Հայկական պարը նորովի. «Հովիկ ստուդիո»-յի մենահամերգը՝ հուլիսի 25-ին
Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնում հուլիսի 25-ին Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան կներկայանա իր 23-րդ մենահամերգով: Ժողովրդին առավելապես «Հովիկ ստուդիո» անվամբ հայտնի ակադեմիան առանձնանում է հայկական պարի նորարարական ու հետաքրքիր մատուցմամբ, և նրա յուրաքանչյուր մենահամերգը գեղարվեստական հաճույք պատճառող տեսարժան մի ներկայացում է, որը միավորում է պարի իսկական սիրահարներին:
Հայկական պարի աշխարհն ավելի կուռ ու կատարյալ դարձնելու առաքելությամբ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան մոսկովյան “Դվին” կազմակերպության աջակցությամբ՝ ի դեմս Գեղամ Առաքելյանի, հուլիսի 28-ին Ստանիսլավսկու թատրոնում կազմակերպում է պարային անհատ կատարողների “Դվին” մրցանակաբաշխությունը: Կարող են մասնակցել տարբեր պարային կոլեկտիվների պրոֆեսիոնալ անհատ պարողներ: Այս փառատոնը կլինի ամենամյա և հայ պարողներին ինքնադրսևորվելու և ճանաչվելու լայն հնարավորություն կտա


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ