Բավարիան պատմության առաջին թիմն է, որը 8 գոլ է խփում ՉԼ-ի փլեյ-օֆֆի մեկ խաղում
«Բավարիան» 8 գոլ խփեց «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի խաղում ու դարձավ պատմության առաջին թիմը, որին հաջողվել է այսքան գոլ խփել ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլի մեկ խաղում:
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 4-րդ րոպեին. Թոմաս Մյուլերը գրավեց կատալոնացիների դարպասն ու առաջ մղեց մյունխենցիներին: 3 րոպե անց Դավիդ Ալաբան, անհաջող փորձելով հեռացնել գնդակը տուգանայինից, այն ուղարկեց սեփական դարպասը:
21-ից 31-րդ րոպեներին մյունխենցիները ևս 3 գնդակ ուղակեցին «Բարսելոնայի» դարպասը. Իվան Պերիշիչը, Սերժ Գնաբրին և Մյուլերը դարձան գոլերի հեղինակ, վերջինս դուբլ ձևակերպեց ու թիմերն ընդմիջման գնացին 4-1 հաշվի պայմաններում:
Երկրորդ կեսը «Բարսելոնան» ավելի ակտիվ սկսեց ու կարողացավ մեկ գնդակ ետ բերել: Աչքի ընկավ Լուիս Սուարեսը, սակայն դրանից հետո դարձյալ գոլ խփեց միայն «Բավարիան»: Տեր Շտեգենի դարպասը գրավեցին Ջոշուա Կիմիխը, Ռոբերտ Լևանդովսկին և Ֆիլիպե Կոուտինյոն, որը դուբլ ձևակերպեց:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Սահարայի ավազները սպիտակել են
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ