Մինչև ռազմական դրության ավարտը ֆուտբոլային հանդիպումները հետաձգվում են
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի հանդիպումները հետաձգվում են։ Այդ մասին հաղորդում է Երեւանի «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։
«ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի կողմից ստացել ենք գրություն, առ այն, որ մինչև ռազմական դրության ավարտը, ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր առաջնությունների հանդիպումները հետաձգվում են»,- նշվում է «Ուրարտուի» հաղորդագրությունում։
ՀՖՖ-ն հայտնում է, որ Հայաստանի առաջնության 6-րդ տուրի՝ սեպտեմբերի 28-ին նշանակված «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է, քանի որ հոկտեմբերի 1-ին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպաի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կընդունի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»։
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանի բանակն օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ