Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջև Վեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվել Ջրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազ Կասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը Նացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործությունները ԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին Հենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք է Նիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին

Նիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններովԿստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոնՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԱրաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքումՄուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈրևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուսԿիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվումԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետՈւկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվելՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասինՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերըԼատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին«Ինչո՞ւ է Երևան-Աբովյան տրանսպորտը 300 դրամ»․ Գալջյան
Մշակույթ

Իտալացի լրագրող․Իրանում առաջին գրքերը հայերն են տպագրել՝ շահերը վստահում էին նրանց

Սպահանի հայերը սկսել են գրքեր տպագրել 17-րդ դարի սկզբին, այն ազատությունների շնորհիվ, որոնցից օգտվում էին Սեֆյանների օրոք։ Այս մասին գրում է իտալացի լրագրող Սիմոնե Ձոպելարոն իրանական Pars Today պարբերականում։

Սպահանում, Փրկչի հայկական մայր տաճարի մուտքի մոտ, որը իրանցիները անվանում են հայկական «Վանք» բառով, մարդու քանդակ է, որի ձեռքին փոքր առարկա է։ Անցորդները ուշադրություն չեն դարձնում, թե դա ինչ առարկա է։ Մինչդեռ դա գրաշար է։ Այդ քանդակը մեծ պատմություն ունի։ Սեֆյանների օրոք Իրանի զարգացման մեջ հայերի մեծ ավանդի պատմությունը։ Նաեւ իրենց քրիստոնյա հպատակների հանդեպ Իրանի շահերի հանդուրժողականության ու վստահության պատմությունը։

Քանդակը պատկերում է Խաչատուր Կեչարացուն (1590-1646)՝ Նոր Ջուղայի եպիսկոպոսին։ Խաչատուրի անունը կապակցված է իր ժամանակի ամենազարմանալի պատմություններից մեկի՝ Իրանում գրքի տպագրության ծնունդի հետ։

Հայերին իրենց հայրենի հողերից աքսորել էր Շահ Աբբասը։ Շատերը մահացել էին ճանապարհին՝ հոգնածությունից ու հիվանդություններից։ Բայց Աբբասի նպատակը հայերի ոչնչացումը չէր։ Երբ նրանց նոր տեղ են բերել, Սպահանից ոչ հեռու, մի քանի տարի հետո նրանք կարողացել են այնտեղ կառուցել իրենց եկեղեցիներն ու դպրոցները, այդ թվում շահի աջակցությամբ։ Այնտեղ նրանք ստեղծել են բարգավաճող առեւտրային ցանց, որը Ատլանտիկայից մինչեւ Հնդկական օվկիանոս էր տարածվում։ Մետաքս ու համեմունքներ, թանկարժեք քարեր ու կտորներ՝ այդ ամենը հայերը վաճառում էին ամբողջ աշխարհում, ծառայելով ոչ միայն սեփական, այլեւ Սեֆյանների տոհմի բարօրությանը։ Սեֆյաններից նրանք ստանում էին հանդուրժողականություն ու ազատություն, որի մասին հնարավոր չէր երազել նույնիսկ Եվրոպայում, որտեղ հավատքի համար պատերազմներ էին փոթորկում։

Իրանում առաջին տպագրված գիրքը Դավիթի սաղմոններն էին հայերենով, 1638 թ։ 1641 թ․ տպագրվել է Հայկական եկեղեցու հայրերի վարքաբանությունը։

Ամենազարմանալին այն է, որ տպագրական հաստոցը ու լիտերները արտադրվում էին տեղում։ Եպիսկոպոսը ու նրա հետեւորդները այդ ամենն իրենց ձեռքերով էին պատրատրել, մեծ դժվարություններով։

Բայց որտեղի՞ց էին հայերը սովորել դա։ Նշանավոր պատմաբար Սեպուհ Դավիթ Ասլանյանը նշում է հայերի ու Սպահանի վանականների կապերը, նաեւ Խաչատուրի ճանապարհորդությունները Եվրոպա։ Մասնավորապես, նա այցելել է Լեոպոլի, Միջագետքի (ներկայիս Արեւմտյան Ուկրաինա) դիվանագիտական դեսպանատներ, այնտեղ հայերը դեռ 1618-ից գրքեր էին տպագրում։

Հայերը սկսել են տպագրությամբ հետաքրքրվել գրեթե դրա ստեղծման օրվանից։ Նրանք հասկացել են, որ գրատպությունը լեզուն, մշակույթն ու կրոնը պահպանելու լավագույնն միջոցն է։ Առաջին հայալեզու գիրքը տպագրողը Հակոբ Մեղապարտն էր՝ 1512-13 թթ ։ Գրքերը հրատարակվում էին Վենետիկում։

Խաչատուր Կեչարացու գործը շարունակել է նրա աշակերտը՝ Հովհաննես Ջուղայեցին։ Խաչատուրը նրան 1639-ին ուղարկել էր Եվրոպա ՝ կատարելագործվելու տպագրական արվեստում։ 1646-ին Իրան վերադառնալով՝ նա շարունակել է ուսուցչի սկսած գործը։ Մեկ այլ եպիսկոպոս՝ Ստեփանոս Ջուղայեցին, 17-րդ դարի 80-ականներին շարունակել է օգտագործել հին տպագրական հաստոցը, որը դեռ Խաչատուրն էր պատրաստել։

Երկար ընդմիջումից հետո, Նոր Ջուղայում գրատպությունը վերածնվել է 1863-ին, երբ Ջակարտայից մի հարուստ հայ վաճառական որոշել է Նոր Ջուղայի եկեղեցուն նվիրել ժամանակակից տպագրական մեքենա։

Ավանդույթը առայսօր շարունակվում է։ Տգարությունը դեռ գործում է։ Իսկ Նոր Ջուղայում ապրում է 10 հազար հայ, որոնք շարունակում են եպիսկոպոս Խաչատուրի գործը։ Մերձավոր արեւելքում քրիստոնյաներին հաճախ են հետապնդում։ Բայց ոչ այստեղ։

 NEWS.am