Մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջ
ԱՄՆ բանակի նախկին զինծառայողը մեղադրվում է լրագրողին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ։ Այդ տեղեկությունները տրամադրվել են գիրք գրելու նպատակով, որտեղ անդրադարձ է կատարվել այն ռազմաբազայում տեղի ունեցած թմրավաճառքին, սպանություններին և կոռուպցիոն երևույթներին, որտեղ նա ծառայել է. հաղորդել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։
40-ամյա Քորթնի Ուիլյամսը, որը բնակվում է Հյուսիսային Կարոլինայի Վագրամ քաղաքում, մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջ։ Դատախազության տվյալներով՝ Ուիլյամսը խախտել է ԱՄՆ Լրտեսության մասին օրենքի դրույթները։
Գործը քննվում է մի ժամանակահատվածում, երբ խոսքի ազատության պաշտպանները մտահոգություն են հայտնում Թրամփի վարչակազմի՝ պետական ծառայողների կողմից լրատվամիջոցներին տեղեկատվության արտահոսքերի նկատմամբ որդեգրած խիստ քաղաքականության առնչությամբ։
Ուիլյամսը 2010–2016 թվականներին ծառայել է Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրեգգ ռազմաբազայում տեղակայված հատուկ ստորաբաժանումում և ունեցել է «Գաղտնի/հատուկ նշանակության տեղեկատվություն» մակարդակի թույլտվություն։
Դատախազության հաղորդմամբ՝ 2022–2025 թվականներին Ուիլյամսը բազմիցս հեռախոսազրույցների և գրավոր հաղորդագրությունների միջոցով կապ է պահպանել լրագրողի հետ, որը պատրաստում էր հոդված և գիրք տվյալ ստորաբաժանման վերաբերյալ։ Նրանք ունեցել են ավելի քան 10 ժամ տևողությամբ հեռախոսազրույցներ և փոխանակել ավելի քան 180 հաղորդագրություն։
Թեև դատական փաստաթղթերում լրագրողի անունը չի նշվում, հայտնի է, որ լրագրող Սեթ Հարպը անցյալ տարի հրապարակել է «Ֆորտ Բրեգգի կարտելը. Թմրավաճառք և սպանություններ հատուկ ուժերում» գիրքը, ինչպես նաև հոդված, որտեղ Ուիլյամսը ներկայացված է որպես աղբյուր։
Բացի այդ, ըստ մեղադրանքի, Ուիլյամսը իր սոցիալական ցանցերի էջերում ևս չարտոնված կերպով հրապարակել է գաղտնի տեղեկատվություն։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Մակրոնը երկօրյա այցով ժամանել է Հարավային Կորեա
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր