոնների, դրանց առաջացման հիմնական պատճառներից են տրանսպորտային միջոցների շարունակական աճն ու երթևեկության կանոնների ոչ պատշաճ պահպանումը։

Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով՝ «Պետք է տարանջատել իրական խցանումները մեծ հոսքերով պայմանավորված՝ ինտենսիվ երթևեկությունից։ Որպես խցանում անհրաժեշտ է դիտարկել այն դեպքերը, երբ ճանապարհների հատվող մասը, օրինակ՝ խաչմերուկն ամբողջությամբ փակվում է, և որևէ կողմից այլևս հնարավոր չի լինում իրականացնել երթևեկություն»։

Իսկ այն դեպքերում, երբ երթևեկությունը չի ընդհատվում, այլ պարզապես դանդաղում է՝ պայմանավորված տվյալ ժամի կամ այլ հանգամանքներով հոսքերի մեծացմամբ, իրավիճակը պետք է գնահատել որպես ինտենսիվ երթևեկություն։

«Պետք է երկու մասի բաժանել խցանումները․ խցանումներ, որոնք առաջանում են որոշակի իրավիճակներով պայմանավորված, օրինակ՝ ՃՏՊ-ներ կամ ճանապարհային շինարարական աշխատանքներ և խցանումներ, որոնք առաջանում են վարորդների գործողությունների հետևանքով»,-նշում է Արման Չիլինգարյանը։

Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով՝ վարորդները հաճախ չեն պահպանում ճանապարհային երթևեկության կանոնները․ երբեմն նույնիսկ կանաչ ազդանշանի դեպքում մուտք են գործում ծանրաբեռնված խաչմերուկ, ինչի հետևանքով չեն հասցնում ժամանակին ազատել ճանապարհը և առաջացնում են խցանում։ Հոսքերի դանդաղեցմանը նպաստում են նաև վերադասավորումները, երբ վարորդները մեկ գոտուց մյուսին անցնելիս ստիպված շղթայական արգելակում են, ինչն էլ հանգեցնում է երթևեկության հապաղման և խցանումների։

«Մեր կողմից առաջին հերթին միջոցներ են ձեռնարկվում ոչ ստանդարտ իրավիճակներով պայմանավորված խցանումները կամ հապաղումները կանխարգելելու ուղղությամբ։ Ուսումնասիրվում են ՃՏՊ-ների հանգամանքները, մասնավորապես՝ նույն տեղում նույն պատճառով տեղի ունեցող պատահարներն են դուրս բերվում և այդ ուղղությամբ ձեռնարկվում են միջոցներ»,-ներկայացնում է Արման Չիլինգարյանը։

Արման Չիլինգարյանն ընդգծում է, որ մայրաքաղաքի մի շարք հատվածներում տեղադրվել են կանգնակներ, միաժամանակ քաղաքապետարանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, որպեսզի ճանապարհաշինարարական աշխատանքները կատարվեն հիմնականում գիշերային ժամերին կամ այն օրերին, երբ երթևեկությունը ծանրաբեռնված չէ։ «Ինչ վերաբերում է վարորդների գործողություններով պայմանավորված խցանումների կամ հապաղումների կանխարգելմանը, ապա մեր կողմից ուսումնասիրվում է լուսացույցի թույլատրվող ազդանշանով խաչմերուկ մուտք գործող վարորդներին պատասխանատվության ենթարկելու հարցը։ Ուսումնասիրում ենք նաև այն հնարավորությունը, երբ ինտենսիվ երթևեկության պայմաններում աջ ու ձախ անհարկի վերադասավորումներ անող վարորդների մասով պատասխանատվություն կիրառելու հնարավորության և ազատ գոտին չարաշահող ու այլ տրանսպորտային միջոցների հարկադրելու հետ կապված պատասխանատվության միջոցներ նախատեսելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորության հարցը»,-հավելում է Պարեկային ծառայության պետի տեղակալը։

Խցանումների կանխման առաջնային շահառուն հենց վարորդն է, և ի վերջո նրա գիտակցված ու պատասխանատու վարքագծից է կախված, թե որքանով կիրառելի կդառնան պատասխանատվության միջոցները։ ՆԳՆ ոստիկանության նպատակը ոչ թե վարչական միջոցների կիրառումն է, այլ երթևեկության անվտանգությանն ուղղված վարքագծի փոփոխության խթանումն ու քաղաքի ազատ ու անխափան շարժի ապահովումը։

radararmenia.am