Սաբալետա. «Մանչեսթեր Սիթին» իդեալական ակումբ կլինի Մեսիի համար
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի պաշտպան Պաբլո Սաբալետան խոսել է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի՝ մանչեսթերյան ակումբ տեղափոխվելու հնարավորության մասին:
«Եթե Մեսին որոշի, որ ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից», ապա «Մանչեսթեր Սիթին» իդեալական ակումբ կլինի նրա համար:
Բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են իրենց ուժերը փորձել Պրեմիեր լիգայում: Վստահ եմ, որ Մեսին ևս նման ցանկություն ունի»,- 35-ամյա Սաբալետայի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ այս ամռանը 33-ամյա Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Արգենտինացին 2003 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում, որի հետ նվաճել է 34 տիտղոս:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն