«Բարսելոնան» համաձայնության է եկել Ռոնալդ Կումանի հետ
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կստանձնի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը, տեղեկացնում է ESPN-ը:
57-ամյա մասնագետը գտնվում է Բարսելոնայում, որտեղ հանդիպում է ունեցել կատալոնական թիմի ղեկավարության հետ: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել:
Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոեմուն հայտարարել էր ակումբի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիեն պաշտոնանկության մասին:
«Բարսելոնան» բանակցություններ էր վարում նաև «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի և «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի հետ:
Կումանը Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի փետրվարից: 1989-1995 թվականներից նա եղել է «Բարսելոնայի» խաղացող, իսկ 1998-2000-ին ընդգրկված է եղել կատալոնական թիմի մարզչական շտաբում։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում