Համազգային ամոթի պատասխանատուն և մեղավորը անդեմ մասսան չէր
Այն, ինչ տեղի ունեցավ Եռաբլուրում համազգային խայտառակություն էր։ Սգո օրը վերածվեց ամոթի, հարգանքը՝ անարգանքի։ Վարչական ռեսուրսով կազմակերպված երթը վերածվեց հերոսների գերեզմանները ոտնատակ անելու խայտառակության։ Նիկոլը Եռաբլուր մտավ զենքերով ու պաշտպանության հատուկ միջոցներով, շրջապատված հազարավոր ոստիկաններով, բայց միաժամանակ ի ցույց դրեցին աշխարհին, թե ինչպես է հանրության առանձին շերտը «սգում»։ Բոլորը տեսան, որ իշխանությունը սգի օրը հրում է այդ սգո վայրում ամփոփված զինվորի մորը, որ մոտենա և խոնարհվի նրա որդու շիրիմի առջև։ Ամբողջ աշխարհով տարածվեցին նկարներ, որ երանի կտայինք չտեսնել, եղան արձագանքներ, որ լավ կլիներ չլսեինք։
Հասկանալի է, որ մեկ շաբաթ շարունակ պետական ապարատի վրա խնդիր էր դրված՝ օգտագործել վարչական ողջ ռեսուրսը, և այնտեղ հավաքվածներից շատերը հարկադրանքով բերվածներն էին։ Հասկանալի է, որ երթի մասնակիցների շարքերում հսկայական թիվ էին կազմում ոստիկանները, և որ թաղային հեղինակությունների վրա էր դրվել որոշակի քանակի երթի մասնակիցներ ապահովելու գործը։ Բայց կատարվածի պատասխանատուն և մեղավորը այդ անդեմ մասսան չէր։ Ի վերջո, այդ անդեմ մասսայում կային պատգամավորներ, նախարարներ, պետական պաշտոնյաներ։
Համազգային խայտառակության պատասխանատուն Փաշինյանն է։ Նրա հետ հավասար պատասխանատվությունը կիսում են իր գլխավորած երթին մասնակցած պետական պաշտոնյաները, կառավարության անդամներն ու պատգամավորները։ Նրանց թույլտվությամբ խայտառակվեց հայ ազգը, նրանց թողտվությամբ է Հայաստանը գնում փլուզման։ Նրանք չեն կարող այլևս թաքնվել լռության հետևում։
Իրենց լռությամբ իմքայլականները ստանձնում են խայտառակության համապարտ պատասխանատվությունը։ Վաղը, Նիկոլի գնալուց հետո նրանց որևէ արդարացում արժեք չի ունենալու։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փ...
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Խցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներ
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...