Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի
Իրանը չի ընդունում վերջնագրեր և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի՝ միաժամանակ ընդգծելով, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար հիմքեր ներկայում չկան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Al Jazeera»-ին տված հարցազրույցում։
Արաղչին նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվում է հաղորդագրությունների փոխանակումը, սակայն դա չի կարելի դիտարկել որպես բանակցային գործընթաց։ «Հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է, բայց դրանք բանակցություններ չեն։ Այս պահին բանակցություններ սկսելու հիմքեր չկան»,- ասել է նա՝ ընդգծելով վստահության պակասը։
Իրանի ԱԳ նախարարը կտրուկ է արտահայտվել նաև վերջնագրերի վերաբերյալ։ «Մենք վերջնագրեր չենք ընդունում։ Ոչ ոք չի կարող մեզ համար ժամկետ սահմանել»,- նշել է նա՝ հավելելով, որ Իրանի հետ պետք է խոսել հարգանքով, ոչ թե սպառնալիքների լեզվով։
Անդրադառնալով Հորմուզի նեղուցին՝ Արաղչին հայտարարել է, որ այն Իրանի և Օմանի տարածքն է և ներկայում բաց է միայն այն երկրների համար, որոնք պատերազմական հարաբերությունների մեջ չեն Իրանի հետ։
Նրա խոսքով՝ որոշ երկրներ արդեն համաձայնության արդյունքում անցել են նեղուցով, և այն կարող է ծառայել որպես խաղաղության ջրային ուղի։ Արաղչին նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած ռազմական սցենարի, այդ թվում՝ ցամաքային ներխուժման դեպքում։
«Ես չեմ կարծում, որ նրանք կհամարձակվեն նման քայլի գնալ։ Նրանց շատ մեծ կորուստներ են սպասվում։ Մենք լիովին պատրաստ ենք դիմակայել ցանկացած ցամաքային վտանգի»,- ասել է նա։ Նա միաժամանակ ընդգծել է, որ Իրանը չի թիրախավորում Պարսից ծոցի երկրները, այլ հարվածում է ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
«Մենք չենք հարձակվում մեր բարեկամների վրա, այլ ամերիկյան թիրախների, որոնք գտնվում են այդ երկրներում»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը։
Արաղչին նաև մեղադրել է ԱՄՆ-ին՝ տարածաշրջանի երկրները որպես կենդանի վահան օգտագործելու մեջ՝ նշելով, որ ամերիկյան բազաների առկայությունը էսկալացիայի հիմնական պատճառներից է։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ