Կասանո. Լաուտարո Մարտինեսը 5 անգամ ավելի լավն է, քան Լուկակուն
Միլանի «Ինտերի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն համեմատել է միլանյան ակումբի 2 հարձակվողներ Լաուտարո Մարտինեսին և Ռոմելու Լուկակուին:
«Լաուտարո Մարտինեսը 5 անգամ ավելի լավ հարձակվող է, քան Ռոմելու Լուկակուն: Լաուտարոյին կարելի է համեմատել Ագուերոյի և Տևեսի պես ֆուտբոլիստների հետ, սակայն Լուկակուին մենք երբեք չենք կարող համեմատել նման խաղացողների հետ»,- 38-ամյա Կասանոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
23-ամյա Լաուտարո Մարտինեսն «Ինտերում» հանդես է գալիս 2018 թվականից: Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում արգենտինացի հարձակվողը մասնակցել է 11 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:
27-ամյա Ռոմելու Լուկակուն «Ինտեր» է տեղափոխվել 2019 թվականին: Միլանյան ակումբի կազմում Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում բելգիացի հարձակվողը մասնակցել է 10 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն