Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Վթարային ջրանջատում Արարատի մարզում Հորմուզի նեղուցի վերաբերյալ նոր պայմանավորվածությունն են պետք․ Արաղչի Թատերական շաբաթը կանցկացվի մարտի 21-29-ը Երևանի 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերել է տղամարդու մարմին Արմավիր քաղաքի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Ռուբիոն հերքել է Կուբայի նախագահին պաշտոնանկ անելու ԱՄՆ-ի մտադրության մասին տեղեկությունները Քարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ը Ապօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել Մայրաքաղաքի այն հատվածները, որտեղ մայթեր չկան, գույքագրվել են Անհրաժեշտ է պարզել, թե ուր է գնացել Ուկրաինային տրամադրված օգնությունը Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական վարույթ

Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՎթարային ջրանջատում Արարատի մարզումՀորմուզի նեղուցի վերաբերյալ նոր պայմանավորվածությունն են պետք․ ԱրաղչիԹատերական շաբաթը կանցկացվի մարտի 21-29-ըԵրևանի 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերել է տղամարդու մարմինԱրմավիր քաղաքի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Ռուբիոն հերքել է Կուբայի նախագահին պաշտոնանկ անելու ԱՄՆ-ի մտադրության մասին տեղեկություններըՔարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ըԱպօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացելՄայրաքաղաքի այն հատվածները, որտեղ մայթեր չկան, գույքագրվել ենԱնհրաժեշտ է պարզել, թե ուր է գնացել Ուկրաինային տրամադրված օգնությունըԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական վարույթԵրևանի թիվ 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերվել է տղամարդու մարմինԹրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելական կամ իրանական սցենարի կրկնության մասին. ԶախարովաՏեսչական մարմնի ղեկավարի կինն ավելի հարուստ է. նախկին ոստիկանի ունեցվածքի մի մասըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանովԼարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել ԱվիվինԱՄՆ-ն շատ հիասթափված է ՆԱՏՕ-ից. Թրամփ«Հեզբոլլահ»-ին զինաթափելու համար ԱՄՆ-ն կոչ է արել Սիրիային զորքեր ուղարկել ԼիբանանԵրիտասարդն ասել է՝ ինչու էր հրավառ շշեր նետել ԱԱԾ շենքի ուղղությամբ․ մանրամասներԻՀՊԿ հաստատել է «Բասիջ» ռազմականացված ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ղոլամռեզա Սոլեյմանիի մահըԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտելՀրթիռակոծվել է Բուշերի ատոմակայանը Իրանը հաստատել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄահացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա II-ըԲաղդադում ԱՄՆ դեսպանատան վրայով անցնող անօդաչու թռչող սարք է խոցվելԲայրամովը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀրապարակումը ապատեղեկատվություն է. վարչապետի մամուլի խոսնակը՝ օրգանների վաճառքի վերաբերյալ նյութի մասինՆախկին գինեկոլոգը սեփական սերմնահեղուկով առնվազն տասնվեց երեխա է բեղմնավորելԱրսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել էՀայաստանի և Օմանի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափովԿձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի. ՍպերցյանՆա դարձել է աղջիկների կրթության պաշտպանության համաշխարհային խորհրդանիշներից մեկըOpel GT մեքենան կրկին ուշադրության կենտրոնում էԳվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալԳիսաստղը շատ արագ շարժվում է դեպի ԱրեգակԻսպանիայից՝ Լատվիա. Արամե Մինասյանը նոր ակումբ ունի«Բավարիայի» բոլոր 3 դարպասապահները վնասվածքների պատճառով շարքից դուրս են եկելԱՄՆ-ն և Իրանը դեռ պատրաստ չեն բանակցությունների վերսկսմանը. Հաքան ՖիդանՊետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել էԷդիտա Գզոյանը իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարանում. ԿԳՄՍ նախարարԿարևորվել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունըՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստՌուբիոն ԱՄՆ դիվանագետներին հանձնարարել է ազդել երկրների վրա՝ Իրանի դեմ միջոցներ ձեռնարկելու համար. ABC NewsՄարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնումԻնձ համար մեծագույն պատիվ է լինել ՀՀ առաջին ԱԳ նախարարը, որն այցելել է Օման. Միրզոյանը՝ Սուլթանության ԱԳ նախարարին (տեսանյութ)Թեհրանը հերքում է Լարիջանիի վրա «Իսրայելի ենթադրյալ հարձակումը»Իսպանիայի հավաքականն Արգենտինայի փոխարեն կխաղա եվրոպական թիմի հետ
Սպորտ

ՀՖՖ-ն պատասխանել է «Լոռի»-ի` Հայաստանի առաջնությանը չմասնակցելու հայտարարությանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ի պատասխան «Լոռի»-ի տարածած հաղորդագրության հայտարարությամբ է հանդես եկել:

ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ի պատասխան «Լոռի ՖԱ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում այսօր հրապարակված գրառմանը՝ տեղեկացնում ենք.

«Լոռի ՖԱ»-ն ս.թ. հուլիսի 27-ին նամակ էր ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ հայտնելով, որ կրկնակի թեստավորումից հետո «Լոռի ՖԱ»-ում կորոնավիրուսային հիվանդության դեպքեր են հայտնաբերվել 8 ֆուտբոլիստների մոտ (ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի համաձայն՝ չենք կարող հրապարակել այդ ֆուտբոլիստների տվյալները):

Վերոնշյալ 8 ֆուտբոլիստներից միայն 3-ն ունեն գործող պայմանագրեր «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ»-ի հետ, այսինքն հանդիսանում են «Լոռի ՖԱ» ֆուտբոլիստ:

Հատկանշական է, որ, չնայած «Լոռի ՖԱ»-ն իր նամակում նշել էր 8 ֆուտբոլիստի անուն, սակայն ՀՖՖ էր ուղարկել միայն 5 ֆուտբոլիստի թեստերի պատասխանների սկանավորված տարբերակները, այն դեպքում, որ նրանցից միայն մեկն ունի գործող պայմանագիր «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ»-ի հետ:

Օգոստոսի 11-ին ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվեց 2020/2021 մրցաշրջանի ՀՖՖ Պրոֆեսիոնալ մրցումների անցկացման՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցը, որի հոդված 4-ի կետ 4-ում նշվում է, որ թիմում 1-3 ֆուտբոլիստների մոտ վարակի հայտնաբերման պարագայում (միայն PCR թեստի արդյունքներով) տվյալ ֆուտբոլիստները մեկուսացվում են, իսկ վարակակիրների հետ շփում ունեցած մնացած բոլոր անձինք (ֆուտբոլիստներ, մարզիչներ, պաշտոնյաներ)՝ թեստավորվում: Թիմի մնացած ֆուտբոլիստների մոտ թեստավորման բացասական պատասխանների դեպքում տվյալ թիմի մասնակցությամբ առաջիկա խաղը կայանում է:

Որևէ հանդիպում կարող է հետաձգվել միմիայն 3-ից ավելի ֆուտբոլիստների մոտ վարակի հայտնաբերման պարագայում, ինչն ամրագրված է հոդված 4-ի կետ 5-ում:

Սա նշանակում է, որ «Լոռի ՖԱ»-ի՝ «Ուրարտուի» հետ հանդիպումը հետաձգելու պահանջը չունի իրավական որևէ հիմք:

«Լոռի ՖԱ» հայտարարության մեջ, որպես օրինակ, նշվում է, որ 2019 թվականի օգոստոսի 4-ին նախատեսված ԲԽ 2019/2020 թթ մրցաշրջանի առաջին մրցափուլի «Փյունիկ»-«Լոռի ՖԱ» հանդիպումը հետաձգվեց, քանի որ ՀՖՖ նախագահը հիմք էր ընդունել դաշտի տեր ակումբի խնդրանքն ու առանց «Լոռի» ՖԱ դիրքորոշումը հարցնելու՝ որոշում կայացրել։ Տեղեկացնում ենք, որ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2019/2020 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի «Յաբլոնեց» (Չեխիա) – «Փյունիկ» հանդիպումը կայացել է 2019թ. օգոստոսի 1-ին՝ մեկնարկելով Երևանի ժամանակով 21:00-ին և ավարտվելով 23:00-ին; Դա նշանակում է, որ այդ և օգոստոսի 4-ին նախատեսված ԲԽ 2019/2020 թթ մրցաշրջանի առաջին մրցափուլի «Փյունիկ» – «Լոռի ՖԱ» հանդիպման միջև ընկած ժամանակահատվածը կազմում էր ավելի քիչ, քան 72 ժամ, ինչն անհնար էր դարձնում այդ հանդիպման անցկացումը:

Ավելացնենք, որ նույն ժամանակահատվածում հետաձգվել էր նաև առաջին մրցափուլի «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումը:

Տեղեկացնենք նաև, որ ընդամենը մի քանի օր առաջ՝ ՀՖՖ գրասենյակում, կայացել է հանդիպում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և «Լոռի ՖԱ» հիմնադիր Թովմաս Գրիգորյանի միջև, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ «Լոռի ՖԱ»-ի՝ առաջին երկու տուրերի հետաձգման հարցը:

Արմեն Մելիքբեկյանը տեղեկացրել է Թովմաս Գրիգորյանին, որ վերոնշյալ հանդիպումը չի կարող հետաձգվել, քանի որ «Լոռի ՖԱ»-ն չի տրամադրել հանդիպումների՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հետաձգման հիմքերը:

Առնվազն զարմանալի է վերոնշյալ հանդիպումից հետո կարդալ «Լոռի ՖԱ»-ի այսօրվա հրապարակումը:

Նշենք, որ «Լոռի ՖԱ»-ի խնդրանքով ՀՖՖ-ն ընդառաջել է և միայն վանաձորյան ակումբի համար հետաձգել է ֆուտբոլիստների հայտավորման ժամկետը 2020/2021 մրցաշրջանի համար՝ երկարացնելով այն մինչև օգոստոսի 11-ը, սակայն մինչ օրս «Լոռի ՖԱ»-ն չի հայտավորել գեթ մեկ ֆուտբոլիստ:

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՖՖ-ն ընդառաջել է «Լոռի ՖԱ»-ին ևս մեկ հարցում՝ երկարացնելով նախորդ մրցաշրջանի ընթացքում կուտակված կարգապահական տույժերի մարման վերջնաժամկետը մինչև օգոստոսի 13-ը: «Լոռի ՖԱ»-ն միակն է բոլոր ակումբներից, որը մինչ օրս չի մարել 3.285.000 դրամի պարտքը: Շեշտենք, որ ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի համաձայն՝ առաջնությանը կարող են մասնակցել միայն մինչ մրցաշրջանի մեկնարկը բոլոր պարտքերը մարած ակումբները:

Կոչ ենք անում «Լոռի ՖԱ»-ին զերծ մնալ մանիպուլյատիվ հայտարարություններ անելուց. ՀՖՖ-ն մշտապես հայտնել է, որ պատրաստ է ակումբների հետ բազմակողմանի համագործակցության՝ ընդունված կանոնակարգերի, որոշումների, ուղեցույցերի շրջանակում:

Ընդգծենք, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի անցկացումը լրջագույն մարտահրավեր է: Առաջնությունը կարող է կայանալ միայն ՀՖՖ-ի և բոլոր ակումբների միջև լիակատար համագործակցության պարագայում»: