Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլու Բարբոսան պարզաբանել է, թե ինչու ժամանակին Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը ռուսական «Կրասնոդարից» պորտուգալական «Պորտու» չկայացավ։ «Կարծում եմ՝ այն գումարը, որի դիմաց «Կրասնոդարը» պատրաստ էր վաճառել ֆուտբոլիստին, չափազանց մեծ էր «Պորտուի» համար։ Սակայն «Բարսելոնայի» հետ հնարավոր գործարքն իսկապես քննարկվել է, և շրջանառվող այդ լուրերը լիովին համապատասխանում են իրականությանը»,- պորտուգալացի գործակալի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում դեռևս չի փոխել ակումբային գրանցումն ու չի լքել հարազատ թիմը:
Անդրադառնալով ներկայիս իրավիճակին՝ Բարբոսան հավելել է, որ այժմ «Պորտուն» այլևս չի դիտարկում ռուսական տրանսֆերային շուկան, քանի որ ակումբի գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Ֆարիոլին նախապատվությունը տալիս է եվրոպացի խաղացողներին։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին