«Տոտենհեմը» չի խոչընդոտի Դելե Ալիի տեղափոխությանը հունվարին
Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին մոտ է հեռանալուն պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմից։ Անգլիական ակումբը չի խոչընդոտի նրա տեղափոխությանը հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ, հաղորդում է բրիտանական The Telegraph-ը։
«Տոտենհեմը» ցանկանում է վաճառել Դելե Ալիի տրանսֆերային իրավունքը, սակայն համաձայն կլինի նաեւ վարձակալության տարբերակի։
Անգլիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն։ «Տոտենհեմը» տրանսֆերից ակնկալում է 50 միլիոն եվրո։
Դելե Ալեն «Տոտենհեմում» հանդես է գալիս 2015 թվականից, պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 8 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն