Լուկա Դոնչիչի պատմական ռեկորդը
«Դալասի» սլովենացի պաշտպան Լուկա Դոնչիչը դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության ամենաերիտասարդ բասկետբոլիստը, որն ընդգրկվում է մրցաշրջանի առաջին խորհրդանշական հավաքականում:
Բացի այդ, 21-ամյա Դոնչիչը 21-րդ դարում առաջինն է, որը մրցաշրջանի խորհրդանշական հավաքականներում տեղ է գտնում NBA-ում անցկացրած առաջին կամ երկրորդ մրցաշրջանից հետո: Նախորդ անգամ նման ցուցանիշ 1999-ին գրանցել էր «Սան Անտոնիոյի» լեգենդար բասկետբոլիստ Թիմ Դանկանը, հայտնում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ NBA-ի 2019/2020 մրցաշրջանի առաջին խորհրդանշական հավաքականում տեղ էին գտել նաև Լեբրոն Ջեյմսը («Լեյքերս»), Յանիս Ադետոկունբոն («Միլուոկի»), Էնթոնի Դևիսը («Լեյքերս») և Ջեյմս Հարդենը («Հյուսթոն»):


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն