Թրամփի որդուն կհարցաքննեն խարդախության գործով
ԱՄՆ նախագահի որդի Էրիկ Թրամփը ցուցմունք է տալու հետաքննության շրջանակում, որը վերաբերում է Trump Organization-ի կողմից անշարժ գույքի օբեյեկտների արժեքը ոչ պատշաճ կերպով բարձրացնելուն։ Համապատասխան որոշում է ընդունել Նյու Յորքի դատարանի դատավորը։
Դեմոկրատական կուսակցությունից Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը, որը սկսել է հետաքննությունը, մայիսից խնդրել է հարցաքննել 36-ամյա Էրիկ Թրամփին, որը 2017 թվականի սկզբին հոր Սպիտակ տուն տեղափոխվելուց հետո դարձել է Trump Organization-ի ղեկավարը, փոխանցում է AFP-ն։
Չնայած Էրիկ Թրամփը հայտարարել էր հետաքննության հետ «համագործակցելու» պատրաստակամության մասին, վերջերս նրա փաստաբանները խնդրել են նիստը տեղափոխել մինչեւ նոյեմբերի 3-ի ընտրությունները՝ դա փաստարկելով այն հանգամանքով, որ նա չափազանց զբաղված է, քանի որ ակտիվորեն մասնակցում է հոր նախընտրական քարոզարշավին։
Գլխավոր դատախազն այս հարցումը բողոքարկել է նահանգի դատարանում՝ խնդրելով Էրիկ Թրամփին ստիպել ներկայացնելու ընկերության սեփականություն մի քանի օբյեկտների, ներառյալ Ուոլ-սթրիթում շենքի եւ Չիկագոյում Trump International Hotel հյուրանոցի փաստաթղթավորումը։
Դատավոր Արթուր Էնգորոնը որոշում է կայացրել գլխավոր դատախազի օգտին՝ երիտասարդ Թրամփի փաստարկները «անհամոզիչ» որակելով եւ նշելով, որ «այս դատարանը կաշկանդված չէ համազգային ընտրությունների անցկացման ժամկետներով»։
Հետաքննությունը Թրամփի եւ նրա որդու մասնակցությամբ մի քանի դատավարություններիրց մեկն է։
Գլխավոր դատախազը հետաքննությունը սկսել է 2019 թվականին այն բանից հետո, երբ նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոենը Կոնգրեսում ասել է, որ Թրամփը բարձրացրել կամ նվազեցրել է անշարժ գույքի որոշակի օբյեկտների արժեքը՝ դրամական վարկ կամ հարկերի նվազեցում ապահովելու համար։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն