Թոշակառուների համար կգործեն հետադարձ հիփոթեքի և ամուսնու բացառիկ սեփականության ինստիտուտների մասին կարգավորումներ
Կադաստրի կոմիտե ղեկավար Սուրեն Թովմասյանը Կառավարության՝ ապրիլի 2-ի նիստին ներկայացրեց հետադարձ հիփոթեքի և ամուսնու բացառիկ սեփականության ինստիտուտների ներդրման վերաբերյալ որոշման նախագծերը: Ըստ Կադաստրի կոմիտե ղեկավարի՝ հետադարձ հիփոթեքի ինստիտուտը գործում է ԱՄՆ-ում և հնարավորություն է տալիս թոշակի տարիքի անցած անձանց որոշակի առումով իրենց սեփականության պատկանող անշարժ գույքից ստանալ համապատասխան եկամուտներ:
«Սեփականատերերը թոշակի անցնելուց հետո ունենալու են հնարավորություն այս օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում, բանակցելով բանկի հետ (բանակցության վերաբերյալ պայմանները հստակ անձանագրված են օրենսդրական կարգավորումներով), այդ նույն տունը հանձնել բանկին հետադարձ հիփոթեքով՝ պահպանելով դրա նկատմամբ սեփականության իրավունքը, պահպանելով այդտեղ բնակվելու իրավունքը, և թոշակառու տարիքում ստիպված չլինեն վաճառել սեփական գույքն ու տեղափոխվել»,- ասաց նա:
Այս եկամուտը կգումարվի թոշակառուի համար վճարվող թոշակներին, կդառնա հավելյալ միջոց, որպեսզի անշարժ գույքի թոշակառու սեփականատերերը կարողանան ավելի բարեկեցիկ կյանքով ապրել:
Մյուս որոշման նախագիծը, որը վերաբերում է ամուսնու բացառիկ սեփականության ինտիտուտին, ենթադրում է հետևյալ կարգավորվումը. «Երբ ամուսինները ամուսնական կյանքի ընթացքում որևէ բնակելի անշարժ գույք են ձեռք բերում, նրանք տիրապետում են այդ անշարժ գույքը սեփականության իրավունքով, և որևէ ամուսնու մահից հետո ժառանգության ծավալ է բացվում, և ժառանգորդները հայտնվում են կենդանի մնացած ամուսնու հետ, դառնում են համասեփականատերեր:
Այս ինստիտուտի ներդրմամբ թույլ ենք տալիս, որպեսզի ամուսիններն իրենց ընտրությամբ ընտրեն իրավունքի այս տեսակը, որը թույլ կտա որևէ ամուսնու մահից հետո սեփականության իրավունքը մեկանձնյա պահպանել կենդանի մնացած ամուսնու համար, և հետագայում արդեն երկրորդ ամուսնու մահից հետո գույքը կտրվի ժառանգության: Սա թույլ կտա ապահովել կենդանի մնացած ամուսնու կյանքը, ապահովությունը, անվտանգությունը, կեցությունը, և հետագայում միայն կլուծվեն արդեն ժառանգության խնդիրները»:
Մենք ընդլայնում ենք թոշակառուների ազատությունների սահմանները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ, օրինակ, եթե Մաշտոցի պողոտայում թոշակառուն ունի բնակարան, կարող է բանկի հետ ձևակերպել հակադերձ հիփոթեք, ինչի արդյունքում բանկը կգնի ամուսիններից բնակարանը և ամենամսյա կտրվածքով որոշակի գումար կփոխանցի ամուսիններին: Երկու ամուսինների մահվան դեպքում ժառանգորդը պետք է բանկից գնի տունը:


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանը ռազմավարական առավելություն է ձեռք բերել. The Economist
Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ
WWF Հայաստանը նշում է Երկրի Ժամի 20-ամյակը՝ հանրային միջոցառմամբ Հանրապետության հրապարակում