Մեկամյսա կալանքը կարող է ֆուտբոլիստի համար ճակատրագրական լինել
Ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Գոռ Միքայելյանը կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Միքայելյանը։
«Ես գտնում եմ, որ պաշտպանյալս չպետք է կալանավորվեր։ Դատարանի որոշման հետ համաձայն չենք ու վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու։ Պետք է նժարի վրա դնենք՝ արդյոք այդ խոչընդոտելու հավանականությունն այնքան մեծ էր, որ կարելի՞ էր ֆուտբոլիստի կարիերային վերջ տալ։ Մեկամյսա կալանքը կարող է ֆուտբոլիստի համար ճակատրագրական լինել։ Հայաստանն այնքան ֆուտբոլիստ չուներ, որ կարող էր այս ենթադրյալ հանգամանքի համար կալանքի տակ վերցնել»,- ասաց նա։
Հարցին՝ դատարանն ի՞նչ հիմքով է Մալաքյանին կալանավորելու որոշում կայացրել, պաշտպանն ասաց. «Քննիչը ներկայացրել է օրենսգրքով նախատեսված գրեթե բոլոր հիմքերը. կթաքնվի քննությունից, կխոչընդոտի քննությանը, նոր հանցանք կկատարի, կխուսափի պատժից ու պատասխանատվությունից։ Դատարանը բոլորի հիմքերից համարել է, որ առկա է քննությանը խոչընդոտելը։ Դատարանն էլ այդ հիմքն այնքան էլ մեծ չի համարել այդ պատճառով կալանքի ժամկետը սահմանել է մեկ ամիս։ Այնպես չի, որ Էդգար Մալաքյանը եթե մնար ազատության մեջ պետք է ինչ-որ մեկին ասելու էր ինչ-որ ցուցմունք տա։ Ամեն դեպքում ես չեմ կարծում, որ կալանքն էր այդ հավանականության ռիսկից հետ պահողը»։
Նա նշեց, որ մյուս եղբոր՝ Գոռ Մալաքյանի կալանավորման վերաբերյալ միջնորդությունը մերժելու որոշմանը դեռեւս ծանոթ չի։
Նշենք, որ երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը, իսկ մյուս եղբայրը՝ Գոռ Մալաքյանը մնաց ազատության մեջ։
Հիշեցնենք, որ եղբայրները սեպտեմբերի 2-ի երեկոյան ազատ էին արձակվել Ոստիկանության ՁՊՎ-ից. լրացել էր ձերբակալվելու 72 ժամը։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն